Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Kanal D (այլ կիրառումներ)

Kanal D(թուրքերեն՝ Kanal D), թուրքական ժամանցային հեռուստաընկերություն, որը գործում է 1993 թվականի սեպտեմբերի 16-ից։ Հեռուստաընկերությունը հայտնի է իր արտադրած հեռուստասերիալներով։ Այն Show TV-ից հետո երկրորդ ամենաշատ հեռուստասերիալ ցուցադրող հեռուստաալիքն է[1]։ 2018 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ ամենաշատ դիտումներ ապահոված հեռուստաընկերությունը Kanal D-ն է, որի «Վտանգավոր փողոցներ» (Arka Sokaklar) հեռուստասերիալի վարկանիշը 8․3 % է[2]։ Ըստ Web Traffic by SimilarWeb-ի տվյալների, Kanal D-ի ինտերնետային կայքն ամսական այցելում են 15,500,705 անգամ, և այց ցուցանիշով այն զբաղեցնում է 3,634-րդ տեղը[3]։

Kanal D
Kanal Doğan
Պատկեր:Kanal D (1994-.n.v.).png
Երկիր{{{2}}} Թուրքիա, Ստամբուլ
Հեռարձակման սկսման թվական1993 դեկտեմբերի 19
ՍեփականատերDoğuş Yayın Grubu
(1993-1994)
Doğan Yayın Holding (Aydın Doğan)
(1993-2018) Demirören Holding 2018-ից
Վեբ-կայքhttp://www.kanald.com.tr/

1996 թվականի դեկտեմբերի 6-ից Kanal D-ով հեռարձակվում է «Beyaz Show» ժամանցային հաղորդումը, որն ամբողջ Թուրքիայում մեծ վարկանիշ ունի[4]։

Kanal D-ն իր առաջին փորձնական հեռարձակումը կատարել է 1993 թվականի սեպտեմբերի 16-ին, իսկ դեկտեմբերի 19-ից սկսել է հեռարձակվել ամբողջական ռեժիմով։ Այդըն Դողանին պատկանող Դողան և Այհան Շահենքին[5] և Դողուշ հոլդինգների համատեղ ջանքերով ստեղծված Kanal D-ն իր անունը ստացել է երկու հոլդինգների անվան առաջին տառերից։ Kanal D-ն սկզբնական շրջանում հեռարձակվելով Milliyet թերթին պատկանող շենքում, 1995 թվականի հուլիսից տեղափոխվել է քաղաքի կենտրոնում գտնվող իր գլխամասը։

2005 թվականին Kanal D-ն ամբողջովին անցել է Դողան մեդիա հոլդինգի ղեկավարմանը։ Kanal D-ի ծրագրերը հասանելի են ոչ միայն Թուրքիայի տարածքում։ 1996 թվականից սկսած Euro D-ի շնորհիվ հեռուստաալիքը հասանելի է դարձել Եվրոպայում բնակվող թուրքերի, իսկ 2000 թվականից էլ՝ ամբողջ աշխարհի հեռուստադիտողների համար։                       

Թուրքական հեռուստատեսության պատմության մեջ առաջին անգամ Alo D անվան տակ Kanal D-ի կողմից ստեղծվել է հեռուստադիտողի հետ կապի կենտրոն։ Այս համակարգի միջոցով Kanal D-ն հաղորդակցության ոլորտի հետ կապված հատուկ կրթություն ստացած մասնագետների միջոցով իր հեռուստադիտողների հետ ամեն օր 24 ժամ կապ է պահպանում։         

Kanal D-ն Թուրքիայում առաջին հեռուստատեսությունն է, որը HD որակով հեռարձակում է իրանակացնում 2006 թվականի հոկտեմբերի 1-ից[6]։

2013 թվականի մայիսից Kanal D-ի հեռուստասերիալները տեսողական խնդիրներ ունեցողներ անձանց համար աուդիոընթերցման տարբերակով տեղադրվում են engelsiz.kanald.com.tr կայքում, իսկ լսողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար ներկայացվում են նշանների տեսքով։ Բացի այդ եթերը ուղեկցվում է նաև ենթագրերով[7]։

2018 թվականի մարտի 22-ին Այդըն Դողանը «Դողան Մեդիա Հոլդինգը», որի կազմում է գտնվում նաև Kanal D-ն, վաճառեց Էրդողան Դեմիրօրենին, ով Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմներից է և վայելում է վերջինիս հովանավորչությունն ու ազդեցությունը[8]։ Այն բանից հետո, երբ Kanal D-ն վաճառվեց  իշխանամետ գործարարին, շատերը նշում էին, որ նույնիսկ հեռուստասերիալները կհարմարեցվեն իշխանությունների ցանկությանը։ Kanal D-ով հեռարձակվող, քեմալական շարժման տարիներին Իզմիրում գործող սպայի կյանքը պատմող «Իմ հայրենիքը դու ես» (Vatanım sensin) հեռուստասերիալի անսպաելի ավարտը, որը բավական մեծ դիտումներ ուներ, մեկնաբանվում է Kanal D հեռուստատեսության իշխանամետ գործարարին վաճառքով[9]։

Արտաքին հղումներ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. http://www.superbrandsturkey.com/2005/kanald.pdf։ Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22 
  2. «Rating, 16 Kasım 2018 Cuma tarihli Rating Tablosu»։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 27-ին։ Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22 
  3. https://www.crunchbase.com/organization/kanal-d#section-web-traffic-by-similarweb։ Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22 
  4. http://www.hurriyet.com.tr/haberleri/beyaz-show։ Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27 
  5. «Martin Eden, Kanal D’yi Kim Kurdu? 4 Mart 2014»։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 17-ին։ Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22 
  6. «Kanal D yayın akışında bugün neler var?, Milliyet.com.tr, 27.04.2016»։ Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22 
  7. «22 Ağustos Kanal D yayın akışı, Kanal D izle, Spor X, 22 Ağustos 2017,»։ Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22 
  8. «Hürriyet, Kanal D Kime Satıldı? Yeni Sahibi Kim oldu? | Doğan Medya son dakika haberleri, TGRT Haber, 21.03.2018»։ Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22 
  9. https://www.youtube.com/watch?v=dReGZawfvB0։ Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27