Եռվորյակ նյարդ( լատ nervus trigeminus) թվով հինգերորդ զույգ գանգուղեղային նյարդն է։ Այն 12֊րդ գանգուղեղային նյարդերից ամենախոշորն է։ Այն խառը տիպի նյարդ է, բաղկացած է շարժիչ և զգացող նյարդաթելերից։ Եռվորյակ նյարդը իր անվանումը ստացել է, ելնելով նրանից, որ նյարդաթելի զգացող մասը, դուրս գալով նյադային հանգույցից, բաժանվում է երեք հիմնական ճյուղերի։ Այդ ճյուղերն են՝ վերին կամ ակնային (լատ․ nervus ophthalmicus), ճյուղը, միջին կամ վերծնոտային(լատ․ nervus maxillaris) ճյուղը և ստորին կամ ստործնոտային (լատ․ nervus mandibularis) ճյուղը։ Այս երեք նյարդաճյուղերը ապահովում են գլխի և դեմքի մեծ մասերի զգայունությունը, քթի և բերանի խոռոչի լորձաթաղանթի զգայունությունը, ատամների, ինչպես նաև ուղեղի կարծր թաղանթի որոշակի հատվածը։ Նյարդի շարժական նյարդաթելերը ապահովվում են ծամողական և այլ մկաններ։Եռվորյակ նյարդի պաթոլոգիայի դեպքում խանգարվում են թե շարժողական, թե զգացողական նյարդային համակարգերը։ Ամենատարածված հիվանդություններից է Եռվորյակ նյարդի նևրալգիան, որի ժամանակ հիվանդը զգում է սուր ճառագայթող ցավեր Եռվորյակ նյարդի թելերի ուղղությամբ։

Եռվորյակ նյարդը պատկերված է դեղին գույնով

ԿառուցվածքԽմբագրել

Այն 12֊րդ գանգուղեղային նյարդերից ամենախոշորն է։ Այն խառը տիպի նյարդ է, բաղկացած է շարժիչ և զգացող նյարդաթելեր։ Կորիզները գտնվում են երկարավուն, մասամբ՝ միջին ուղեղում։ Եռվորյակ նյարդը երկարավուն ուղեղի կամրջից դուրս է գալիս երկու արմատով՝ շարժիչ և զգացող։ ( լատ nervus trigeminus) թվով հինգերորդ զույգ գանգուղեղային նյարդն է։ Եռվորյակ նյարդը իր անվանումը ստացել է, ելնելով նրանից, որ նյարդաթելի զգացող մասը, դուրս գալով նյադային հանգույցից, բաժանվում է երեք հիմնական ճյուղերի։ Այդ ճյուղերն են՝ վերին կամ ակնային (լատ․ nervus ophthalmicus), ճյուղը, միջին կամ վերծնոտային(լատ․ nervus maxillaris) ճյուղը և ստորին կամ ստործնոտային (լատ․ nervus mandibularis) ճյուղը։ Այս երեք նյարդաճյուղերը ապահովում են գլխի և դեմքի մեծ մասերի զգայունությունը, քթի և բերանի խոռոչի լորձաթաղանթի զգայունությունը, ատամների, ինչպես նաև ուղեղի կարծր թաղանթի որոշակի հատվածը։ Նյարդի շարժական նյարդաթելերը ապահովվում են ծամողական և այլ մկաններ։ Եռվորյակ նյարդի պաթոլոգիայի դեպքում խանգարվում են թե շարժողական, թե զգացողական նյարդային համակարգերը։ Ամենատարածված հիվանդություններից է Եռվորյակ նյարդի նևրալգիան, որի ժամանակ հիվանդը զգում է սուր ճառագայթող ցավեր Եռվորյակ նյարդի թելերի ուղղությամբ։

Կամրջի միջին շերտում գտնվող շարժիչ ՝ծամիչ, կորիզի աքսոնները կազմում են շարժիչ արմատ, որը գանգի խոռոճից դուրս է գալիս ստործնոտային ճյուղի հետ միասին։ Շարժիչ կորիզը կեղև֊կորիզային ուղիներով առաջ֊կենտրոնական գալարի ստորին մեկ երրորդ, որտեղ պրոյեկցվում է է գլուխը, ստանում է երկկողմանի կեղևային գրգռքիչներ։Նյարդավորում է ծամիչ մկանները:

Եռվորյակ նյարդի ճյուղերըԽմբագրել

Եռվորյակ նյարդի ճյուղերն են՝

  1. Ակնային նյարդը (լատ․n. ophthalmicus)
  2. Վերծնոտային նյարդը(լատ․n. maxillaris)
  3. Ստործնոտային նյարդը( լատ․ n. alveolaris inferior)

