Բեյլե Հերկուլանե[2] (ռումիներեն՝ Băile Herculane, գերմ.՝ Herkulesbad (Հերկուլեսբադ), հունգ.՝ Herkulesfürdő (Հերկուլեշֆյուրդյո)), առողջարանային քաղաք Ռումինիայում՝ Կարաշ Սևերին ժուդեցում (շրջանում), երկրի մայրաքաղաք Բուխարեստից 295, Ռեշիցա քաղաքից 62, Տիմիշոարայից 134, Կրայովայից 126 կիլոմետր հեռավորության վրա[3]։ Զբաղեցնում է 47 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2009 թվականի տվյալներով եղել է 6.051[4]:

Բնակավայր
Բեյլե Հերկուլանե
ռումիներեն՝ Băile Herculane
Զինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
Մակերես105,48 կմ²
ԲԾՄ168±1 մետր
Բնակչություն3787 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ325200
Պաշտոնական կայքbaile-herculane.ro
Բեյլե Հերկուլանե (Ռումինիա)##
Բեյլե Հերկուլանե (Ռումինիա)

Բնակչություն խմբագրել

2002 թվականի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 6.019[5]:

Քաղաքի բնակչության ազգային կազմը.

Ազգությունը Անձանց թվաքանակը Տոկոսը
ռումիններ 5834 96,9%
գնչուներ 67 1,1%
հունգարներ 51 0,8%
գերմանացիներ 28 0,5%
չեխեր 18 0,3%
սերբեր 7 0,1%
խորվաթներ 5 0,1%
ուկրաինացիներ 3 < 0,1%
հրեաներ 2 < 0,1%
իտալացիներ 1 < 0,1%

Մայրենի լեզու են հայտարարել՝

Լեզուն Անձանց թվաքանակը Տոկոսը
ռումիներենը 5914 98,3%
հունգարերենը 39 0,6%
գերմաներենը 24 0,4%
չեխերենը 16 0,3%
գնչուերենը 15 0,2%
սերբերենը 7 0,1%
ուկրաիներենը 2 < 0,1%
խորվաթերենը 1 < 0,1%

Քաղաքի բնակչության կազմը ըստ դավանանքի.

Դավանանքը Անձանց թվաքանակը Տոկոսը
ուղղափառներ 5730 95,2%
Հռոմի կաթոլիկ 135 2,2%
բապտիստներ 52 0,9%
հունադավան կաթոլիկներ 28 0,5%
հիսունականներ 27 0,4%
ռեֆորմատներ 18 0,3%
ֆրատերականներ 6 0,1%
մուսուլմաններ 4 0,1%
աթեիստներ 4 0,1%
հուդայականներ 2 < 0,1%
ադվենտիստներ 1 < 0,1%
լյութերականներ (սինոդա-պրեսվիտերական) 1 < 0,1%

Պատմություն խմբագրել

Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ քաղաքի ներկայիս տարածքում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս հինքարեդարյան ժամանակներից։ Peștera Hoților-ում («Գողերի քարանձավ») հայտնաբերվել են հնագույն մշակութային մի շարք շերտեր, ներառյալ մուստիերյան, միջինքարեդարյան և ուշ նորքարեդարյան ժամանակների վկայություններ։

Առողջարանը խմբագրել

Ժողովրդական ավանդազրույցի համաձայն՝ հոգնած Հերակլեսը կանգ է առել գետահովտում՝ լոգանք ընդունելու և հանգստանալու։ Պեղումների արդյունքում հայտնաբերվել են Հերակլեսի վեց արձան, հինհռոմեական քարե արձանագրություններ, որոնց վկայությամբ՝ 153 թվականից այստեղ բնակավայր է եղել, ուր հանգստանալու, կազդուրվելու համար այցելել են հինհռոմեացի արիստոկրատներ[6][7], լոգանքներ ընդունել Հերակլեսի բաղնիքում (լատիներեն՝ Ad aquas Herculi sacras): Հինհռոմեական դարաշրջանի ավարտից հետո առողջարանի դերն ու նշանակությունը նվազել է[8], բայց հանքային աղբյուրների ջրերից մարդիկ, թեև համեմատաբար քիչ, շարունակել են օգտվել[9]։

