Ալեքսանդր Բորիսի Շելկովնիկով (մարտի 17, 1870(1870-03-17), Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1933[1][2][3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային բնախույզ, կովկասագետ-բնագետ։ Տեղական ֆաունայի և ֆլորայի ուսումնասիրության հիմնադիրն է։

Ալեքսանդր Շելկովնիկով
Ծնվել էմարտի 17, 1870(1870-03-17)
Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1933[1][2][3]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունբուսաբան
Հաստատություն(ներ)Հայաստանի բնության պետական թանգարան
Գործունեության ոլորտկենդանաբանություն և կովկասագիտություն
Ալմա մատերՊաժերի կորպուս
ՀայրԲեհբուտ Շելկովնիկով
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Schelk.
 Alexandr Bebutovicz Schelkownikow Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Պետերբուրգի Պաժերի դպրոցում։ Մասնակցել է (1904-1916 թթ.) Կովկասյան թանգարանի ստեղծման աշխատանքներին, գիտահետազոտական արշավների։ Շելկովնիկովը ուսումնասիրել է Կովկասի, մասնավորապես Հայաստանի, բուսական և կենդանական աշխարհը, կազմել մեծ թվով հավաքածուներ։ 1922 թվականին Շելկովնիկովի նախաձեռնությամբ Երևանում կազմակերպվել են Հայաստանի բնապատմական, 1925 թվականին՝ ՀԽՍՀ հողժողկոմատին կից գյուղատնտեսական թանգարանները, 1927 թվականին՝ բուսաբանական այգին։ Կյանքի վերջին տարիներին Շելկովնիկովը եղել է Հայաստանի բնապատմական թանգարանի գիտական խորհրդատուն և Երևանում նոր կազմակերպված Սևանի թանգարանի տնօրենը։ 1901 թվականից U․ Պետերբուրգի ԳԱ կենդանաբանական թանգարանի թղթակից էր, աշխարհագրական ընկերության անդամ, ՀԽՍՀ հողժողկոմատին կից ՀԽՍՀ բնության ուսումնասիրության և պահպանության կոմիտեի նախագահը։ Շելկովնիկովի անունով են կոչվում տարբեր մասնագետների՝ Կովկասում հայտնաբերած բույսերի ու կենդանիների մոտ 40 տեսակ ու ենթատեսակ։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 477