Բարձրագույն դասարան (հեռուստասերիալ)

Բարձրագույն դասարան (անգլ.՝ A. N. T. Farm), Disney հեռուստաալիքի կատակերգական հեռուստասերիալը, որը հեռարձակվել է 2011 թվականի մայիսի 6-ից մինչև 2014 թվականի մարտի 21-ը[5]։ «Ամեն ինչ թիփ թոփ կամ կյանք տախտակամածին» սերիալի եզրափակիչ սերիայից հետո եթեր հեռարձակվեց պիլոտային սերիա «TransplANTed»-ը։ Սերիալի սցենարիստը «Ամեն ինչ թիփ թոփ կամ կյանք տախտակամածին» սերիալի նախկին հեղինակ, համահեղինակ և գործադիր պրոդյուսեր Դեն Սիգներն էր[6]։ Առաջին պրոմոն ցուցադրվել է «Լիմոնադե բերանը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ ։

Բարձրագույն դասարան
Изображение логотипа
Ժանրսիթքոմ, դեռահասային սիթքոմ, ֆիլմ անչափահասների համար, էքշն սերիալ, կատակերգական հեռուստասերիալ, երաժշտական ֆիլմ և music television?
Երկիր ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն[1]
ՌեժիսորԲոբ Կոհեր[2], Ֆիլ Լևիս[2] և Սթիվ Հոֆեր[2]
Գլխավոր
դերերում
Չայնա Էնն ՄակՔլեյն[2][3], Սիեռա ՄաքԿորմիք[2][3], Ջեյք Շորթ[2][3], Էլիզ Նիլ[2], Զենդայա[2], Աեդին Մինքս[2], Ստեֆանի Սքոթ[2], Olivia Rose Keegan?[2], Roshon Fegan?[2], Էլլա Անդերսոն[2], Francesca Capaldi?[2], Վանեսա Մորգան Մզիրեյ[2] և Զեյն Էմորի[2]
ԵրաժշտությունՔենեթ Բուրգոմասթեր
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո
Գեղարվեստական աշխարհDisney Channel Live Action Universe?[4]
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ62
Էկրաններին էմայիսի 6, 2011[3]-ից մարտի 21, 2014
ՀեռուստաալիքDisney Channel[3]
ԸնկերությունIt's a Laugh Productions[3] և ABC Studios
ԴիստրիբյուտորDisney-ABC Domestic Television և Դիսնեյ+
Պատկերի ձևաչափ16:9
Պարգևներ
Պաշտոնական կայքէջ

2011 թվականի նոյեմբերի 30-ին հայտարարվեց երկրորդ եթերաշրջանի մեկնարկի մասին, որի պրեմիերան տեղի ունեցավ 2012 թվականի հունիսի 1-ին[7]։ Երրորդ և վերջին եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի մայիսի 31-ին։

Սյուժե խմբագրել

«Բարձրագույն դասարան» սերիալի սյուժեն պտտվում է Չայնա Պարկսի (Չայնա էն Մաքքլեյն) շուրջ, որը 11-ամյա երաժշտական հրաշամանուկ է, և նորեկ է Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկոյի տեղական միջնակարգ դպրոցի Բ. ՈՒ․ Կ. դասարանում։ Առաջին օրը նա հանդիպում է Օլիվ Դոյլին (Սիերա Մակքորմիք)՝ տեսողական հիշողությամբ օժտված մի աղջկա և հանճարեղ նկարիչ Քվիմբի Ֆլետչերին (Ջեյք Շորթ), ով առաջին հայացքից սիրահարվում է Չայնային։ Շուտով նրանք դարձան նրա լավագույն ընկերները դպրոցում։ Այնտեղ նա հանդիպում է Անգուսին, ով գերազանց տիրապետում է համակարգչին և շուտով նույնպես դառնում է նրա ընկերը։ Նրանք ընկնում են տարբեր զվարճալի իրավիճակների մեջ։

Դպրոցի ամենահայտնի աղջիկ Լեքսի Ռիդը (Սթեֆանի Սքոթ) շարունակում է վախեցնել Չայնային, մտածելով, որ նրանք մրցում են դպրոցի աստղի տիտղոսի համար։ Նրան սիրահարված է Չայնայի ավագ եղբայրը՝ Քամերոն Պարկսը (Կարլոն Ջեֆրի), որը փորձում է խուսափել դպրոցում Չայնայից, քանի որ վախենում է, որ նա կվարկաբեկի իր հեղինակությունը։

