Սիրուց չես փախչի
Սիրուց չես փախչի (թուրքերեն՝ Aşktan Kaçılmaz), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է թուրքական Star TV հեռուստաընկերության եթերում։ Հեռուստասերիալի առաջին սերիան ցուցադրվել է 2014 թվականի սեպտեմբերի 14-ին, իսկ վերջին սերիան նույն տարվա նոյեմբերի 19-ին։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Բերք Օքթայը, Փելին Աքիլը, Ջերեն Հինդիստանը, Ադնան Քոչը, Ումութը Քարադաղը և ուրիշներ[2]։ Հեռուստասերիալի ռեժիսորը Մեթին Բալեքօղլուն է, իսկ պրոդյուսերը՝ Թյուրքեր Ինանօղլուն։
Սիրուց չես փախչի թուրքերեն՝ Aşktan Kaçılmaz | |
---|---|
Ժանր | դրամա, մելոդրամա |
Երկիր | Թուրքիա |
Լեզու | թուրքերեն |
Ռեժիսոր | Մեթին Բալեքօղլու |
Գլխավոր դերերում | Բերք Օքթայ Փելին Աքիլ Ջերեն Հինդիստան Չաղդաշ Օնուր Օզթյուրք Ադնան Քոչ Ումութ Քարադաղ Սերայ Գյոզլեր Այթեն Սոյքյոք Նիլայ Ջաֆեր |
Պրոդյուսեր | Թյուրքեր Ինանօղլու |
Սցենարիստ | Մահինուր Էրգուն |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 11 |
Էկրաններին է | սեպտեմբերի 14, 2014[1]-ից նոյեմբերի 19, 2014-ը |
Հեռուստաալիք | Star TV |
Ընկերություն | Erler Film |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
Պատկերի ձևաչափ | 576i (SDTV) 1080i (HDTV) |
Ձայնի ձևաչափ | Stereo |
Սցենար
խմբագրելՀեռուստասերիալը պատմում է Յասեմին անունով աղջկա մասին։ Նա աշխատում է որպես դատախազ։ Նրա փեսացուի անունը Ալի է, ով աշխատում է ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի բաժնում։ Երիտասարդ զույգը որոշում է ամուսնանալ, սակայն նշանադրության օրը աղջիկը իմանում է դավաճանության մասին։ Հուսալքված Յասեմինը որոշում է Ստամբուլից տեղափոխվել Մարդին՝ նոր կյանք սկսելու համար։ Ալին չի կարողանում նրան կանգնեցնել։ Ինքնաթիռում նա ծանոթանում է Բերզանի հետ, ով վերադառնում էր հայրենի քաղաք։ Այսպիսով ձևավորվում է սիրային եռանկյունի։ Կա նաև մեկ այլ աղջիկ՝ Նազլըն։ Նա նույնպես սիրում է Բերզանին։ Իրադարձությունները գնալով ավելի են խճճվում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ «От любви не убежать / Asktan Kacilmaz Все серии (2014) смотреть онлайн турецкий сериал на русском языке». Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.