FOX (Թուրքիա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ FOX (այլ կիրառումներ)
FOX Թուրքիա (թուրք․՝FOX Türkiye), թուրքական հեռուստաընկերություն, որը գործում է ամերիկյան խոշոր Fox Broadcasting Company մեդիաընկերության կազմում։ Համարվում է ընդդիմադիր հեռուստաալիք[1]։
![]() | |
Երկիր | ![]() |
---|---|
Հեռարձակման գոտի | ![]() |
Հեռարձակման լեզու | թուրքերեն |
Հեռարձակման սկսման թվական | 2007 փետրվարի 24 |
Փոխարինվել է | TGRT |
Նախկին անվանում | TGRT |
Հիմնադիր | ![]() |
Սեփականատեր | Fox Broadcasting Company |
Վեբ-կայք | www.fox.com.tr |
Պատմություն Խմբագրել
Հեռուստաընկերությունը հիմնվել է 2007 թվականի փետրվարի 24-ին «News Corporation» ընկերության սեփականատեր Ռուպերտ Մերդոկի կողմից, որը համարվում է աշխարհի խոշորագույն մեդիամագնատներից մեկը[2]։ Ռուպերտ Մերդոկը, «Atlantic Records»-ի նախագահ Ահմեդ Էրթեգունի հետ միասին, «Huzur Radyo TV»-ն գնել է 98 մլն ԱՄՆ դոլարով, որի հեռարձակման իրավունքը պատկանում էր «TGRT» թուրքական հեռուստաընկերությանը։ Ըստ պայմանագրի «TGRT» որպես ապրանքանիշ շարունակում էր պատկանել «İhlas» մեդիահոլդինգին, իսկ հեռուստաընկերության նոր տերերը ժամանակավոր օգտագործում են «TGRT» լոգոն և տարածքը[3]։
2006 թվականի դեկտեմբերի 14-ին Ահմեդ Էրթեգունը մահացել է, որից հետո նրա կինը՝ Միկա Էրթեգունը «FOX TV» հեռուստաընկերության իրենց հասանելի բաժնետոմսերը (75%) վաճառել է։ «FOX TV» հեռուստաընկերության նոր բաժնետերերն են դարձել Լալե Ջանդերը, Մեթին Ներգինը, Էնգին Գյուները և Գյուրհան Բերքենը։ 2007 թվականի փետրվարի 24-ին «TGRT» սկսել է հանդես գալ «FOX» լոգոյով[4]։
2012 թվականի հուլիսի 1-ից հեռուստաալիքը սկսել է հեռարձակվել նաև բարձր պարզության (HD) ֆորմատով։
2008 թվականի նոյեմբերի 18-ին հեռուստաընկերությունը Միջազգային օլիմպիական կոմիտեից ստացել է 2014 և 2016 թվականներին կայանալիք Օլիմպիական խաղերի Թուրքիայի տարածում հեռարձակելու բացառիկ իրավունքը։ Մինչ այդ Օլիմպիական խաղերը ցուցադրվում էին միայն TRT պետական ռադիոհեռուստաընկերության հեռուստաալիքները[5]։
Մինչև 2013 թվականը «FOX TV»-ին հանդես է եկել «News Corporation» ընկերության կազմում, իսկ 2013 թվականին News Corporation մեդիահոլդինգի վերակազմավորման արդյունքում ստեղծվում է «21st Century Fox» մեդիահոլդինգը[6]։
2017 թվականին «21st Century Fox» մեդիահոլդինգը վաճառել է իրեն պատկանող հեռուստաալիքների մի մասը «Walt Disney Company», այդ թվում նաև թուրքական «FOX TV»-ին։ Մինչ օրս «FOX TV»-ն գտնվում է «Ուոլթ Դիսնեյ ընկերության» կազմում[7]։
«FOX TV»-ով հեռարձակվող հաղորդումները ունեն մրցութային, ժամանցային բնույթ։ Հեռարձակվում են սերիալներ, ֆիլմեր, լուրեր։ Լրատվական հաղորդումները երկուսն են՝ «Զարթուցիչ» (Çalar Saat) և «Գլխավոր լուրեր» (Ana Haber) հաղորդումները։ «Գլխավոր լուրերը» ցուցադրվում է երկուշաբթիից – ուրբաթ և այն վարում է Իսմայիլ Քուչուքքայան, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ Իլքեր Քարագյոզը։ «Անա հաբերը» ցուցադրվում է երկուշաբթիից – ուրբաթ և այն վարում է Ֆաթիհ Փորթաքալը, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ Գյուլբին Թոսունը[8]։