Կերպարներ խմբագրել

Գլխավոր կերպարներ խմբագրել

  • Չայնա Պարկս (Չայնա էն Մակքլեյն) ՝ 11-ամյա հրաշամանուկ աղջիկ, ով սովորում է Բ. ՈՒ. Կ. դասարանում, երաժշտական հանճար։ Նա նվագում է կիթառ, դաշնամուր, ջութակ, շեփոր, սաքսոֆոն, ֆլեյտա, թավջութակ, տավիղ, վոլինկե, վալտորնա, թերմենվոքս, հարվածային գործիքներ, շրթհարմոն, ֆագոտ և գդալներ, բայց զարմանալիորեն չի կարողանում նվագել եռանկյունու վրա։ Բացի այդ, նա շատ լավ է երգում ՝ մարդկանց ստիպելով պարել իր հոգեհարազատ ձայնի տակ։ Երբեք չի վախենում խնդիրներից, նա տեսնում է դպրոցը որպես հետաքրքիր վայր։ Ցավոք, նա ստիպված կլինի համոզել իր ընկերներին, որ չպետք է վախենալ դպրոցից։
  • Օլիվ Դաֆնա Դոյլ (Սիերա Մաքքորմիկ)՝ օժտված է տեսողական հիշողությամբ։ Շնորհիվ դրա, այն ամենը, ինչ նա երբևէ կարդացել է, լսել կամ տեսել, ընդմիշտ դաջվում է իր ուղեղի մեջ։ Օլիվը գրեթե ամեն ինչին ավելացնում է «հետաքրքիր» փաստեր։ Նա ավելի շուտ փորձում է փախչել Բ․ ՈՒ․ Կ.-ի իր դասարանցիներից։ Օլիվը շատ տարբեր, տարօրինակ ֆոբիաներ ունի՝ ուրվականներից և թզուկներից ընդհուպ մինչև պոպկորնի և խալիի հանդեպ ունեցած վախ։ «Replicant» սերկայում Օլիվը ասում է, որ իր երկրորդ անունը Դաֆնա է։
  • Ֆլեթչեր Քվիմբին (Ջեյք Շորթ)՝ հանճարեղ արվեստագետ, շնորհաշատ արվեստի բոլոր ձևերում ՝ գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա և արվեստի այլ տեսակներ։ Բայց երբ Չայնան եկավ դասարան, Ֆլեթչերը սկսեց նկարել նրա դիմանկարները։ Նա սիրահարվեց նրան առաջին հայացքից, թեև թաքցրել է դա։ Նա նաև թաքցրել է, որ անընդհատ նկարում է նրան և նրա քանդակներն է անում։ Նրա երկրորդ անունն է Ֆլետչեր Պումպերինկել։
  • Լեքսի Ռիդ (Ստեֆանի Սկոտ)՝ Դպրոցի ամենահայտնի աղջիկը, ինչպես նաև Չայնայի ամենամեծ մրցակիցը։ Նա սերիալի հիմնական հակառակորդն է։ Չայնան Բ․ՈՒ․Կ դասարանի առաջնորդն է, բայց Լեքսին դեռ իրեն է համարում դպրոցի թագուհին։ Նա եղել է աստղ յուրաքանչյուր դպրոցում, մինչև, Չայնայի հայտնվելը իր կյանքում։ Այնուամենայնիվ, նա սկսում է ընկերություն անել Չայնայի և նրա ընկերների հետ, հատկապես Քամերոնի։ Ի վերջո, նա դառնում է դպրոցի նախագահ։ Նրա լավագույն ընկերուհին Պեյզլին է, որը անում է այն ամենը, ինչ-որ կասի Լեքսին, բայց երբեմն սխալ ուղղությամբ։ Լեքսին ատում է Վանեսսային, քանի որ բոլորն էլ կարծում են, որ Վանեսսան ավելի գեղեցիկ է քան ինքը։ Նա աշխատում է Հիպպո Ռեստորանում։
  • Քեմերոն Փարքս (Կարլոն Ջեֆրի)՝ Չայնայի ավագ եղբայրը, թեև նա շատ ժամանակ հանդես է գալիս Չայնայի ստվերում, քանի որ Չայնան հրաշամանուկ է, իսկ նա ոչինչ չգիտի, բայց վճռական է ինչ-որ բան գտնելու և առանձնանալու համար։ Նրան այդքան էլ դուր չի գալիս, որ իր կրտսեր քույրը սովորում է իր դպրոցում, ուստի նա փորձում է իրենից հեռու մնալ։ Բայց երբ խոսքը վերաբերում է պայքարին, Քամերոնը կփորձի օգնել Չայնային, հատկապես, երբ խոսքը վերաբերում է Լեքսիի հետ կապված խնդիրներին։ Որոշ սերիաներում Չայնան օգնում է նրան։ Նա շատ ցածրահասակ է և դրա վրա անընդհատ կատակում են։ Քամերոնը ամենաբարձրահասակ երեխաներից մեկն էր, բայց նրա աճը շատ վաղ հասակում կանգ է առել։ Ավելի ուշ նա կսկսի հանդիպել Վանեսսա անունով մոդելի հետ։

