Ալաջայի ճակատամարտը տեղի է ունեցել 1877 թ. հոկտեմբեր ամսին, Կարսի մոտ, Ալաջայի բարձունքներում, 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։

Ալաջայի ճակատամարտ
Թվական1877-ի սեպտեմբերի 19 /հոկտեմբերի 1 — սեպտեմբերի 21/հոկտեմբերի 3 և հոկտեմբերի 13/1 — հոկտեմբերի 3/5
Մասն էՌուս-թուրքական պատերազմ (1877–1878)
ՎայրԿովկաս
ԱրդյունքՌուսական կայսրության հաղթանակ
Հակառակորդներ
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրությունՕսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Հրամանատարներ
Նիկոլայ Օբրուչև
Իվան Լազարև
Վասիլի Հեյման
Ահմեդ Մուհթար փաշա
Կողմերի ուժեր
56 00 զինվոր և 228 թնդանոթ38 000 զինվոր և 74 թնդանոթ
Ռազմական կորուստներ
1 500 սպանված և վիրավոր20 000 պանված, վիրավոր և գերի

1877-ի հունիսին Զևինի և Դահարի մոտ անհաջող մարտերից հետո ռուսական զորքերի Կովկասյան կորպուսը (հրամանատար գեներալ Լորիս-Մելիքով) դադրեցրեց Կարսի պաշարումը։ Թուրքական բանակը Մուխտար փաշայի գլխավորությամբ հուլիսի 7-ին (19) գրավեց Ալաջայի բարձունքները։ Օգոստոս-սեպտեմբերին Կարսը նվաճելու ռուսական բանակի փորձերն եղան անարդյունք։ Համալրելով ուժերը՝ ռուսական զորքերն Ի.Դ. Լազարևի հարամանատարությամբ նորից անցան հարձակման և հոկտեմբերի 3-ին (15) գրավեցին Ալաջայի բարձունքները։ Ալաջայի ճակատամարտում թուրքական բանակը լիովին ջախջախվեց և, տալով 5000-6000 սպանված ու վիրավոր, 8500 գերի, փախուստի դիմեց։ Ռուսական զորքերի կորուստը կազմեց 1500 մարդ։ Հոկտեմբերի 13-ին (25) պաշարելով Կարսը՝ ռուսական զորքերն այն վերցրին գրոհով նոյեմբերի 6-ին (18)։ Ալաջայի ճակատամարտում ռուսական զորքերի ղեկավարման համար առաջին անգամ կիրառվեց հեռագիրը։

Ալաջայի ճակատամարտում ռուսական զորքերի շարքերում թուրքական բանակի դեմ քաջաբար կռվեցին նաև հայ կամավորները, որոնք ընդգրկված էին հեծյալ և հետևակ հարյուրյակներում։ Հայերը միաժամանակ օգնեցին ռուսական հրամանատարությանը որպես հետախույզներ, ուղեկցողներ, սուրհանդակներ և թարգմանիչներ։

Գրականություն խմբագրել

  • Ներսիսյան Ա.Ն., Հայերի մասնակցությունը 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմին, Երևան, 1958
  • Кишмишев С., Война в Турецкой Армении 1877-1878 гг., СПБ, 1884
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 138