Առողջարանը վերազարթոնք է ապրել 18-րդ դարում, երբ թուրքերից անցել է ավստրիացիների տիրապետության տակ։ 1736 թվականին և հետագա տասնամյակներում այստեղ նոր լոգարաններ են շարք մտել[10][11]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, երբ այստեղ կառուցվել են առաջին ժամանակակից հյուրանոցները (ինչպես, օրինակ, H Cerna-ն, 1930 թ.), առողջարանը բազմաթիվ այցելուներ է ունեցել արևմտաեվրոպական երկրներից[12]։ Կոմունիստական ժամանակներում շարք են մտել նորանոր հանգստյան տներ, առողջարաններ, հյուրանոցներ՝ հիմնականում կենսաթոշակառուների ու պետական ծառայողների համար։ Սեփականաշնորհումից հետո վատ կառավարման հետևանքով հատկապես ավստրոհունագարական ժամանակների որոշ օբյեկտներ ծանր դրության մեջ են հայտնվել[13]։ 2010-ական թվականների վերջերին Herculane Project անվանումը կրող ոչ կառավարական մի կազմակերպություն է հիմնվել, որն զբաղվում է դրանց վերականգնման ու վերակառուցման աշխատանքներով[14]։

Կլիմա խմբագրել

Առողջարանային այս քաղաքին բնորոշ է խոնավ մայրցամաքային կլիման(Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Cfb):

Բեյլե Հերկուլանեի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 1.1
(34)
3
(37)
8.1
(46.6)
14.1
(57.4)
18.6
(65.5)
22.2
(72)
24.4
(75.9)
24.5
(76.1)
19.3
(66.7)
13.6
(56.5)
7.8
(46)
2.8
(37)
13.29
(55.89)
Միջին օրական °C (°F) −2.6
(27.3)
−1.1
(30)
3.3
(37.9)
9.1
(48.4)
13.9
(57)
17.6
(63.7)
19.6
(67.3)
19.6
(67.3)
14.7
(58.5)
9.1
(48.4)
4.1
(39.4)
−0.7
(30.7)
8.88
(47.99)
Միջին ցածր °C (°F) −6
(21)
−4.8
(23.4)
−1.3
(29.7)
3.5
(38.3)
8.3
(46.9)
12
(54)
14.1
(57.4)
14.2
(57.6)
10.1
(50.2)
5.1
(41.2)
1
(34)
−3.7
(25.3)
4.38
(39.92)
Տեղումներ մմ (դյույմ) 70
(2.76)
66
(2.6)
76
(2.99)
98
(3.86)
116
(4.57)
110
(4.33)
94
(3.7)
75
(2.95)
79
(3.11)
74
(2.91)
75
(2.95)
81
(3.19)
1014
(39,92)
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2021 Romanian censusNational Institute of Statistics.
  2. Книга:Словарь географических названий|с=65
  3. Фізичні відстані розраховані за координатами населених пунктів
  4. «Populația stabilă la 1.01.2009 total din care de 18 ani și peste» (румунською). Արխիվացված է օրիգինալից 10.09.2012-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Structura Etno-demografică a României» (румунською). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. abgerufen am 27. September 2009 Արխիվացված 2021-12-21 Wayback Machine.
  7. Website des Kreisrates Caraş-Severin.
  8. Zeitschrift der Gesellschaft der Ärzte zu Wien. 7. Jahrgang, 1. Band. Carl-Gerold-Verlag, Wien 1851, S. 414–417.
  9. Johann Karl Schuller: Rumänische Volkslieder. Verlag Theodor Steinhaussen. Hermannstadt 1859, S. 110.
  10. Կաղապար:Webarchiv, Herkulesbad.
  11. Leonhard Böhm: Geschichte des Temeser Banats. 2. Teil. Verlag Otto Wigand. Leipzig 1861. S. 167–171.
  12. The fashionable crowds of the era are described at pp. 210-211 in Between the Water and the Woods, by Patrick Leigh Fermor (Penguin Books, 1987, 9780140094305).
  13. Rețineri în dosarul devalizării Băilor Herculane. "Prejudiciul: 123 de milioane de lei", Digi24, retrieved on 13 June 2019 (ro)
  14. "Romania's young history fans battle to save imperial spa resort" by Stephen McGrath, BBC News, 1 February 2021

Գրականություն խմբագրել

  • Elke Hoffmann, Peter-Dietmar Leber und Walter Wolf: Das Banat und die Banater Schwaben. Band 5. Städte und Dörfer, Mediengruppe Universal Grafische Betriebe München GmbH, München, 2011, 670 Seiten, ISBN 3-922979-63-7.
  • Herbert Rosendorfer: Herkulesbad. Eine österreichische Geschichte. München : Nymphenburger, 1985.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեյլե Հերկուլանե» հոդվածին։