Երկրորդական դերեր խմբագրել

Անգուս Չեստնետ (Aedin Mincks)՝ համակարգչային հանճար, որը հաճախ իր համակարգչի վրա վիդեո խաղերի տեսքով անօրինական ծրագրեր է բեռնում։ Նա ուժգին, և անպատասխան սիրահարված է Օլիվին։ Քանի որ իր ամբողջ ժամանակը ծախսում է համակարգչի դիմաց նստած, նա բավականաչափ ծույլ է և ֆիզիկական առաջադրանքներ կատարելու ցանկություն չունի. «ClairvoyANT» էպիզոդում նա դպրոցում մի դասասենյակից մյուսը գնալու համար գնում է տարեցների համար նախատեսված անվանասայլակով, և դա բացատրում է նրանով, որ ալարում է քայլել։ Անգուսը 3-րդ եթերաշրջանից դառնում է գլխավոր հերոս։

Պեյզլի Խաունդստուդ (Ellie Deberry) ՝ Լեքսիի լավագույն ընկերը։ Նա ինչպես և Լեքսին չիրլիդեր է։ Պեյզլին շատ հիմար է, և շփոթում է այն ամենը, ինչ տեղի է ունենում։ Սակայն նա չի մտածում, ինչպես Լեքսին, քանի որ նա մի նուրբ և անկեղծ աղջիկ է, ով հոգ է տանում մարդկանց մասին։ Նրան հեշտ է խաբել, և չնայած այն հանգամանքին, որ նրանք Լեքսիի հետ լավագույն ընկերներուհիներ են, նա Լեքսիին այդքան էլ լավ չի վերաբերվում։ Նա «ClairvoyANT» սերիայումց բաժանվում է իր ընկերոջից՝ Կիտից, քանի որ կարծում է, որ Կիտը հրել է հաշմանդամի սայլակը (իրականում Անգուսն էր հրել)։ Առաջին սերիայում նա ասաց, որ սիրում է աճպարարներին։

Սյուզան Սկիդմոր (Mindi Sterling) դպրոցի տնօրեն։ Լիովին համոզված է, որ նա երիտասարդ է և գեղեցիկ, Նա նույնիսկ չի կարող հավատալ, որ հայելու մեջ նրա արտացոլանքն է։ Նա հորինել է Բ. ՈՒ. Կ. ծրագիրը, որպեսզի օգտագործի երեխաների տաղանդները իր սեփական կարիքների և օգուտների համար։ Նա միշտ շատ ձևեր է գտնում դպրոցի բյուջեն իր վրա ծախսելու համար։ Օրինակ նա դինոզավրերի տեսքով նագիթսները փոխարինել է սովորականի, քանի որ դրանք ավելի էժան են։

Դերիլ Պարկս (Ֆայնես Միտչել)՝ Չայնայի և Քեմերոնի հայրը։ Նա շատ է սիրում իր դստերը, բայց չափից շատ է հոգ տանում նրա մասին։ Դերիլը ոստիկանական սպա է, բայց հաճախ իր աշխատանքի վայրում նա միայն ուտում է։

