Բենիկ Աբրահամյան (վրաց.՝ ბენიკ აბრამიანი, հուլիսի 31, 1985(1985-07-31)[1]), հայազգի վրացի թեթև ատլետ, գնդի հրման մասնագետ։ 2007 թվականից հանդես է գալիս Վրաստանի թեթև ատլետիկայի հավաքականում, ազգային առաջնությունների հաղթող և մեդալակիր, Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերի մասնակից։

Բենիկ Աբրահամյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝թեթևատլետ
Երկիր՝ Վրաստան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 31, 1985(1985-07-31)[1] (38 տարեկան)

Կենսագրություն

խմբագրել

Բենիկ Աբրահամյանը ծնվել է 1985 թվականի հուլիսի 31-ին, Թբիլիսի քաղաքում։ Միջազգային ասպարեզում ակտիվորեն հանդես է եկել 2007 թվականից։ 2010 թվականին հանդես է եկել Վրաստանի հավաքականի հիմնական թիմի կազմում և մասնակցել Մարսայում կայացած Եվրոպայի թիմային առաջնությանը, երրորդ լիգայում զբաղեցրել 6-րդ տեղը։ 2011 թվականին Փարիզում կայացած Եվրոպայի փակ առաջնությունում չի կարողացել դուրս գալ եզրափակիչ՝ 17, 20 մետր արդյունքով։

Մի շարք հաջող ելույթների շնորհիվ Աբրահամյանն իրավունք է ստացել պաշտպանելու երկրի պատիվը 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյում կայացած ամառային օլիմպիական խաղերում՝ գնդի հրման նախնական որակավորման փուլում սահմանելով անձնական ռեկորդ՝ 18,72 մետր, բայց չի անցել եզրափակիչ[2]։

Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո Աբրահամյանը մնացել է ակտիվ մարզիկ և շարունակել մասնակցել թեթև ատլետիկայի տարբեր մրցումների։ 2020 թվականի փետրվարին Թբիլիսիում անցկացվող մրցումներում սահմանել է անձնական ռեկորդ փակ տարածքում՝ 19,09 մետր[3]։

Հիմնական արդյունքներ

խմբագրել
Տարի Մրցաշար Վայր Մարզաձև Տեղ Արդյունք
2007 Համահայկական խաղեր Արտաշատ, Հայաստան գունդ 1-ին 15.76
2010 Վրաստանի փակ առաջնություն Թբիլիսի, Վրաստան գունդ 1-ին 17,69[4]
Եվրոպայի թիմային առաջնություն. Երրորդ լիգա Մարսա, Մալթա գունդ 6-րդ 16,65
Ուկրաինայի առաջնություն Դոնեցկ, Ուկրաինա գունդ 6-րդ 17,28
2011 Եվրոպայի փակ առաջնություն Փարիզ, Ֆրանսիա գունդ 21-րդ (որակ) 17,20
Եվրոպայի թիմային առաջնություն. Երրորդ լիգա Ռեյկյավիկ, Իսլանդիա գունդ 3-րդ 18,03
սկավառակ 7-րդ 44,49
2014 Կովկասի գավաթ Թբիլիսի, Վրաստան գունդ 1-ին 16,08[5]
Եվրոպայի թիմային առաջնություն. Երրորդ լիգա Թբիլիսի, Վրաստան գունդ 5-րդ 17,52
2015 Բալկանյան առաջնություն Պիտեշտի, Ռումինիա գունդ 8-րդ 17,39
2016 Վրաստանի փակ առաջնություն Թբիլիսի, Վրաստան գունդ 1-ին 18,23[6]
Գառնիկ Ղուկասյանի հուշահամալիր Արտաշատ, Հայաստան գունդ 1-ին 20,53
Ղազախստանի բաց գավաթ Ալմա Աթա, Ղազախստան գունդ 1-ին 20,54
Օլիմպիական խաղեր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա գունդ 15-րդ (որակ) 18.72
2019 Վրաստանի փակ առաջնություն Թբիլիսի, Վրաստան գունդ 2-րդ 16,32
Բալկանյան փակ առաջնություն Ստամբուլ, Թուրքիա գունդ 12-րդ 15,69
Վրաստանի առաջնություն Թբիլիսի, Վրաստան գունդ 2-րդ 16,72
2020 Վրաստանի փակ առաջնություն Թբիլիսի, Վրաստան գունդ 2-րդ 19,09
2021 Վրաստանի փակ առաջնություն Թբիլիսի, Վրաստան գունդ 2-րդ 19,02
Հայաստանի առաջնություն Արտաշատ, Հայաստան գունդ 21,11
Մոլդովայի առաջնություն Քիշնև, Մոլդովա գունդ 20,12

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 World Athletics database
  2. Benik Abramyan․ Biographical information
  3. Benik ABRAMYAN
  4. «სპორტის დედოფალი ზამთარს ემშვიდობება „ლელო„». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.
  5. «კავკასიის თასი 2014 - ვაჟები». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.
  6. «საქართველოს ზამთრის ღია ჩემპიონატი 2016 - ვაჟები». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.