Բերք Օքթայ
Բերթ Օքթայ (թուրքերեն՝ Berk Oktay, հոկտեմբերի 28, 1982, Անկարա, Թուրքիա), թուրք դերասան և մոդել, ով առավել հայտնի է Ջան Թեքինի դերով, որը մարմնավորել է «Հարաբերությունների կարգավիճակը խառն է» և կապիտան Քաան Բոզոքի դերով, որը մարմնավորել է «Մարտիկ» հեռուստասերիալներում[1]։ Նկարահանվել է նաև «Սիրուց չես փախչի», «Ես դեռևս հույս ունեմ» հեռուստասերիալներում։ Վերջինս ցուցադրվել է Star TV և FOX հեռուստաընկերություններով, որտեղ նրա խաղընկերներն եղել են Գիզեմ Քարաջան և Շյուքրու Օզյըլդըզը։
Բերք Օքթայ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1982 (41 տարեկան) |
Ծննդավայր | Անկարա, Թուրքիա |
Կրթություն | Անկարայի համալսարան |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | դերասան, մոդել և հեռուստատեսային դերասան |
Կենսագրություն խմբագրել
Բերք Օքթայը ծնվել է 1982 թվականի հոկտեմբերի 28-ին Անկարայում։ 2000-2006 թվականներին զբաղվել է մոդելային բիզնեսով։ Մասնակցել է ավելի քան 1000 շոուների և ցուցադրությունների։ 2004 թվականի հունվարին նա իր մոդելային կարիերան շարունակել է արտասահմանում։ Արտասահմանում նա մոդելային կարիերա է ծավալել Փարիզում և աշխատել այնպիսի հայտնի բրենդների հետ, ինչպիսիք են Դոլչե և Գաբանան, Ferre-ն, Գուչին և Պրադան։ Միլանում, Տոկիոյում, Դուբայում և Մոսկվայում մասնակցել է մի շարք ցուցադրությունների։ Համալսարանն ավարտելու նպատակով՝ 2007 թվականի փետրվարին վերադարձել է Թուրքիա։ Նույն տարում սկսել է դերասանական արվեստի դասեր ստանալ։ Ուսման տարիներին Թյուրքեր Ինանօղլուից ստացել առաջարկ՝ նկարահանվելու ֆիլմում։ Նրա առաջին դերը եղել է «Հմայիչ Ֆաթիմեն» ֆիլմում։ Այնուհետ նկարահանվել է «Աքասիաների կայարան» հեռուստասերիալում։ Հեռուստասերիալում նկարահանվելուց հետո՝ առաջարկ է ստացել նկարահանվելու «Փակուղիներ» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկում, որը ցուցադրվում էր Kanal D հեռուստաընկերությամբ։ 2012 թվականից սկսել է նկարահանվել «Ալև, ալև» հեռուստասերիալում, որը ցուցադրվում էր ATV հեռուստաընկերությամբ։ Մարմնավորել է Հաքան Դեմիրերի դերը՝ «Ես դեռևս հույս ունեմ» հեռուստասերիալում, որը ցուցադրվում էր Star TV հեռուստաընկերությամբ։ Նկարահանվել է նաև նույն հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Սիրուց չես փախչի» հեռուստասերիալում։ Դերասանի ամենահայտնի դերերից մեկը եղել է Ջան Թեքրարի դերը, որ նա մարմնավորել է «Հարաբերությունների կարգավիճակը խառն է» հեռուստասերիալում։ Վերջինս ցուցադրվում էր Show TV հեռուստաընկերությամբ։ Ներկայումս նկարահանվում է «Մարտիկ» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է սպա Քաան Բոզուքի դերը։
Ֆիլմագրություն խմբագրել
Հեռուստատեսություն | |||
---|---|---|---|
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
2007-2008 | Հմայիչ Ֆաթիմեն | Լևենտ | գլխավոր դեր |
2008-2009 | Աքասիաների կայարան | Մուրատ Այդըն | երկրորդական դեր |
2009-2012 | Փակուղիներ | Սինան Բահադըր | գլխավոր դեր (նկարահանվել է 126 - 250 սերիաներում՝ ոստիկան Սինանի դերում) |
2010-2010 | Հույս | Սինան Բահադըր | երկրորդական դեր |
2012-2013 | Ալև, ալև | Մուրատ | գլխավոր դեր |
2013-2014 | Ես դեռևս հույս ունեմ | Հաքան Դեմիրեր | գլխավոր դեր |
2014 | Սիրուց չես փախչի | մարդինցի Բերզան | գլխավոր դեր |
2015-2016 | Հարաբերությունների կարգավիճակը խառն է | Ջան Թեքին | գլխավոր դեր |
2016 | Հարաբերությունների կարգավիճակն ամուսնություն | Ջան Թեքին | գլխավոր դեր |
2017-մինչ օրս | Մարտիկ | կապիտան Քաան Բոզոք | գլխավոր դեր |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Berk Oktay kimdir?». Hürriyet. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.