Գիբսոն (Զաք Սթիլ)՝ խորհրդատու, դասախոս, և Բ․ՈՒ․Կ. դասարանի թերապևտը։ Նա հոգատար, զգայուն, և ինչ-որ չափով հիմար է, ավելի շատ նման է երեխայի։ Նա սիրում է գործել, խաղալ մաջոնգ և կերակրել աղավնիներին։ Գիբսոնը շատ փարթամ գանգուրներ ունի, որոնցում շատ տարբեր բաներ են տեղավորվում, օրինակ՝ մատուտակ, թաշկինակներ։ Բացի այդ, նրա մազերը շատ ամուր են։

Ռոքսանա Պարկս (Էլիզ Նիլ)՝ Չայնայի և Քեմերոնի մայրը։ Նա մանկական միջոցառումների անիմատոր է։ Ռոքսանան հայտնվել է միայն չորս դրվագներում։ Չնայած նրան, որ նա զբաղված է աշխատանքով, նա դեռ սիրում է իր երեխաներին։

Վիոլետ (Քլեր Էնգլեր)՝ Բ․ՈՒ․Կ դասարանի նորեկ, հայտնվել է միայն առաջին եթերաշրջանի վերջում։ Նա զբաղվում է սպորտի գրեթե բոլոր տեսակներով։ «DANTser» սերիայում բալետի ժամանակ ասաց, որ սիրահարված է Ֆլետչերին։ Նա հայտնվել է «InfANT» սերիայում, երբ Չայնան, Օլիվը, և Ֆլետչերը պետքէ բացահայտեին երեխայի տաղանդը։ Նա նաև հայտնվել է «fANTsy Girl» սերիայում, երբ ցանկանում էր պարել Ֆլետչերի հետ, բայց Ֆլետչերը չէր ուզում և համոզեց Վիոլետին, որ նա արդեն Չայնայի հետ է պարում։

Ջարեդ (Cameron Palatas)՝ սովորում է դպրոցում և հեռուստասերիալում երկրորդ պլանի կերպար է։ Նա հայտնվել է «you're the one that I wANT» սերիայում, որտեղ խաղացել է Չայնայի կեղծ սիրած տղայի ընկերոջ դերը, եռակի ժամադրման ժամանակ (Չայնա-Ջարեդ, Օլիվ-Անգուս, Ֆլեթչեր և իր դայակ Էլլա)։

Վանեսա (Վանեսա Մորգան)` մոդել Կանադայից, Քեմերոնի ընկերուհին։ Նա հայտնվել է «FANTasy Girl» սերիայում։ Քեմերոնը ննջում էր, այն պահին երբ նայում էր Լեքսիի ամսագրին, որի շապիկին Վանեսան էր։ Քեմերոնը սկսեց տեսնել նրան իր կյանքում որպես Ջին Գոսսամեր, բայց նա իսկական չէր, պարում Քեմերոնը տեսնում է, որ Վանեսայի լուսանկարներում չկա, և հասկանում է, որ դա իր երևակայությունն էր։ Հաջորդ Սերիայում Չայնան օգնում է Քեմերոնին գտնել ամսագրի շապիկից իրական աղջիկ, որի իսկական անունը Վանեսա Լաֆոնտեն է,և Անգուսը ամեն ինչ անում է, որպեսզի օգնի Քեմերոնին և տպավորություն գործի նրա վրա։ Վանեսաին վիրակապ են հագցրել աչքերի վրա, որոնք թույլ չեն տվել նրան տեսնել իսկական Քեմերոնին։ Բայց, ի վերջո, սուտը բացահայտվում է։ «ANTagonist» սերիայում Վանեսան և Քեմերոնը բաժանվում են։

Հիպո (Մեթ Լոու)՝ մի սարսափելի տղա, ռեստորանի սեփականատերը, որտեղ աշխատում է Լեքսին։

Էպիզոդներ խմբագրել

Եթերաշրջան Սերիա Ցուցադրման պրեմիերա
եթերաշրջանի պրեմիերա եթերաշրջանի ավարտ
1 25 մայիսի 6, 2011 ապրիլի 13, 2012
2 20 հունիսի 1, 2012 ապրիլի 16, 2013
3 17 մայիսի 31, 2013 մարտի 21, 2014

Առաջին եթերաշրջան (2011-2012) խմբագրել

Սերիալ

ում

Եթերաշրջանում Անվանում Ռեժիսոր Սցենարի հեղինակ Պրեմիերայի ամսաթիվը Արտադրման

կոդ

Հանդիսատեսների թիվը ԱՄՆ-ում

(միլիոն)

