Բերտա Մորիզոն մանուշակների փնջով

«Բերտա Մորիզոն մանուշակների փնջով» (ֆր.՝ Berthe Morisot au bouquet de violettes), ֆրանսիացի գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Էդուարդ Մանեի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1872 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 55,5 × 40,5 սմ։

Բերտա Մորիզոն մանուշակների փնջով
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Մանե
տարի1872
բարձրություն0,555 մետր[1]
լայնություն0,405 մետր[1]
ուղղությունիմպրեսիոնիզմ
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՕրսե թանգարան
հավաքածուՕրսե թանգարան
հիմնական թեմաԲերտա Մորիզո
կայք
Ծանոթագրություններ
 Berthe Morisot with Bouquet of Violets (Édouard Manet - Musée d'Orsay) Վիքիպահեստում

Այսօր «Բերտա Մորիզոն մանուշակների փնջով» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Օրսե թանգարանում (Փարիզ, Ֆրանսիա

Ստեղծման պատմություն խմբագրել

1868 թվականին Մանեն ծանոթանում է Ժան Օնորե Ֆրագոնարի ծոռնակից՝ նկարչուհի Բերտա Մորիզոյի հետ։ Նրանց միջև սերտ բարեկամական կապ է ստեղծվում[2][3]:

Հեղինակը Մորիզոյի դիմանկարների մի ամբողջ շարք է վրձնել՝ սկսած 1869 թվականից «Պատշգամբ» նկարով։

Այն կտավը Մանեն նկարել է Փարիզի կոմունայի անկման շրջանում, երբ Ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ վերադառնում է Ազգային գվարդիայի ծառայությունից։

Նկարագիր խմբագրել

 
Մանուշակների փունջ և հովհար (1872)

«Բերտա Մորիզոն մանուշակների փնջով» ստեղծագործությունը Մանեն վրձնել է հընթացս երկու սեանսի։ Որպես երախտիք հեղինակը բնորդուհուն է նվիրում մի կտավ, որտեղ պատկերել է մանուշակների փունջ, ծալված հովհար և երկտող, որում գրված է. «à Berthe Morisot… Édouard Manet» («Բերտա Մորիզոյին- Էդուարդ Մանե»)[4]։

Դիմանկարի վերևի աջ անկյունում Մանեն թողել է ստորագրությունը՝ «Manet 72»:

Մոդելը պատկերված է լուսավոր ֆոնին։ Կինը սևատարազ է։ Կրում է ականջօղեր։ Լույսը կտավի վրա ընկնում է ձախ կողմից, որի պատճառով Բերտայի մի կիսադեմը լավ լուսավոր է, մյուսը՝ ստվերապատ։ Այս լուսավորումը անսովոր է Մանեի արվեստում, քանի որ նա միշտ հավասար լուսավորում է կիրառել[5]։ Մանուշակները հազիվ են տեսանելի լանջաբացվածքի մոտ։

Մանեն վաճառել կամ նվիրել է «Բերտա Մորիզոն մանուշակների փնջով» դիմանկարը կոլեկցիոներ և քննադատ Թեոդոր Դյուրեին։ Մորիզոն վերագնել է կտավը 1894 թվականին 5100 ֆրանկով։ Վերջինիս մահից հետո՝ 1895 թվականին կտավը մնում է դստեր՝ Ժյուլիի մոտ ընդհուպ մինչև մահը՝ 1966 թվականը։ Դրանից հետո Ժյուլի որդուն՝ Կլեման Ռուարին է անցնում նկարը։ 1988 թվականին այս ստեղծագործությունը ձեռք է բերում Օրսե թանգարանը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Страница картины на сайте музея Орсе». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.
  • «Изображение с возможностью многократного увеличения». Réunion des Musées Métropolitains Rouen Normandie. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.