Բել Գաննես

նորվեգական ծագմամբ ամերիկացի սերիական մարդասպան

Բել Սորենսեն Գաննես (անգլ.՝ Belle Sorenson Gunness), ի ծնե Բրունհիլդ Պոլսդատեր Սթորշեթ (նորվ.՝ Brynhild Paulsdatter Størseth,նոյեմբերի 11, 1859(1859-11-11)[1][2][3], Innbygda, Սելբու, Սյոր Տրյոնդելագ, Նորվեգիա - անհայտ կամ 1908[4], Լա Պորտե, Ինդիանա, Ինդիանա, ԱՄՆ), նորվեգական ծագմամբ ամերիկացի սերիական մարդասպան։ 

Բել Գաննես
անգլ.՝ Belle Sorenson Gunness
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 11, 1859(1859-11-11)[1][2][3]
ԾննդավայրInnbygda, Սելբու, Սյոր Տրյոնդելագ, Նորվեգիա
Մահացել էանհայտ կամ 1908[4]
Մահվան վայրԼա Պորտե, Ինդիանա, Ինդիանա, ԱՄՆ
ԳերեզմանPine Lake Cemetery
Քաղաքացիություն Նորվեգիա և  ԱՄՆ
Մասնագիտությունհանցագործ, ագարակապան, մարդասպան և սերիական մարդասպան
 Belle Gunness Վիքիպահեստում

Բելը ֆիզիկապես ուժեղ կին է եղել։ Ունեցել է 183 սմ հասակ և 90 կիլոգրամ քաշ։ Նա սպանել է իր սիրեկանների մեծ մասին, ինչպես նաև իր երկու դուստրերին՝ Միրթլին և Լյուսիին։ Հնարավոր է, որ նա մեղավոր է նաև իր երկու ամուսինների և բոլոր երեխաների մահվան մեջ։ Գաննեսի կողմից սպանությունների իրականացման մոտիվացիա են հանդիսացել ապահովագրական վճարները, փողերը և այլ արժեքներ, ինչպես նաև հնարավոր վկաների վերացումը։ Որոշ տվյալներով մի քանի տասնամյակում սպանել է 25-ից մինչև 40 մարդու[5]։

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Բավականին վիճելի է Բել Գաննեսի ծագումնաբանության հարցը։ Նրա կենսագիրների մեծ մասը պնդում է, որ Բելը ծնվել է Նորվեգիայում, լճից ոչ հեռու գտնվող Սելբու կոմունայում, Սյոր Թրյոնգելագ ֆյուլքեում։ Ի ծնե անվանումը եղել է Բրունգիլդա Պոլսդատեր Սթորշեթ։ Նրա հայրը եղել է քարագործ Պաուլ Պեդերշեն Սթորշեթը, իսկ մայրը՝ Բերիթ Օլսդաթերը։ Բելը եղել է ընտանիքի ութերորդ՝ կրտսեր զավակը։ Ընտանիքը բնակվել է Կենտրոնական Նորվեգիայի ամենամեծ քաղաքի՝ Տրոնհեյմից հարավ-արևելք գտնվող Սթորշեթ ֆերմայում։

2006 թվականին նկարահանված իռլանդական փաստավավերագրական ֆիլմում նկարագրվում են չհաստատված փաստեր, որոնք վերաբերում են Բելի կյանքի վաղ տարիներին։ Ֆիլմում նշվում է, որ Բելը վիժել է, երբ մի տղամարդ հարձակվել է նրա վրա և ոտքով հարվածել փորին։ Այդ մարդը եղել է հարուստ ընտանիքից և երբևիցե չի կասկածվել կատարած մեղքի համար։ Գաննեսի ծանոթները պատմել են, որ այդ դեպքից հետո Բելը շատ է փոխվել։ Շուտով Բելիվրա հարձակված տղամարդը մահացել է՝ իբր ստամոքսի քաղցկեղից։ Աղքատության մեջ մեծացած Գաննեսը սկսել է աշխատել մեծ ֆերմաներում։ Աշխատելով երեք տարի՝ գումար է տնտեսել ԱՄՆ տեղափոխվելու համար։

Հետևելով իր քրոջ՝ Նելլի Լարսոնի օրինակին, ով տեղափոխվել էր ԱՄՆ, Գաննեսը 1881 թվականին հասել է ԱՄՆ և փոխել անունը։ Սկզբնական շրջանում աշխատել է որպես սպասուհի։

Առաջին զոհը խմբագրել

1884 թվականին Բել Գաննեսը ամուսնացել է Չիկագոյից Մեդս Սորենսենի հետ։ Մեկ տարի անց նրանք բացել են իր հրուշակեղեցի խանութը։ Բիզնեսը մեծ եկամուտներ չի բերել, իսկ խանութը այրվել է մեկ տարի անց։ Նրանք վերցրել են ապահովագրությունն և մեկ այլ տուն գնել։

Որոշ հետազոտողներ փաստում են, որ Գաննեսը և Սորենսենը չեն ունեցել երեխաներ, մյուսներն էլ պնդում են, որ նրանց ամուսնությունից ծնվել է չորս երեխա՝ Քերոլայնը, Աքսելը, Միրթլը և Լյուսին։ Մեդսը տուն է բերել մեկ այլ աղջկա ևս՝ Մորգան Քոուչին, ով փոխել էր իր անունը և դարձել Ջեյն Օլսեն։ Վերջինս օգնում էր նրանց՝ տնտեսությունը վարելու գործում։ Քերոլայնը և Աքսելը մահացել են դեռ մանուկ հասակում՝ իբր հաստ աղիքի բորբոքումից։ Հաստ աղիքի բորբոքման և թունավորման սիմտոմները նույնն են՝ լուծ, սրտխառնոց, տենդ և սպազմ։ Մահացած երեխաները ունեցել են ապահովագրություն։ Ապահովագրական ընկերությունը ընտանիքին է վճարել համապատասխան վճարները։ 1908 թվականի մայիսի 7-ի «New York Times-ի» հոդվածներից մեկում գրված է, որ երկու երեխաներ, ում ծնողներն են Բել Գաննեսը և Մեդս Սորենսենը, թաղվել են Ֆորեսթ Հոումի գերեզմանատանը։ Բելը 1902 թվականին երկրորդ անգամ ամուսնացել է մսագործ Փիթեր Գաննեսի հետ։

Սև այրու մահը մինչ օրս մնում է գաղտնի։ Հանցագործը հանկարծակի անհետացել է։ Որոշ ժամանակ անց ոստիկանությունը գտել է նրա գլխատված և խոշտանգված մարմինը։ Այն հարցը, թե արդյոք մասունքները պատկանել են Բելին, մինչ օրս պարզ չէ, քանի որ 2007 թվականին՝ փորձաքննության ժամանակ ԴՆԹ-ի անցկացման համար չեն եղել բավարար փաստեր, որոնք հիմք կտային ժխտելու ոստիկանության եզրակացությունները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  2. 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Czech National Name Authority Database as Linked Data, Báze národních jmenných autorit v podobě propojených dat
  5. Oliver Cyriax — The Penguin Encyclopedia of Crime (1996) p.220