1 1 «transplANTed» Բոբ Կոեր Դեն Սիգներ Մայիսի 6,

2011 թվական

101 4.40[8]
2 2 «participANTs» Բոբ Կոեր Դժեննի Կվին Հունիսի 17, 2011 թվական 102 4.33[9]
3 3 «the phANTom locker» Բոբ Կոեր Մարկ Ջորդան Լեգան Հունիսի 24, 2011 թվական 103 4.64[10]
4 4 «sciANTs fair» Ֆիլ Լյուիս Ջեֆ Հոդսդեն և Թիմ Փոլոկ Հուլիսի 1,

2011 թվական

106 2.75[11]
5 5 «studANT council» Բոբ Կոեր Ջեֆ Հոդսդեն և Թիմ Փոլոկ Հուլիսի 8,

2011 թվական

107 3.50[12]
6 6 «bad romANTs» Բոբ Կոեր Ջեննի Կվին Հուլիսի15,

2011 թվական

105 3.95[13]
7 7 «the informANT» Բոբ Կոեր Ստիվին Էնժել Հուլիսի 29, 2011 թվական 104 3.06[14]
8 8 «replicANT» Ադամ Վեյսման Դեն Սիգներ Օգոստոսի 12, 2011 թվական 108 3.72[15]
9 9 «clairvoyANT» Ադամ Վեյսման Ստիվեն Էնժել Օգոստոսի 19, 2011թվական 109 3.50
10 10 «managemANT» Մարկ Ցենտրովսկի Մարկ Ջորդան Լեգանը եւ Ջենի Քվինը Օգոստոսի 26, 2011 թվական 110 3.57[16]
11 11 «philANThropy» Ֆիլ Լյուիս Մարկ Ջորդան Լեգանը եւ Ջենի Քվինը Սեպտեմբերի16,

2011 թվական

111 3.18[17]
12 12 «fraudulANT» Ֆիլ Լյուիս Ջեֆ Հոդսդեն և թիմ Փոլոկ Սեպտեմբերի 23, 2011 թվական 112 2.61[18]
13 13 «the replacemANT» Ֆիլ Լյուիս Մարկ Ջորդան Լեգան Սեպտեմբերի 30, 2011 թվական 113 3.36[19]
14 14 «mutANT farm» Ադամ Վեյսման Ջեննի Կվին և Դեն Սիգներ Հոկտեմբերի 7, 2011 թվական 118 3.84[20]
15 15 «cANTonese style cuisine» Ադամ Վեյսման Դեն Սիգներ Հոկտեմբերի 28, 2011 թվական 115 3.22[21]
16 16 «ignorANTs is bliss» Ադամ Վեյսման Ջեֆ Հոդսդեն և թիմ Փոլոկ Նոյեմբերի 4, 2011 թվական 116 3.49[22]
17 17 «slumber party ANTics» Ջոնաթան Ռեզեմբաուն Մարկ Ջորդան Լեգեն Նոյեմբերի 18, 2011 թվական 114 3.61[23]
18 18 «America needs talANT» Վիկտոր Գոնսալես Ջոնի Քվին և Դեն Սիգներ Նոյեմբերի 25, 2011 թվական 122/123 3.41[24]
19 19 «sANTa's little helpers» Ջոնաթան Ռեզենբաուն Նիյա Փալմեր Դեկտեմբերի 9, 2011 թվական 119 3.05[25]
20 20 «you're the one that i wANT» Ստիֆ Խոֆեր Մեգան Ամրամ Հունվարի 20, 2012 թվական 121 3.66[26]
21 21 «performANTs» Վիկտոր Գոնսալես Դեն Սիգներ Հունվար 27, 2012 թվական 120 2.66[27]
22 22 «some enchANTed evening» Ադամ Վեյսման Ստիվեն Էնժել Փետրվարի 24, 2012 թվական 117 3.04[28]
23 23 «patANT pending» Բոբ Կոեր Սթիվեն Էնջելն ու Մարկ Ջորդան Լեգանը Մարտի 2,

