Ա թիվի (ATV-Aktüel Televizyonu, թարգ.` Ակտուալ հեռուստաընկերություն), թուրքական համազգային լրատվական հեռուստաընկերություն։ Ընկերությունը հիմնադրվել է 1993 թվականի սեպտեմբերի 9-ին, կենտրոնը գտնվում է Ստամբուլ քաղաքում[1]։

ATV
«Aktüel Televizyonu»
Atv logosu.png
Երկիր{{{2}}} Թուրքիա, Ստամբուլ
Հեռարձակման գոտի{{{2}}} Թուրքիա
Հեռարձակման լեզութուրքերեն
Հեռարձակման սկսման թվական1993
ՀիմնադիրԴինչ Բիլգին
ՍեփականատերՍաբահ Գրուփ (1993–2002)
Ջիներ Գրուփ (2002–2007)
Չալիք Հոլդինգ (2007–ից)
Վեբ-կայքhttp://www.atv.com.tr/

ՊատմությունԽմբագրել

1990-ական թվականներին Թուրքիայում Թուրգութ Օզալի նախաձեռնությամբ պետական հեռուստատեսության մենաշնորհի վերացումից և մասնավոր հեռուստատեսությունների ստեղծումից հետո Դինչ Բիլգինը (բիզնեսմեն) 1992 թվականին ստեղծեց Սաթել հեռուստաընկերությունը (թուրք.`sabah-առավոտ և televizyon-հեռուստատեսություն բառերից)։ Ալիքի առաջին համակարգողը Գյուներ Ջիվաօղլուն էր։ 1993 թվականի հունիսի 12-ին ալիքը վերանվանվեց Ա թիվի և մինչ օրս այդ անվամբ է հեռարձակվում [2]։ 1992 թվականի սեպտեմբերի 9-ին հեռուստաալիքը փորձարկվեց, իսկ 1993 թվականի հունիսի 12-ից սկսեց գործել [3]։

Հեռուստաընկերության կարգախոսն է` «Կրկին նոր եթերաշրջան, կրկին այս եթերաշրջանում Աթիվի պիտի դիտեք» ( Yine bir Sezon, Yine bu Sezon ATV seyredeceksiniz):

Դինչ Բիլգինի (Բիլգին կազմակերպություն), Հյուզնյու Օզյեղինի (Ֆիբա կազմակերպություն) և Մեհմեդ Էմին Քարամեհմեդի (Չուքուրովա կազմակերպություն) կազմակերպությունների միավորման արդյունքում ստեղծված Սաթել ընկերության շրջանակներում ստեղծվեց Ա թիվին։ Սակայն Հյուզնյու Օզյեղինը, ցանկանալով իր ողջ ժամանակն ու էներգիան ներդնել սեփական Ֆինանսբանկի զարգացման մեջ, իր բաժնետոմսերը թողեց մյուս երկու գործընկերներին։ Այնուհետև երկու ընկերությունների միջև առաջացած տարաձայնությունների արդյունքում Դինչ Բիլգինն իր ձեռքը վերցրեց Ա թիվին, բոլոր իրավունքները ստացավ Կենտրոնական հրատարակչությունից և հեռուստաալիքը շարունակեց այս կերպ գործել [4]։

1993-2002 թվականներին ալիքը հովանավորվել է Սաբահ ընկերության (Sabah Grubu) կողմից։ 2002 թվականից ալիքն սկսել է հեռարձակվել Ջիներ ընկերության (Ciner Grubu) հովանավորությամբ։ 2007 թվականին այն վաճառվել է Չալիկ Հոլդինգի (Çalik Holding) ընկերություններից Թուրքուվազին (Turkuvaz): Վերջինիս հովանավորությամբ Ա թիվին շարունակեց հեռարձակվել Ադրբեջանում, Ավստրալիայում, Ռումինիայում, ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք երկրներում։ 2013 թվականից մինչ օրս ալիքը պատկանում է Քալյոն ընկերությանը (Kalyon Grubu) [5]: Տնօրենը մինչ օրս հանդիսանում է Օրհան Ջեմալ Քալյոնջուն։

2011 թվականից սկսած հեռարձակվում է HD որակով։ 2015 թվականի օգոստոսի դրությամբ Ա թիվին հինգերորդ ամենահայտնի ալիքն էր[6]։

Ա թիվիով հեռարձակվում են տարբեր ժանրերի ֆիլմեր, սերիալներ, սիթքոմներ և այլն։ Այս հեռուստաալիքի սերիալները վաճառվել և ցուցադրվում են աշխարհի 60 տարբեր երկրներում [7]։

ATV հեռուստաընկերության կազմում գործում են նաև այլ հեռուստաալիքներ՝

  • atv Haber - լրատվական հեռուստաալիքը,
  • atv HD - հեռուստաալիքի բարձր պարզության ֆորմատով հեռարձակվող տարբերակը, հեռարձակվում է 2011 թ. ապրիլի 24-ից,
  • atv Avrupa - ATV հեռուստաալիքի Եվրոպայում արբանյակային ցանցերով հեռարձակվող տարբերակը,
  • atv Spor- սպորտային հեռուստաալիքը,
  • minikaÇOCUK, minikaGO- մանկական հեռուստաալիքները։

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հեռուստաալիքը LyngSat Adress կայքում Archived 2009-01-30 at the Wayback Machine.(անգլ.)
  2. «Özal'ın Sinyaliyle Kurulan Ilk Özel Televizyonlar»։ Ayda Özlü Çevik։ Վերցված է 28․12․18 
  3. «ATV»։ Martin Eden։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-29-ին։ Վերցված է 28.12.18 
  4. «ATV»։ Martin Eden։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-29-ին։ Վերցված է 28․12․18 
  5. «ATV (Turkey)» (անգլերեն)։ 2018-12-06 
  6. «1-15 Ağustos 2015 TV Verileri - Connected Vivaki - Geleneksel, Dijital ve Sosyal Medya Hakkındaki Son Haberler, Araştırmalar, Trendler, Gazete Tirajları ve TV Reyting Sonuçları»։ www.connectedvivaki.com։ Վերցված է 2018-12-28 
  7. [www.atvdisrtibution.com/aboutus «WELCOME TO THE WORLD OF ATV»]։ Վերցված է 28․12․18