Բելմոպան (անգլ.՝ Belmopan), կենտրոնաամերիկյան Բելիզ պետության մայրաքաղաք (1970 թվականից)։ Բնակչությունը՝ 13 351 մարդ (2010 թվականի դրությամբ)[2]։

Քաղաք / Մայրաքաղաք
Բելմոպան
Belmopan
Դրոշ

ԵրկիրԲելիզ Բելիզ
Հիմնադրված էօգոստոսի 1, 1970[1] թ.
Տվյալ կարգավիճակում1970 թվականից
Մակերես32 780 000 քառակուսի մետր
ԲԾՄ76 մ
Բնակչություն13 351 մարդ (2010)
Ժամային գոտիUTC-6
Հեռախոսային կոդ8
Պաշտոնական կայքbelmopancityonline.com
Բելմոպան (Բելիզ)##
Բելմոպան (Բելիզ)

Պատմություն խմբագրել

Այն բանից հետո, երբ 1961 թվականին Բելիզում Հեթի փոթորիկը (անգլ.՝ Hurricane Hattie) ավերել է Բելիզի կառույցների և առևտրային կենտրոնների 75%-ը, կառավարությունը նոր քաղաք կառուցելու համար ամեն տեսակի խրախուսանք և աջակցություն էր հայտարարել[3]։ Նոր քաղաքը պլանավորված էր կառուցել ափից հեռու, առանց արհեստական ցամաքի։ 1962 թվականին կոմիտեն ընտրեց տարածքը, հին մայրաքաղաքից 82 կմ հեռավորության վրա, որն այժմ հայտնի է Բելմոպան անունով[3]։

Քանի որ 1964 թվականին Բելիզը բրիտանական գաղութ էր (հայտնի է Բրիտանական Հոնդուրաս անունով), վարչապետ Ջորջ Քեդլ Փրայսը պատվիրակություն է ուղարկել Լոնդոն, որպեսզի նրանք ֆինանսական օգնություն տրամադրեն[4]։ Չնայած, որ բրիտանական կառավարությունը պատրաստ չէր ֆինանսավորել այդպիսի մեծ նախագիծ, այն հետաքրքրվեց դրանով, քանի որ ողջամիտ համարեց մայրաքաղաքի տեղափոխումը բարձունքի վրա։ Ֆինանսավորման անհրաժեշտության մեջ կառավարությանը համոզելու համար, Փրայսը և Բելիզի կառավարությունը (Բելիզի ազգային միավորված կուսակցություն) հրավիրել են գաղութների հարցերով պետքարտուղար Էնթոնի Գրինվուդին այցելել Բելիզ։ Այդ այցի գլխավոր նպատակն էր համարվում Արևմտյան մայրուղու 49-րդ մղոնի վրա հուշարձանի տեղադրումը։ Հուշարձանի գրառման մեջ նշված էր, որ լորդ Գրինվուդը 1965 թվականի հոկտեմբերի 9-ին հատկացրել է տարածք նոր մայրաքաղաք կառուցելու համար։ Այսպիսով պարտավորություն էր նշանավորվել։

Նոր մայրաքաղաքի համար անվանումն առաջացել էր երկու անվանումների միացման արդյունքում՝ «Բելիզ»՝ երկրի ամենաերկար գետի անվանումը, և «Մոպան»[5]՝ գետ քաղաքի տարածքում, որը թափվում է Բելիզ գետի մեջ։ Նոր քաղաքի կառուցման համար ի սկզբանե հաշվարկված էր 40 միլիոն բելիզական դոլար (20 միլիոն ամերիկյան դոլար)։ Հասանելի էր միայն 20 միլիոն դոլար, սակայն նախագիծն արդեն մեկնարկել էր[6] :

1967 թվականին աշխատանքները սկսվեցին։ Առաջին փուլը ավարտված էր 1970 թվականին 24 միլիոն բելիզական դոլարով։ 1970-ից մինչև 2000 թվականը Բելմոպանի ղեկավարությունը գտնվում էր «Reconstruction and Development Corporation» ընկերության ձեռքում, որը հայտնի էր նաև «Recondev» անունով[7]։ Ընկերությանը տրված էին օրինական իրավասություններ մունիցիպալ ծառայություններ մատուցելու համար, որոնք անհրաժեշտ էին քաղաքում բիզնեսի և ենթակառուցվածքի բնականոն գործառնության համար։