Ակնային նյարդը(n. ophthalmicus) գանգի խոռոչից դուրս է գալիս վերին ակնակապճային վերին ճեղքով մտնում է ակնկապիճ առաջային մասի, վերին կոպի, աչքի միջային անկյան և քթի մեջքի մաշկը, ակնագունդը, եղջերենին, շաղկապենին, քթի խոռոչի վերին մասի, ճակայային և մաղոսկրային ծոցերի լորձաթաղանթը։ Գանգի խոռոչում ակնային մյարդից ամջատվող ճյուղերը նյարդավորում են՝ կարծրենու թերթիկը՝ ուղեղիկի վրանը։ Ակնակապճում գտնվող թարթչային և թևաքմային հանգույցներից ակնային նյարդը ստանում է պարասիմպատիկ, իսկ զարկերակային ճյուղերով՝սիմպաթիկ նյարդաթելեր, որոնք ապահովում են համապատասխան շրջանի վեգետատիվ (արցունքազատիչ, անոթաշարժ, սնուցողական) նյարդավորումը։

Վերծնոտային նյարդը(լատ․n. maxillaris)
Վերծնոտային նյարդի ճյուղերն են՝
# այտային
# թևաքմային
# ստորականակնակապճային
# վերին ատամնաբնային
Վերծնոտային նյարդը զգացող նյարդ է։ Մինչև գանգի խոռոճից դուրս գալը, այն տալիս է ճյուղեր՝ նյարդավորելու կարծրենի։

Թևաքմային հանգույցից միանում են պարասիմպատիկ, իսկ շուրջզարկերակային հյուսակներից՝սիմպատիկ թելերը։

Ստործնոտային նյարդը( լատ․ n. alveolaris inferior) Ստորին ճյուղը կամ ստործնոտային նյարդը (n. mandibularis) գանգի խոռոչից դուրս է գալիս ձվաձև անցքով։ Մինչև ճյուավորումը նյարդացողունից անջատվում է միջին գանգափոսի կարծրենին նյարդավորող թաղանթային ճյուղը։ Այն խառը նյարդ է։ Նյարդավորվում են ականջի առաջային հատվածի՝ստորին շրթունքի, կզակի մաշկը, ստորին ծնոտն ու ատամնաշարը, այտի և բերանի ստոծանու լորձաթաղանթը։ Պարասիմպաթիկ թելեր է ստանում ականջային հանգույցից։ Շարժիչ ճյուղերը նյարդավորում են ` թևակերպային մկանը միջային մկանը , երկփոր մկան առաջային փորիկը ականջի թմբկաթաղանթը լարող մկանը քիմքը լարող մկանը նյարդի երրորդ ճյուղը ունի նաև երկու հանգույցներ։Այս հանգույցները պատկանոմ են վեգետատիվ նյարդային համակարգին, որոնց միջոցով էլ կատարվում է թքագեղձերի նյարդավորումը։ Այդ հանգույցներն են՝ ականջային հանգույցը (լատ․ ganglion oticum) ենթաստործնոտայի հանգույցը (լատ․ ganglion sunbmandibulare) Ականջային հանգույցը պարասիմպաթիկ հանգույց է, այն օվալաձև է գտնվում է օվալաձև անցքի տակ՝ ստործնոտային նյարդի հարևանությամբ։ Այն ստանում է պարասիմպաթիկ թելերը n. petrosus minor֊ից, որն էլ իր հերթին հանդիսանում է լեզվաըմպանային նյարդի ճյուղ հանդիսացող n. tympanicus֊ի շարունակությունը: Թելերը, շարունակվելով անցնում են հարականջային թքագեղձ, n. auriculotemporalis֊ի հետ միասին։ Զգացող ճյուղերն են՝ ականջաքունքային թշային ստորին ատամնաբնային լեզվային

Զգացող արմատԽմբագրել

Զգացող ճյուղերը տարածվում են ստորին ատամների, լեզվի, քունքի շրջանի և դեմքի ստորին մասի մաշկի մեջ։ Զգացող արմատի ճանապարհին գտնվում է կիսալուսնաձև մի հանգույց, որից ծագում են երեք խոշոր ճյուղեր․

