Սուրբծննդյան սվիտեր (անգլ.՝ Christmas jumper), վառ գունավորմամբ և թեմատիկ ապլիկացիաներով հագուստ, որն ավանդաբար հագնում են Սուրբ Ծննդյան նախօրեին։ Արևմտյան սուրբծննդյան մշակույթի մի մասն է։

2016 թվականի սուրբծննդյան սվիտերներ

Պատմություն խմբագրել

Նախքան 1950-ական թվականներին վառ ու խոշոր փաթիլների նկարներով սվիտերների մասսայական արտադրությունը և վաճառքը, տաք սվիտերները գործում էին ընտանիքի անդամները։ Այդ ժամանակ ակտիվորեն զարգանում էր սուրբծննդյան առևտրայնացումը[1]։ Սվիտերները ներկայացվում էին որպես տատիկի գործած սուրբծննդյան նվեր[2]։

Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում սուրբծննդյան սվիտերը ճանաչում է ստացել 1980-ական թվականներից՝ հեռուստատեսությամբ ցուցադրվելուց հետո[3][4][5][6]։ Հեռուստավար Բիլլ Քոսբին իր The Cosby Show հաղորդման ժամանակ սվիտերով նկարահանել է նիդերլանդացի մոդել Կուսա վան դեր Ակերային[1]։

1990-2008-ական թվականներին սվիտերները նվիրվել են կատակով և կորցրել իրենց ժողովրդականությունը[3]։ Դրա պատճառով 2001 թվականի «Բրիջիտ Ջոնսի օրագիր» ֆիլմի հերոսուհին ամաչում է նման նվերից[7]։ Առաջին թեմատիկ երեկույթները Commodore Ballroom-ում անցկացրել են Քրիս Բոյդը և Ջորդան Բերչը, որոնք Վանկուվեր քաղաքից էին։ Այստեղ, սկսած այդ օրվանից, հավաքվում են «անճոռնի» սուրբծննդյան սվիտերներով (անգլ.՝ ugly Christmas sweaters) մարդիկ[1]։ Ամեն տարի ԱՄՆ-ում անցկացվում են ամենաանճոռնի սուրբծննդյան սվիտերի մրցանակաբաշխություններ[8]։

2010-ական թվականներին սուրբծննդյան սվիտերները վերդարձել են՝ դառնալով քեմփ գեղագիտության մի մասը[3]։ Այդ ժամանակ էլ հեռուստահաղորդավար Ջիմի Ֆելոնը հորինում է «Սուրբծննդյան սվիտերների տասներկու օրը» հայտնի դարձած սյուժեն․ մինչև Սուրբ Ծնունդ մնացած տասներկու օրերի ընթացքում ամեն օր Սուրբծննդյան օրացույցի պատուհանից հանվում է սվիտեր, որը վիճակախաղի արդյունքում տրվում է հանդիսականներից մեկին[1][9]։

2012 թվականին բրիտանական «The Daily Telegraph» թերթը սուրբծննդյան սվիտերն անվանել է «այս եղանակին անհրաժեշտ»[10]։ Նորաոճության տներն էլ են ներկայացրել նաև իրենց սուրբծննդյան սվիտերները[1], և նույնիսկ Slayer մետալ-խումբը վաճառքի է հանել իր տարբերակը[11]։

«Փրկենք երեխաներին» բարեգործական հիմնադրամն ամեն դեկտեմբեր անցկացնում է «Սուրբծննդյան սվիտերի օր»՝ «Աշխարհը դարձրու ավելի լավը սվիտերների հետ» նշանաբանով[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Вика Дядькина Не такой уж он и уродливый: краткая история ugly Christmas sweater // L'OFFICIEL : журнал. — JALOU MEDIA GROUP RUSSIA, 2017. Архивировано из первоисточника 15 Հուլիսի 2018.
  2. Hickman, Leo (2012 թ․ դեկտեմբերի 14). «Show us your Christmas jumper – for Save the Children». The Guardian. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  3. 3,0 3,1 3,2 Epstein, Robert (2012 թ․ դեկտեմբերի 16). «Bring Modern: Christmas jumpers». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.
  4. Sweeney, Ken (29.11.2011). «Tubridy in stitches after Toy Show jumpers labelled a crime». Irish Independent (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.
  5. «Party through the pain - Independent.ie». Irish Independent (անգլերեն). 14.12.2006. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.
  6. Murphy, Claire (23.11.2009). «Toy show jumper dilemma for Ryan». Evening Herald (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.
  7. Hickman, Leo (2012 թ․ դեկտեմբերի 14). «Show us your Christmas jumper – for Save the Children». The Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.
  8. «SLIDESHOW: FOX13 News Ugly Christmas Sweater Contest». WHBQ-TV. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19-ին.
  9. The Tonight Show Starring Jimmy Fallon (2017 թ․ դեկտեմբերի 8). «12 Days of Christmas Sweaters 2017: Day 1». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.
  10. Cumming, Ed (2012 թ․ դեկտեմբերի 13). «How Christmas jumpers came in from the cold» (բրիտանական անգլերեն). 0307-1235. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.
  11. «Slayer's new merch includes ugly Christmas jumper - NME». NME (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.
  12. Gripper, Ann (2012 թ․ դեկտեմբերի 14). «#XmasJumperDay: UK wears its Christmas jumpers in aid of Save The Children». mirror. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.