Բացել գլխավոր ցանկը

Բեհբուտ Շելկովնիկով (գեներալ-մայոր)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բեհբուտ Շելկովնիկով (այլ կիրառումներ)

Բեհբուտ Մարտիրոսի (Բորիս Մարտինովիչ) Շելկովնիկով (Շելկովնիկյան, Մետաքսյան) (հուլիսի 3, 1837, Նուխի (այժմ՝ Շաքի) – փետրվարի 10, 1878, Էրզրում, թաղված է Թիֆլիսի Ս․ Գևորգ եկեղեցու բակում), ռուսական բանակի հայազգի գեներալ–մայոր (1877)։ Բնախույզ, կովկասագետ-բնագետ Ալեքսանդր Շելկովնիկովի հայրն է։

Բեհբուտ Շելկովնիկով
Шелковников Бегбут Мартиросович, 1877.jpg
հուլիսի 3, 1837(1837-07-03) - փետրվարի 10, 1878(1878-02-10) (40 տարեկանում)
ԾննդավայրՇաքի, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԿարին, Թուրքիա
ԳերեզմանՍուրբ Գևորգ եկեղեցի (Թբիլիսի)
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԶորատեսակՌուսական կայսերական բանակ
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-թուրքական պատերազմ, Կովկասյան պատերազմ և 1863 թվականի լեհական ապստամբություն
ՊարգևներՍուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Գեորգիի 4-րդ դասի շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ավարտել Մոսկվայի առաջին կադետական կորպուսը (1854), Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիան (1863)։

1855 թվականին մասնակցել է Ղրիմի պատերազմին (Կովկասյան ռազմաճակատում), 1858–1859 թվականներին՝ Հյուսիսային Կովկասի ապստամբ լեռնականների դեմ մարտերին։

1863–1864 թվականներին ծառայել է Գլխավոր շտաբում, 1865 թվականից՝ Հյուսիսային Կովկասում (Կովկասյան լեռնային վարչությունում եղել է հատուկ հանձնարարությունների գծով պաշտոնյա, Զաքաթալայի օկրուգի պետ և այլն), 1876 թվականին նշանակվել է Սևծովյան զինվորական օկրուգի պետ։

1877–1878 թվականների ոուս–թուրքական պատերազմի ժամանակ, 1877 թվականի մայիսին Շելկովնիկովն իր օկրուգի զորքերով խափանել է Սոչին գրավելու թուրքական բանակի փորձերը, ապա հակահարձակմամբ ազատագրել Աբխազիան։

Մասնակցել է Ալաջայի ճակատամարտին (1877), իր զորախմբով վճռական դեր խաղացել Մուխտար փաշայի գլխավորած թուրքական բանակի ջախջախման գործում։ Էրզրումի գրավման նախօրյակին նշանակվել է Էրզրումի զինվորական օկրուգի պետ։

Վախճանվել է բծավոր տիֆից։

ՊարգևներԽմբագրել

Պարգևատրվել է Գեորգիևյան I, III աստիճանների խաչերով և այլ շքանշաններով։

ԳրականությունԽմբագրել

  • Էլչիբեկյան Հ., Գեներալ–մայոր Բ․ Մ․ Շելկովնիկով, Ե․, 1944
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 477