  • Ակնային նյարդ, զուտ զգացող Է, մտնում է ակնակապիճ՝ նրա վերին ճեղքով, բազմաթիվ ճյուղերով տարածվում է ակնագնդի, արցունքապարկի, վերին կոպի և ճակատի շրջանի մաշկի մեջ։
  • Վերին ծնոտային նյարդ, զուտ զգացող Է, դուրս է գալիս սեպոսկրի կլոր անցքով դեպի թևաքմային փոսը և բազմաթիվ ճյուղերով նյարդավորում վերին ծնոտի ատամները, քթի և քիմքի լորձաթաղանթներն ու այտի շրջանի մաշկը։
  • Ստոր-ծնոտային նյարդ, թե՛ զգացող Է, թե՛ շարժիչ։ Գանգից դուրս է գալիս սեպոսկրի ձվաձև անցքից, իջնում ստորքունքային փոսը։

Մյուս հանգույցը ganglion sunbmandibulare֊ն է։ Այն գտնվում է միջին թևակերպային մկանի առաջային եզրի մոտ (m. pterygoideus medialis), ստործնոտային թքագեղձից վեր, n. lingualis֊ի տակ։ Հանգույցը կա ։ Այստեղ վերջանում է նաև chorda tympani֊ի թելերը և դուրս գալով նյարդավորում են ստործնոտային և ենթալեզվային թքագեղձերը։ Զցացող ճյուղեր Թշային նյարդը (լատ․ N. buccalis) նյարդը ապահովվում է թշի լորձաթաղանթը։ Լեզվային նյարդը (լատ․ n. lingualis) գտնվում է բերանի խոռոչի հատակին՝ծախկված բերանի խոռոչի լորձաթաղանթով։Այն անցնում է թևակերպային մկանների միջով և նրան է միանում fissura petrotympanic֊ից դուրս եկող դիմային նյարդի բարակ ճյուղը՝ chorda tympani֊ի միջովԱ։Chorda tympani-ն իր մեջ պարունակում է nucleus salivatorius superior n. intermedii պարասիմպաթիկ կորիզների թելերը, որոնք էլ նյարդավորում են ստործնոտային և ենթալեզվային թքագեղձերը։։Chorda tympani֊ն պարունակում է նաև համազգաց թելեր, որը տալիս է թելեր լեզվի մեջքի առաջային երկու երրորդին։N. lingualis-ը ապահովվում է նաև լեզվի ընդհանուր զգացողությունը՝ շոշափելիքի, ցավի, ջերմաստիճանի։ Ստործնոտայի նյարդ Ստործնոտային նյարդը ( լատ․ n. alveolaris inferior) նույնանուն անոթի հետ միասին մտնում է ստործնոտային անցք և նյարդավորում է ստորին ծնոտի ատամները։Կզակային ացքից դուրս գալովէայն տալիս է մեծ ճյուղ՝ կզակային նյարդը (լատ․ n. mentalis), որը բերանակցում է համապատասխանաբար հակառակ կողմի նույնանուն նյարդի հետ և նյարդավորում է կզակային շրջանի մաշկը, ստորին շրթունքը և համապատասխանաբար ստորին կտրիչները և ժանիքները։ Ստործնոտային նյարդը խառը նյարդ է, այն իր մեջ պարունակում է մի փոքրիկ շարժիչ ճյուղ, որը անջատվում է՝ մինչև ստործնոտային անցք մտնելը։ Այդ ճյուղը N. mylohyoideus-ն է։

Ականջա֊քունքային նյարդ Ականջաքունքային նյարդ( լատ․ n. auriculotemporalis)֊ը թափանցում է հարականջային թքագեղձի վերին մասով, տալով սեկրետոր ճյուղեր, զգացող ճյուղեր քունքստործնոտային հոդին, ականջախեցու առաջային հատվածին, արտաքին լսողական անցուղուն։