2018 թվականի նոյեմբեր ամսվա ամենաշատ դիտված հաղորդումների շարքում Ֆաթիհ Փորթաքալի վարած «Անա հաբերը» զբաղեցնում է երրորդ հորիզոնականը[9]։
Ֆաթիհ Փորթաքալը աչքի է ընկնում իր համարձակ հայտարարություններով։ Հաճախ Փորթակալը հանդես է գալիս Էրդողանին սուր քննադատություններով։ Փորթաքալը 2018 թվականի դեկտեմբերի 12-ին իր վարած հաղորդման ժամանակ կոչ է արել թուրք ժողովրդին հետևել Ֆրանսիայի «դեղին բաճկոնավորնեի» բողոքի օրինակին՝ դուրս գալով փողոց, իսկ Էրդողանը հայտարարել է, որ այսուհետ Թուրքիայում նման փորձ կատարողները կենթարկվեն պատասխանատվության, իսկ Փորթաքալին կոչ է արել չափերը ճանաչել[10]։
2018 թվականին «FOX TV»-ին խուլ ու համրերի համար սկսել է հաղորդումների կրկնությունը՝ թողարկելով թուրքերեն ենթագրերով[11]
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Hangi TV kanalı AK Partiye yakın, hangisi muhalif? LAÇİNER’DEN AL HABERİ…»։ www.canakkalememleket.com (թուրքերեն)։ Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26
- ↑ «Fox'u Kim Kurdu ? | Kimin, kurucusu ve sahibi kim ?»։ kimkurdu.com։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 31-ին։ Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26
- ↑ «Murdoch, TGRT’ye 98 milyon dolar verdi, Türkiye’ye Ertegün’le girdi»։ www.hurriyet.com.tr (թուրքերեն)։ Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26
- ↑ «FOX TV'nin 4 yeni ortağı belli oldu»։ www.haberturk.com (թուրքերեն)։ Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26
- ↑ «FOX (Türkiye)» (թուրքերեն)։ 2018-12-25
- ↑ Greenslade Roy (2013-04-17)։ «Rupert Murdoch renames News Corp entertainment arm 21st Century Fox»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26
- ↑ «Walt Disney, 21st Century Fox'u 52,4 milyar dolara satın aldı»։ NTV։ 2017-12-15։ Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26
- ↑ «FOX TV Yayın Akışı | FOX»։ www.fox.com.tr (անգլերեն)։ Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26
- ↑ medyatava@medyatava.com։ «Rating | MedyaTava - Yazmadıysa Doğru Değildir»։ www.medyatava.com (թուրքերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 27-ին։ Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26
- ↑ «Erdoğan'dan Portakal'a: Mandalina mıdır, narenciye midir»։ Ensonhaber (թուրքերեն)։ 2018-12-17։ Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26
- ↑ «Engelsiz İzle - FOX’tan bir ilk: İşitme ve görme engelli izleyiciler için yeni uygulama! | FOX»։ www.fox.com.tr (անգլերեն)։ Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26
Արտաքին հղումներ Խմբագրել
- Պաշտոնական կայք (թուրքերեն)
- Օնլայն հեռարձակում (թուրքերեն)