Լուսանկարման հնարավորություն

Լուսանկարման հնարավորություն (անգլ. ժարգ.՝ photo opportunity կամ photo opp, կամ էլ՝ անգլ.՝ photo op), հարմար պահ նկարելու կամ քաղաքական գործչի կամ նշանակավոր անձի լուսանկարչական ապարատի դիմաց հարմար դիրքավորվելու համար[1]։ Սիրողական նկարիչների շարքում տերմինն օգտագործվում է լավ լուսանկար նկարելու ցանկացած հնարավորություն նկարագրելու համար։

2003 թվականին նախագահ Ջորջ Ուոքեր Բուշը «Առաքելությունը կատարվել է» խոսքով ելույթ է ունենում ավիակիր «Աբրահամ Լինքոլն (CVN-72)»-ում:

Ծագումնաբանություն խմբագրել

Տերմինի ծագումը կապված է Նախագահ Ռիչարդ Նիքսոնի վարչակազմի հետ։ Ուիլյամ Սաֆիրը տերմինի ստուգաբանությունը վերագրում է մամուլի քարտուղար Ռոն Զիգլերի օգնական Բրյուսով Վելիկանին։ Զիլգերը հրամայել է. «Թող ներս մտնեն, նկարեն», իսկ Վելիխանը Սպիտակ տան մամուլի կենտրոնին հնազանդ հայտարարել Է. «Օվալաձև գրասենյակում կա լուսանկարման հնարավորություն»[2]։

Տերմինը բացասական երանգ է ստացել այն դեպքերի նկարագրության համար, որոնք վերաբերում են լուրերի տակ քողարկված մանրակրկիտ ծրագրավորված կեղծ միջոցառումներին[3]։ Դա ասոցացվում է քաղաքի կանաչապատման, աղբահավաքի կամ տարեցների տներ այցելելու հետ, ինչը հաճախ նախընտրական մրցարշավի ժամանակ էր արվում՝ կադրերում հայտնվելու մտադրությամբ, ինչը դրական փաբլիսիթի կառաջացներ։

Կիրառման պրակտիկա խմբագրել

Գրեթե ծիսական լուսանկարների հնարավորությունների թվում հանդիպում են. երբ գագաթաժողովների մասնակիցները դուրս են գալիս իրենց մեքենաներից, ձեռքեր են սեղմում կամ համբուրում, կամ փաստաթուղթ են ստորագրում[1]։ Սպիտակ տան պաշտոնական, նախապես ծրագրված ֆոտոսեսիաները արմատներով գնում են 1930-ական թվականներ, երբ Ֆրանկլին Ռուզվելտի մամուլի քարտուղարը լուսանկարիչներին խորհուրդ էր տալիս խուսափել սայլակի մեջ նստած նախագահի նկարահանումներից[4]։

Տերմինի մեկ այլ օգտագործում վերաբերում է հիշարժան վայրում՝ ինչպես, օրինակ, զվարճանքների այգում, կենդանաբանական այգում, շոուներից հետո, և այլն, նախապես պլանավորած լուսանկար անելուն[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Photo Op», an article about the buzzword at a BBC webpage
  2. New York Times ON LANGUAGE; In Nine Little Words, WILLIAM SAFIRE Published: March 26, 1989
  3. "Commentary (The Photo Opportunity)", from CBS Evening News for Saturday, July 27, 1991; at the Vanderbilt Television News Archive
  4. «Photo Op»
  5. «Photo Op» Արխիվացված 2010-11-02 Wayback Machine among dinosaurs