«Բերանբացը», ֆրանսա-իտալական կատակերգություն, որը նկարահանվել է «ճանապարհային ֆիլմի» ոճում, ֆիլմի ռեժիսորն է՝ Ժերար Ուրին, իսկ գլխավոր դերակատարներն են Լուի դը Ֆյունեսը և Բուրվիլը։

Բերանբացը
ֆր.՝ Le corniaud
ԵրկիրՖրանսիա[1]
 Իտալիա[1]
Ժանրկինոկատակերգություն[2][3][1][…] և ռոուդ-մուվի[4][5]
Թվականմարտի 24, 1965[6][1][7]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԺերար Ուրի[3][8][9][…]
ՊրոդյուսերՌոբեր Դորֆման[6] և Enzo Provenzale?[6]
Սցենարի հեղինակԺերար Ուրի[6], Անդրե Տեյբետ[6], Ժորժ Տաբե[6] և Մարսել Ժյուլիան[6]
ԴերակատարներԲուրվիլ[9][10], Լուի դը Ֆյունես[8][9][10], Վենանտինո Վենանտինի[8][10], Բեբա Լոնչար, Ալիդա Քելլի[10], Լանդո Բուցցանկա[10], Անրի Ժենե[10], Ջեք Արի[9][10], Գի Գրոսսո[10], Միշել Մոդո[10], Ժակ Ֆեռե, Ժան Դրոզ, André Hubert?, André Louis?, Դանիելա Ռոկկա, Էրիկ Վասբերգ, Germaine de France?, Գի Դելորմ, Անրի Վիրլոժո, Ժակ Էյզեր, Ժան Մեյեր, Ժան Մինիզինի, Ժան Մարի Բոն, Խոսե Լուիս դե Վիլալյոնգա, Լուի Վիրե, Marius Gaidon?, Նիկոլ Դեսայի, Ռոբեր Դյուրանտոն, Սարո Ուրձի[10], Վալտեր Կիարի, Իվան Շիֆր, Դեն Վադիս[11] և Նինո Վինիելլի[11]
ՕպերատորԱնրի Դեկե[6] և Վլադիմիր Իվանով[6]
ԵրաժշտությունԺորժ Դելերյու[6]
ՄոնտաժԱլբեր Յուրգենսոն
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրplace de Rungis?[12]
ԿինոընկերությունLes Films Corona
Տևողություն111 րոպե[13][14][15], 90 րոպե[1], 105 րոպե[7], 110 րոպե[6][16][17][…] և 117 րոպե[18]
Բյուջե900 000 €[7]
IMDbID 0057967
 Le Corniaud Վիքիպահեստում

Ֆիլմը ցուցադրվել է Մոսկովյան IV կինոփառատոնի շրջանակներում 1965 թվականին, որից հետո գնվել է խորհրդային կինովարձույթի համար։ Կինոթատրոններում ցուցադրվել է «Союзмультфильм» կինոստուդիայի կրկնօրինակով (կրկնօրինակման ռեժիսորն է Գեորգի Կալիտիևսկին)։ Վլադիմիր Կենիգսոնի (Լուի դը Ֆյունեսի ձայն) և Ռոստիսլավ Պլյատի (Բուրվիլի ձայն) աշխատանքը արտասահմանյան ֆիլմի ռուսերեն կրկնօրինակման լավագույն օրինակներից մեկն է։

Սցենար խմբագրել

Փարիզցի մանր վաճառական Անտուան Մարեշալը (Բուրվիլ) պատրաստվում է իր արձակուրդն անցկացնել Իտալիայում, այնտեղ գնալով իր համեստ մեքենայով։ Բայց հենց առաջին խաչմերուկում նրա մեքենային հարվածում է գործարար Լեոպոլդ Սարոյանի (Լուի դը Ֆյունես) Rolls-Royce Silver Cloud մակնիշի մեքենան, որից Մարեշալի Citroën 2CV-ն երկու կես է լինում։

Սարոյանը Մարեշալին հարգալից ձևով հրավիրում է իր գործակալություն և առաջարկում է փոխհատուցել խափանված հանգիստը առաջադրանքի կատարմամբ, Նեապոլում պետք է վերցնել Կադիլլակը և այդ մեքենան բերել Բորդո։ Մարեշալը համաձայնում է գնալ Իտալիայի ճանապարհներով և գեղեցիկ մեքենայով։ Նաև Սարոյանը նրան հանձնում է մեծ գումար՝ գրպանի ծախսերը հոգալու և Իտալիայից ինքնաթիռով վերադառնալու համար։

Մարեշալին Սարոյանը պետք է, որ «Կադիլլակը» իտալա-ֆրանսիական մաքսային սահմանը անցնի առանց ստուգման, Անտուանը բարի էր, սիրալիր և համակրելի տեսքով, նա չի կարող կասկած առաջացնել մաքսային ստուգողների մոտ։ Մարեշալը չի գուշակում, որ «Կադիլլակում» թաքցված է մաքսանենգ ապրանք։ Հետևի թևերը լցված են հերոինով, մեքենայի առաջամասը պատրաստված է ոսկուց, մարտկոցում թաքցրած են թանկարժեք քարեր։ Հանցավոր ճանապարհով ձեռք բերված հարստությունները գողացվել են Բեյրութից և տեղափոխում են հանցագործներին լաստանավերով Ֆրանսիա։ Սարոյան պատրաստվում է անձամբ և գաղտնի տնօրինել բեռի առաքումը։

Սարոյանը չի կասկածում, որ մեկ այլ հանցագործների խումբ դուրս է եկել նրա դեմ։ Սարոյանի բոլոր ծրագրերը հայտնի են դառնում Միկկի հանցախմբին։

Մարեշալըին հետապնդում են երկու հանցագործ խմբեր, և ժամանակի ընթացքում նա զրկվում է իր ողջ հարստությունից, որոնք թաքցրել էր մեքենայում։ Արդյունքում «բերանբացը» հանկարծակի հնարամտությամբ կատարում է արկածային ճամփորդություն, փախչում է բոլոր հետևողներից և ծանոթանում է հիանալի ճամփորդների հետ։ Այդ ու հանդերձ բերանբաց Մարեշալը գտնում է վերջին հարստությունը, որը մնացել էր մեքենայում՝ հսկա ադամանդ «Յու-կուն-կուն», որը թաքցրել էին ազդանշանի կոճակում։

Դերերը կատարել և կրկնօրինակել են խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ– Ժերար Ուրի, Մարսել Ժյուլիան, Անդրե Տաբե
  • Ռեժիսոր- Ժերար Ուրի
  • Օպերատոր- Անրի Դեկայե
  • Նկարիչ- Ռոբերտո Ջորջանի, Ֆրանչեսկո Չարլետտա
  • Կոմպոզիտոր- Ժորժ Դելերյու

Կրկնօրինակ խմբագրել

  • Կրկնօրինակի ռեժիսոր- Գեորգի Կալիտիեվսկի
  • Կրկնօրինակի ձայնային օպերատոր- Գեորգի Մարտինյուկ
  • Ռուսերեն սցենարի հեղինակ- Եվգենի Գալպերին
  • Խմբագրիչ- Զ. Պավլովա

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերանբացը» հոդվածին։