Բերթրան Ալոիզիուս

ֆրանսիացի գրող

Բերթրան Ալոիզիուս, ինչպես նաև Լյուդովիկ Բերթրան, ամբողջական անունը՝ Լուի Ժակ Նապոլեոն Բերթրան (ֆր.՝ Louis Jacques Napoléon Bertrand, Aloysius Bertrand,ապրիլի 20, 1807(1807-04-20)[1][2][3][…], Չևա (քաղաք), Կունեո, Պիեմոնտ, Իտալիա - ապրիլի 29, 1841(1841-04-29)[1][2][3][…], Փարիզի նախկին 10-րդ թաղամաս, Փարիզ), ֆրանսիացի գրող, արձակ բանաստեղծության ժանրի հիմնադիր։

Բերթրան Ալոիզիուս
ֆր.՝ Aloysius Bertrand
Ծնվել էապրիլի 20, 1807(1807-04-20)[1][2][3][…]
ԾննդավայրՉևա (քաղաք), Կունեո, Պիեմոնտ, Իտալիա
Մահացել էապրիլի 29, 1841(1841-04-29)[1][2][3][…] (34 տարեկան)
Մահվան վայրՓարիզի նախկին 10-րդ թաղամաս, Փարիզ
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԵրկերGaspard de la Nuit?
Մասնագիտությունդրամատուրգ, լրագրող, բանաստեղծ և գրող
 Aloysius Bertrand Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հայրը՝ ֆրանսիացի, ոստիկանության սպա, մայրը՝ իտալուհի։ 1815 թվականից՝ ընտանիքի հոր հրաժարականից հետո, Բերթրանները բնակվում են Դիժոնում:Այստեղ Լուին ավարտում է քոլեջը և սկսում տպագրվել որպես գրող:1828-1830 թվականներին նա ապրել է Փարիզում, ծանոթացել մի խումբ ռոմանտիկ գրողների հետ (Վիկտոր Հյուգո, Չարլզ Նոդիեր, Սեն-Բևու):Նա տպագրվել է Փարիզի և Դիժոնի մամուլում, սակայն նրա բանաստեղծություններն ու դրամաները հաջողություն չեն ունեցել:1833 թվականից նա կրկին բնակություն է հաստատել Փարիզում, որտեղ էլ ապրել է մինչև կյանքի վերջ։ Մահացել է խոր աղքատության մեջ հիվանդանոցում թոքաբորբից` առանց տպագրված տեսնելու իր գլխավոր ստեղծագործությունը։

1847 թվականից նրա մասունքները թաղված են Մոնպարնասի գերեզմանատանը։

Գլխավոր ստեղծագործությունը խմբագրել

Պատմական-երևակայական ոճավորմամբ նորավեպերի գիրքը՝ «Գասպարը խավարից․ երևակայություններ Ռեմբրանդտի և Կալոտի եղանակով», լույս է տեսել 1842 թվականին հանգուցյալ բանաստեղծի ընկերոջ՝ քանդակագործ Դևիդ դ’Անժեի կողմից՝ Սեն-Բևուի աջակցությամբ և նրա նախաբանով:Այն հիմք հանդիսացավ գրական նոր ժանրի `արձակ բանաստեղծության զարգացման համար։

Հետմահու գնահատանք խմբագրել

Բերթրանի գիրքը բարձր գնահատանքի արժանացավ Շառլ Բոդլերի կողմից․ նա նպաստել է «Գասպարը խավարից» գրքի նոր հրատարակությանը 1868 թվականին, դիմել Բերթրանի կողմից հիմնադրված ժանրին «Փարիզյան փայծաղ» (1869) գրքում:Բերթրանի ինքնատիպությունը գնահատեցին սիմվոլիստներներ Ստեֆան Մալարմեն, Վիլե դը Լիլ-Ադանը, ժան Մորեասը, Թեոդոր դե Բանվիլը, իսկ ավելի ուշ` Պիեռ Ռեվերդին, Մաքս Ջաքոբը, Անդրե Բրետոնը:Երեք նորավեպեր հիմք հանդիսացան Մորիս Ռավելի «Գիշերային Գասպարը» դաշնամուրային հավաքածուի համար (1908)։ 1922 թվականին Դիժոնի փողոցներից մեկը կոչվեց Բերթրանի անունով

Ռուսերեն հրատարակություններ խմբագրել

  • Гаспар из Тьмы: Фантазии в манере Рембрандта и Калло/ Հրատարակության են պատրաստել Ն․Ի․ Բալաշովը, Ե․Ա․Գունստը, Յու․ Ն․ Ստեֆանովը։ М.: Наука, 1981 (Литературные памятники) ([1])

Բերթրանի ստեղծագործությունները թարգմանել է նաև Սերգեյ Բոբրովը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերթրան Ալոիզիուս» հոդվածին։