Բեթ Դոհերթի
Բեթ Դոհերթի (անգլ.՝ Beth Doherty, հունիսի 10, 2003), Իռլանդիայում բնակվող կլիմայական ակտիվիստ։ Կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգի հետևորդ Դոհերթին հանդիսանում է «Կլիմային ուղղված Իռլանդիայի դպրոցական դասադուլների» համահիմնադիր և «Ուրբաթները հանուն ապագայի» շարժման անդամ։ 15 տարեկանից զբաղվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարի ջանքերի մասին իրազեկմամբ։
Բեթ Դոհերթի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 10, 2003 (20 տարեկան) |
Մասնագիտություն | Կլիմայական ակտիվիստ |
Կլիմայական ակտիվիզմ Խմբագրել
2019 թվականի մարտի 6-ին հրավիրյալ ուսանողների խմբի կազմում Դոհերթին դիմել է Oireachtas կլիմային ուղղված գործողությունների հանձնաժողովի անդամներին, որին հաջորդել են հաջորդ շաբաթներին տեղի ունեցած պլանավորված ուսանողական բողոքները, որոնցում ներկայացվել են կլիմային ուղղված գործողությունների վեց պահանջներ[1][2]։ 2019 թվականի մարտին մի քանի այլ երիտասարդ ակտիվիստների հետ հանդես է եկել իռլանդական «The Late Late Show» թոք շոուում։ 2019 թվականի մարտի 15-ի դասադուլի ընթացքում դիմել է ավելի քան 11,000 դուբլինյան ցուցարարներին ու քննադատել կառավարությանը կլիմայի փոփոխության վերաբերյալ գործողությունների բացակայության համար, մեղադրել կլիմայի գործողության և շրջակա միջավայրի նախարար Ռիչարդ Բրուտոնին հանրահավաքը որպես լուսանկարվելու հնարավորություն օգտագործելու մեջ[3][4]։
Հոդվածներ է գրել TheJournal.ie ամսագրի համար՝ Իռլանդիայի կառավարության կողմից 2020 թվականին իր կլիմայական նպատակները չիրագործելու մասին[5]։ Բացի դրանից աշխատել է նաև Դուբլինի քաղաքային խորհրդի հետ՝ վերջինիս նոր կլիմայական ծրագրի վրա։ 2019 թվականի ապրիլին Դուբլինում Եվրախորհրդարանի մի քանի թեկնածուների հետ Եվրախորհրդարանի գրասենյակում հանդես է եկել «Loud & Clear! Youth views on Climate» միջոցառմանն ու արտահայտվել հօգուտ ավելի լավ կլիմայական քաղաքականության[6]։ 2019 թվականի մայիսի 24-ին տեղի ունեցած երկրորդ գործադուլի ժամանակ Դուբլինում կրկին դիմել է գործադուլավորներին[7][8]։
2019 թվականի մայիսին դիմել է IDEA ազգային համաժողովին՝ գործադուլային շարժման պատճառների հարցով[9], նաև աշխատել որպես 2019 թվականի հունիսի 21-ին կայացած երրորդ խոշոր դպրոցական դասադուլի գլխավոր կազմակերպիչ, 2019 թվականի մայիսի 4-ին Իռլանդիայի կողմից կլիմայի արտակարգ դրության հայտարարման համար երկու այլ խոշոր գործադուլների և հանրահավաքի հետ համատեղ։ 2019 թվականի օգոստոսին 13 այլ մասնակիցների հետ Իռլանդիան ներկայացրել է Շվեյցարիայի Լոզան քաղաքում անցկացված «Ուրբաթներն ապագայի համար» եվրոպական գագաթաժողովին։
2019 թվականի նոյեմբերին Իռլանդիայի պառլամենտի ստորին պալատում տեղի ունեցած Կլիմայի վերաբերյալ RTE երիտասարդական ասամբլեայի 157 պատվիրակներից մեկն էր[10]։ Կորպորացիաների արտանետումների հարկային շերտավոր համակարգին վերաբերող նրա առաջարկը քվեարկությամբ ընդունվել է երիտասարդական ասամբլեայի հռչակագրի մեջ՝ որպես 10 առաջարկություններից մեկը[11]։ Հետագայում մյուս ինը առաջարկների հեղինակների հետ այդ հռչակագիրը ներկայացրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Տիջանի Մուհամմադ-Բանդեին։ Ավելի ուշ այդ շաբաթվա ընթացում ՄԱԿ-ի իռլանդական երիտասարդական պատվիրակների հետ հանդիպել և ելույթ է ունեցել նախագահի առջև։ Նոյեմբերի 29-ի դուբլինյան գործադուլի կազմակերպիչներից էր, որին զուգահեռ ընթանում էր նաև միջազգային գործադուլ[փա՞ստ]։
Կլիմայական ակտիվիզմի ոլորտում իր ջանքերից բացի հանդիսացել է «National Matheson Junior Debating competition» մրցույթի հաղթող[12] և Եվրոպական երիտասարդական պառլամենտի Իռլանդիայի մասնաճյուղի անդամ ու Իռլանդիան ներկայացնելու է Եվրոպական երիտասարդական պառլամենտի՝ Միլանում տեղի ունենալիք հետաձգված 92-րդ միջազգային նստաշրջանում[փա՞ստ]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Chaos Stop Climate (30 September 2017)։ «Students Demand Immediate Action on Climate Change»։ Stop Climate Chaos։ Վերցված է 10 June 2019
- ↑ foeireland (6 March 2019)։ «Beth from School Strike 4 Climate speaks to members of the Irish parliament about climate action.»։ Վերցված է 10 June 2019 – via YouTube
- ↑ «Thousands of students in Ireland join international climate change protests»։ www.irishtimes.com։ Վերցված է 10 June 2019
- ↑ «Irish student's strike with others around the world over climate change»։ The College View։ 20 March 2019։ Արխիվացված է օրիգինալից 25 August 2019-ին։ Վերցված է 10 June 2019
- ↑ Doherty Beth։ «Opinion: You say you love your children - so why are you stealing our futures?»։ TheJournal.ie։ Վերցված է 10 June 2019
- ↑ «Irish youth tell MEP candidates to act on climate»։ Green News Ireland (en-US)։ 2019-04-10։ Վերցված է 2021-05-01
- ↑ «Student protest calls on Government to take radical action on climate crisis»։ www.irishtimes.com։ Վերցված է 10 June 2019
- ↑ https://youtube.com/Wd0qqbyISbU(չաշխատող հղում)
- ↑ Murphy Colin։ «We're at a crucial moment for our climate - just ask any teen | BusinessPost.ie»։ www.businesspost.ie։ Վերցված է 2019-07-14
- ↑ «Youth Assembly Delegates»։ RTE.ie (անգլերեն)։ Վերցված է 2021-05-01
- ↑ «Youth Assembly recommendations on climate announced» (անգլերեն)։ 2019-11-13
- ↑ «Debating Memes for Cork Teens on Instagram: "In case anybody has not received the tab of results from the Munster Junior Matheson Final in Dublin last month, here it is.…"»։ Instagram։ Վերցված է 10 June 2019
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բեթ Դոհերթի կատեգորիայում։ |