Սկզբում տեղական իշխանությունները չէին ցանկանում իրենց ներկայացուցչությունները տեղափոխել նոր մայրաքաղաք, քանի որ կասկածում էին, որ այն լիարժեք կգործի[8]։ 1981 թվականին, երբ Բելիզը անկախություն ձեռքբերեց, բացվեց Բրիտանական գերագույն հանձնաժողով (անգլ.՝ British High Commission), որը 1984 թվականին տեղափոխվեց իր այժմյան գտնվելու վայրը։ 2005 թվականի փետրվարին, նոր մայրաքաղաքի կառուցման սկզբից 43 տարի անց, ԱՄՆ-ն Բելմոպանում սկսեց դեսպանատան նոր շենք կառուցել[9]։ Դեսպանատունը պաշտոնապես բացվել է 2006 թվականի դեկտեմբերի 11-ին։ Մեքսիկան, Բրազիլիան, Կոստա Ռիկան, Սալվադորը և Վենեսուելան նույնպես ունեն իրենց ներկայացուցչությունները Բելմոպանում, իսկ Էկվադորը, Չիլին և Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացված են իրենց հյուպատոսություններով։ Սակայն չորս դեսպանատուն և 29 հյուպատոսություն շարունակում են մնալ նախկին մայրաքաղաք Բելիզում[10]։

Կլիմա խմբագրել

Բելմոպանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 28.0
(82.4)
29.2
(84.6)
31.2
(88.2)
32.8
(91)
34.1
(93.4)
32.3
(90.1)
31.7
(89.1)
32.0
(89.6)
31.8
(89.2)
30.8
(87.4)
29.2
(84.6)
28.0
(82.4)
30.93
(87.67)
Միջին օրական °C (°F) 22.9
(73.2)
23.4
(74.1)
24.9
(76.8)
26.4
(79.5)
27.9
(82.2)
27.5
(81.5)
26.9
(80.4)
27.0
(80.6)
27.0
(80.6)
26.1
(79)
24.6
(76.3)
23.4
(74.1)
25.67
(78.19)
Միջին ցածր °C (°F) 17.7
(63.9)
17.6
(63.7)
18.5
(65.3)
20.0
(68)
21.6
(70.9)
22.6
(72.7)
22.0
(71.6)
21.9
(71.4)
22.1
(71.8)
21.3
(70.3)
20.0
(68)
18.7
(65.7)
20.33
(68.61)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 128.0
(5.039)
64.0
(2.52)
44.0
(1.732)
44.3
(1.744)
84.8
(3.339)
305.7
(12.035)
276.2
(10.874)
224.9
(8.854)
254.8
(10.031)
215.3
(8.476)
199.7
(7.862)
178.2
(7.016)
2019,9
(79,522)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 mm) 13 9 6 5 8 19 21 19 20 18 16 15 169
աղբյուր: World Meteorological Organization[11]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Waight J. Eulogy to the Rt. Hon. George Price — P. 2.
  2. «Census data». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
  3. 3,0 3,1 «belmopanbelize.com». belmopanbelize.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
  4. «Exhibition highlights history of Belmopan». archive.org. 2004 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
  5. Belmopan Արխիվացված 2007-05-02 Wayback Machine at mybelizeadventure.com
  6. "Belmopan: Perspective on a New Capital", Kevin C. Kearns, Geographical Review, p. 153 (footnote #13), © 1973 American Geographical Society
  7. «About Belize». Casa Cayo Real Estate. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
  8. "Belmopan: Perspective on a New Capital", Kevin C. Kearns, Geographical Review, p. 159, 1973, American Geographical Society.
  9. "Groundbreaking Ceremony for New U.S. Embassy Compound," Արխիվացված 2006-09-22 Wayback Machine at belize.usembassy.gov Արխիվացված 2007-02-01 Wayback Machine
  10. embassypages.com
  11. «Climate Information for Belmopan City». World Meteorological Organization. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել