Ես լրտես եմ
Ես լրտես եմ (անգլ.՝ I Spy), 2002 թվականին կատակերգական ժանրի լրտեսական սյուժեով նկարահանված ամերիկյան ֆիլմ, գլխավոր դերում հանդես են գալիս կատակերգակ դերասաններ Էդի Մերֆին և Օուեն Ուիլսոնը։
Ես լրտես եմ անգլ.՝ I Spy | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | կինոկատակերգություն[1][2], լրտեսական ֆիլմ և ոստիկան ընկերների մասին ֆիլմ |
Թվական | 2002 և հունվարի 9, 2003[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թոմաս Բեթի[1][4] |
Պրոդյուսեր | Մարիո Կասար և Էնդրյու Վայնա |
Սցենարի հեղինակ | Քորմաք Վիբեռլի և Մարիան Վիբեռլի |
Դերակատարներ | Էդի Մերֆի, Օուեն Ուիլսոն[4][2][5], Ֆամկե Յանսեն[4][2][5], Մալքոլմ ՄակԴաուել[5], Գերի Քոուլ[5], Ֆիլ Լևիս[5], Կրիստալ Լոու[5], Քևին Ռաշթոն[5], Թեյթ Թեյլոր[6], Մայք Դոփուդ[6], Դարրեն Շահլավի[6], Լինդա Բոյդ[6] և Ալեքս Փաունովիչ[6] |
Օպերատոր | Օլիվեր Վուդ |
Երաժշտություն | Ռիչարդ Գիբս |
Մոնտաժ | Փիթեր Թեշներ |
Պատմվածքի վայր | Բուդապեշտ |
Նկարահանման վայր | Բուդապեշտ |
Կինոընկերություն | C2 Pictures |
Տևողություն | 96 րոպե |
Նախորդ | I Spy Returns? |
Սյուժե
խմբագրելՀատուկ գործակալ Ալեքս Սքոթը (Օուեն Ուիլսոն) հայտնվում է Ուզբեկստանում։ Այստեղ նա պետք է հանդիպի ամերիկացի օդաչուի հետ, ով գողացել է ամերիկյան նորագույն գաղտնի անտեսանելի ինքնաթիռը։ Օդաչուն արդեն ինքնաթիռը վաճառել է զենքի և թմրանյութերի վաճառքով զբաղվող Առնոլդ Գունդարսին (Մալքհոլմ Մաքդաուել)։ Սակայն օդաչուն զոհվում է և չի հաջողվում նոր ինֆորմացիա գտնել ինքնաթիռի մասին։
Այդ ժամանակ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Կելլի Ռոբինսոնը (Էդի Մերֆի) հաջողությամբ պաշտպանում է իր տիտղոսը Լաս Վեգասում, նոկաուտի ենթարկելով իր հակառակորդին ընդամենը մի քանի վայրկյանի ընթացքում։ Մենամարտից հետո նրա հետ հեռախոսով կապվում է ԱՄՆ-ի նախագահը և խնդրում ազգային անվտանգության շահերից ելնելով երկրին մատուցել ծառայություններ Բուդապեշտում կայանալիք հաջորդ մրցամարտի ժամանակ։
Պարզվում է որ Ալեքս Սքոթը դրանով փորձում է ծուղակը գցել Առնոլդ Գունդարսին, ով բռնցքամարտի մեծ սիրահար է, սակայն Գունդարսը պատկերացում չունի, որ Կելլին բացի բռնցքամարտից Բուդապեշտ է եկել նաև ինքնաթիռը գտնելու համար։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
Էդի Մերֆի | Կելլի Ռոբինսոն |
Օուեն Ուիլսոն | Ալեքս Սքոթ |
Մալքոլմ Մաքդաուել | Առնոլդ Գունդարս |
Ֆեմկե Յանսեն | Ռեյչել Ռայթ |
Գարի Քոլ | Կառլոս |
Բիլլ Մոնդի | Մակ |
Մայքլ Դոպուդ | Ջիմ |
Մրցանակներ
խմբագրել2002 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե Ազնվամորի» մրցանակին (որպես վատագույն ֆիլմ) վատագույն դուետ և վատագույն ռիմեյք անվանակարգերում։
Փաստեր ֆիլմի մասին
խմբագրել- Ֆիլմը հանդիսանում է 1965 թվականին նկարահանված «Ես լրտես եմ» հեռուստատեսային սերիալի ռիմեյքը.
- Պրեմիերան կայացել է 2002 թվականի նոյմենբերի 23-ին.
- Ֆիլմի ռուսերեն անվանումն է «Խաբել բոլորին» (Обмануть всех).
- 2010 թվականին դերասան Էդդի Մերֆին ստացել է «Ոսկե Ազնվամորի» մրցանակ որպես վերջին 10 տարիների վատագույն դերասան, հաշվի առնելով նրա խաղացած դերերը նաև «Պլուտո Նեշի արկածները» (2002 թ.), «Շոուն սկսվում է» (2002 թ.) «Նորբիտ» (2007 թ.) և «Պատկերացրեք որ» (2009 թ.) ֆիլմերում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0297181/
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.metacritic.com/movie/i-spy
- ↑ http://www.kinokalender.com/film3921_i-spy.html
- ↑ 4,0 4,1 4,2 http://stopklatka.pl/film/ja-szpieg
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 http://www.imdb.com/title/tt0297181/fullcredits
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 ČSFD (չեխերեն) — 2001.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ես լրտես եմ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- http://www.allrovi.com/movies/movie/v267271(չաշխատող հղում)
- ֆիլմը kinopoisk.ru կայքում (ռուս.)