Show TV, թուրքական մասնավոր հեռուստաընկերություն «Ciner Yayın Holding»-ի կազմում։ Հիմնադրվել է 1991 թվականի մարտի 1-ին թուրք գործարարներ Էռոլ Աքսոյի, Դինչ Բիլգինի և Հալդուն Սիմավիի կողմից Ֆրանսիայում[1]։ Հասանելի է Թուրքիայի ողջ տարածքում անալոգային, կաբելային և արբանյակային տիրույթներում։ 1992 թվականի մարտի 1-ից սկսել է հեռարձակվել Թուրքիայում։ Առաջին գլխավոր տնօրենը եղել է Գյուների Ջիվաօղլուն։ Show TV-ին են պատկանում նաև Show Max և Show Türk հեռուստաալիքները[2]։ Show TV-ն 1991-1993 թվականներին պատկանել է Էրոլ Աքսոյին, Դինչ Բիլգինին և Հալդուն Սիմավիին, 1994-1995 թվականներին Էրոլ Աքսոյին, Դինչ Բիլգինին և Այդըն Դողանին, 1993-1994 թվականներին և 1995-1997 թվականներին Էրոլ Աքսոյին և Դինչ Բիլգինին։ 1997-2000 թվականներին Show TV-ն պատկանել է Էրոլ Աքսոյին։ Show TV-ն 90-ականներին հեռարձակում էր լրատվական ծրագիր` «Arena» անվամբ, դրան զուգահեռ կեսգիշերին հեռարձակում էր էրոտիկ բնույթի «Tutti Frutti» ծրագիրը, որը շուտով արգելվել է Ռադիոյի և հեռուստաընկերության բարձրագույն խորհրդի կողմից[3]։ Այդ նույն ժամանակաշրջանում հեռուստաալիքով ցուցադրվել են նաև արտասահմանյան մի շարք սերիալներ և հաղորդումներ, որոնցից էին «Սիմփսոնները», «Սայնփելդ», «Դալաս» Dallas, ««Գալակտիկա» տիեզերանավ, «Հզոր ռենջերներ», «Սուպերտղան» և այլն։ 2000 թվականին հեռուստաալիքը վաճառվել է Çukurova Holding-ի սեփականատեր Մեհմեթ Էմին Քարամեհմեթին, ով էլ 2000-2013 թվականներին եղել է հեռուստաալիքի սեփականատերը։ Show TV-ն 2000 թվականին սկսել է հեռարձակել Բեյսբոլի համաշխարհային առաջնությունը, ինչն էլ կտրուկ բարձրացրել է հեռուստաալիքի վարկանիշը։

Show TV
Show TV.jpg
Երկիր{{{2}}} Թուրքիա, Ստամբուլ
Հեռարձակման սկսման թվական1991 մարտի 1
ՀիմնադիրԷռոլ Աքսոլ, Հալդուն Սիմավի
ՍեփականատերCiner Yayın Holding
Վեբ-կայքhttp://www.showtv.com.tr/

Հեռուստաալիքը 2013 թվականին պատկանել է Խնայողական ավանդների ապահովագրության ֆոնդին, 2013-2014 թվականներին՝ Ciner Media Grubu-ին, որը 402 մլն լիրայով հեռուստաալիքի հետ գնել էր նաև Show Türk և Show Max հեռուսաալիքները[2]։ Show TV-ի պատկանելիության շուրջ ծավալվել են դատական գործընթացներ, ընդունվել են տարբեր վճիռներ, և, ի վերջո, Ստամբուլի 4-րդ վարչական դատարանի՝ 2015 թվականի հունիսի 5-ի վճռով Show TV-ի սեփականության իրավունքները տրվել են Ciner Yayın Holding-ին[4]։

Ներկայում սեփականատերն ազգությամբ լազ Թուրգայ Ջիներն է։

Show TV-ն ցուցադրվում է նաև ԱՄՆ-ում, Ադրբեջանում, Կանադայում և Հյուսիսային Կիպրոսում։ 2014 թվականի հուլիսից սկսած Türksat 4A արբանյակի միջոցով սկսել է ապահովել HD ֆորմատով հեռարձակումներ։ Ներկայում օգտվում է նաև Azerspace-1 արբանյակից[5], որը պատկանում է ադրբեջանական Azərkosmos ընկերությանը[6]։

2014 թվականից ի վեր Show TV-ի կարգախոսն է` «Կյանքը գեղեցիկ է Show-ի հետ» (Hayat Show'la Güzel):

Հարկ է նշել, որ 2007 թվականի սեպտեմբերի 14-ին ստեղծված Ciner Yayın Holding-ը[7] պատկանում է Ciner Holding-ին[8]։ Այն ունի ազգայնական ուղղվածություն, և կարելի է ասել, որ Show TV հեռուստաալիքը չունի ընդդիմադիր ուղղվածություն և իշխանամետ է։  

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Show TV»։ Վերցված է Վերցված է 2018-12-28 
  2. 2,0 2,1 «Ciner group acquires seized broadcaster Show TV»։ Վերցված է Վերցված է 2018-12-28 
  3. «SHOW TV, TARİHÇE, KURULUŞ»։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-05-ին։ Վերցված է Վերցված է 2018-12-28 
  4. «Show TV ile ilgili yeni gelişme! Mahkeme karar verdi»։ Վերցված է Վերցված է 2018-12-28 
  5. «“Azərspace-1” peykinin təqdim etdiyi kanallar - Siyahı»։ Վերցված է Վերցված է 2018-12-28 
  6. «Azərkosmos»։ Վերցված է Վերցված է 2018-12-28 
  7. «CİNER YAYIN HOLDİNG»։ Վերցված է Վերցված է 2018-12-28 
  8. «GRUP HAKKINDA»։ Վերցված է Վերցված է 2018-12-28 

Արտաքին հղումներԽմբագրել