== Եռվորյակ նյարդի հիվանդություններ ==

Ախտահարումների ժամանակ համապատասխանաբար տուժում են նյարդի կողմից իրականացվող ֆունկցիաները։ Կլինիկական դրսևորումները կախված են նյարդի ախհատարման գոտուց։ Կարող է առաջանալ զգացողություն տարբեր խանգարումնորով՝ հիպերեսթեզիա, դիզեսթեզիա, նևրալգիաներ։ Զգացող արմատի և Գասսերյան հանգույցի վնասման ժամանակ վնասվում են նյարդի երեք ճյուղերը և համապատասխանաբար առաջանում է բոլոր տեսակների զգացողությունների բացակայություն և ցավեր։ Եռվորյակ նյարդի ճյուղերից որևէ մեկի ընթացքով հերպետիկ ցանի առկայության դեպքում հերպետիկ վիրուսային աղտահարում հայտնաբերվում է նաև Գասսերյան հանգույցում, քանի որ Հերպես 1-ին վիրուսը անորսալի է իմունային համակարգի կողմից, երբ այն գտնվում է Եռվորյակ նյարդի ճյուղերից որևէ մեկում։ Տեսաթմբի և ներքին պատիճի հետին մեկ երրորդի վնասման դեպքում հակառակ կողմի վերջույթներում, մարմնի և դեմքի կեսերում բացակայում են զգացողության բոլոր տեսակները՝առաջանում է լրիվ հեմիանեսթեզիա։ Երբ ախտահարվում են Եռվորյակ նյարդի ճյուղերն են ախտահարվում, համապատասխանաբար ունենում ենք հետևյալ պատկերը։ Առաջին ճյուղի՝ականային նյարդի, ախտահարման ժամանակ խանգարվում է ճակատային, գլխի մազածածկ հատվածի առաջային հատվածի, վերին կոպի, աչքի միջային անկյան, քթի մեջքի , քթի խոռոչի լորձաթաղանթի առաջային հատվածի, ակնակապճի, ճակատային ծոցի և ուղեղային թաղանթների զգայունությունը։ Երկրորդ ճյուղի՝վերծնոտային նյարդի(լատ․ n.maxillaris) ախտահարումների ժամանակ խանգարվում է ստորին կոպի, ակնակապճի դրսային անկյան շրջանի, դեմքի մաշկի կողմանյին շրջանի, այտային շրջանի վերին հատվածի, վերին հատվածների, վերին ծնոտի ատամների, քթի խոռոչի լորձաթաղանթի ստորին հատվածի, վերծնոտային խոռոչի՝ (հայմորյան ) խոռոչի լորձաթաղանթի զգայունությունը։ Երրորդ ճյուղի՝ ստործնոտային նյարդի (լատ․ n.mandibularis) ախտահարումերի ժամանակ խանգարվում են համապատասխանաբար զգացողական և շարժիչ թելերը՝ բերելով ծամիչ մկանների կաթվածի՝ պարալիզի կամ պարեզի։ Դեմքը դառնում է անհամաչափ։ Բերանը բացելիս ստորին ծնոտը թեքվում է պարալիզված մկանի կողմը, որը պայմանավորվաշ է հակառակ կողմի թևակերպային մկաններին մկանների կծկմամբ։ Այսպես լինում է, երբ կա միակողմանի պարալիզ և բացակայում է ստորին ծնոտի ռեֆլեքսը նույնանում կողմում։ Ծնոտի երկկողմանի ախտահարման ժամանակ ծնոտը կախվում է ցած։ Կեղև֊կորիզային ուղու միակողմանի ախտահարումները չեն արտահայտվում ծամիչ մկաննների պարալիզով, ։Դա հնարավոր է միայն երկկողմանի ախտահարման ժամանակ։

Ուղեղաբնում տեղակայված կորիզներից առավել հաճախ ախտահարվում է ողնուղեղային ուղու կորիզը (nucleus tractus spinalis n.trigemini): Կլինիկական դրսևորումը կախված է, թե կորիզի որ հատված, է ախտահարվում։ Եթե միայն օրալ(բերանային) հատվածն է ախտահարվում, ապա զգացողականությունը խանգարվում է համապատասխան կողմի օրալ կողմը՝ քթի և շրթունքի հատվածը։ Եթե պաթոլոգիական պրոցեսը տեղակայվում է կորիզի միջային հատվածը, ապա ամբողջ երեսի խանգարվում, մինչդեռ հպման և խորանիստ զգացողությունները պահպանվում են՝զգացողության տարամիտվող խանգարում։ Ցավերը բնորոշ չեն։ Կորիզի պոչային(կաուդալ) հատվածը պատասխանատու է դեմքի կողմային հատվածների զգացողությեւնների համար։ Այսպիսով կորիզի ամեն հարկում, փակագծաձև են և հայտնի են իբրև Զելդերի գոտիներ։ Զելդերի գոտիների ախտահարման ժամանակ խանգարվում է միայն մակերեսային զգացողությունները՝ ջերմաստճանային և ցավային, իսկ խորանիստ զգացողությունները մնում են պահպանված։ Այսպիսի ախտահարումներ են նկատվում են՝ Բուլբար կաթվածի դեպքում Սիրինգոբուլբայի ժանամակ Դիսցիրկուլյատոր և դեգեներատիվ պորցեսների ժամանակ

Շարժիչ արմատԽմբագրել

Շարժիչ ճյուղերը նյարդավորում են ծամիչ և փափուկ քիմքի մկանները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 521