2012 թվական

125 2.78[29]
24 24 «ballet dANTser» Բոբ Կոեր Ջեֆ Հոդսդեն և թիմ Փոլոկ Մարտի 30,

2012 թվական

126 2.46[30]
25 25 «body of evidANTs» Ստիվեն Էնջել Սթիվեն Էնջել Ապրիլի 13,

2012 թվական

124 3.44[31]

Երկրորդ եթերաշրջան 2012-2013 խմբագրել

№ Սերիալում № Եթերաշրջանում Անվանում Ռեժիսոր Պրեմիերա Արտադրման

կոդ

Հանդիսատեսների թիվը ԱՄՆ-ում

(միլիոն)

26 1 Ռիչ Կոլեր Դեն Սիգները եւ Ջենի Քուինը Հունիսի 1, 

 2012 թվական

207 2.78
27 2 Ադամ Վեյսման Դեն Սիգները եւ Ջենի Քուինը Հունիսի 1,

2012 թվական

201 2.95
28 3 Ադամ Վեյսման Ջեֆ Հոդսդեն և թիմ Փոլոկ Հունիսի 8,

2012 թվական

202 2.72[32]
29 4 Շոն Մակնամարա Մարկ Ջորդան Լեգանը եւ Սթիվեն Էնջելը Հունիսի 22,

2012 թվական

205 3.23[33]
30 5 Շոն Մակնամարա Դեն Սիգները եւ Ջենի Քուինը Հունիսի 29,

2012 թվական

206 3.40[34]
31 6 Վիկտոր Գոնսալես Ջեֆ Հոդսդեն և թիմ Փոլոկ Հուլիսի 6,

2012 թվական

208 2.81[35]
32 7 Վիկտոր Գոնսալես Ջեննի Քվին և Դեն Սիգներ Հուլիսի 13,

2012 թվական

209 2.96[36]
33 8 Վիկտոր Գոնսալես Մարկ Ջորդան Լեգանը եւ Սթիվեն Էնջելը Հուլիսի 20,

2012 թվական

211 3.42[37]
34 9 Վիկտոր Գոնսալես Դեն Սիգները եւ Ջենի Քուինը Հուլիսի 10,

2012 թվական

212 2.80[37]
35 10 Վիկտոր Գոնսալես Ջեֆ Հոդսդեն և թիմ Փոլոկ Հուլիսի 24, 2012թվական 213 3.55[37]
36 11 Ռիչ Կոլեր Սթիվեն Էնջելն ու Մարկ Ջորդան Լեգանը Սեպտեմբերի 7, 2012 թվական 214 2.4
37 12 Ռիչ Կոլեր Սթիվեն Էնջելն ու Մարկ Ջորդան Լեգանը Սեպտեմբերի 21, 2012 թվական 215 2.6[38]
38 13 Ռիչ Կոլեր Սթիվեն Էնջելն ու Մարկ Ջորդան Լեգանը Հոկտեմբերի 5, 2012 թվական 210 2.9[39]
39 14 Լեոնարդ Ռ. Գարներ մլ. Սթիվեն Էնջելն ու Մարկ Ջորդան Լեգանը Հոկտեմբերի 26, 2012 թվական 204 2.2[40]
40 15 Ռիչ Կոլեր Մարկ Ջորդան Լեգանը եւ Սթիվեն Էնջելը Նոյեմբերի 2,

2012 թվական

203 -
41 16 Ռիչ Կոլեր Դեն Սիգները եւ Ջենի Քուինը Նոյեմբերի 23,

2012թվական

219/220 2.4[42]
42 17 Ռիչ Կոլեր Ջեֆ Հոդսդեն և թիմ Փոլոկ Հունվարի 11, 2013 թվական 216 3.0
43 18 Ադամ Վեյսման Վինսենթ Բրաուն Փետրվարի 1, 2013 թվական 217 3.3
44 19 Սթիվեն Էնջել Թիմ Փոլլոքը եւ Ջեֆ Հոդսդեն Ապրիլի 5,

2013 թվական

221 3.1[43]
45 20 Վիկտոր Գոնսալես Կեթ Լոմբարդ և Ամանդա Ստեյնխով Ապրիլի 26,

2013 թվական

218 2.1[44]

Երաժշտական ձայնասկավառակ խմբագրել

Ձայնասկավառակը թողարկվել է 2011 թվականի հոկտեմբերի 11-ին։  Բացի Չայնա Էն Մաքքլեյնի երգերից, ձայնասկավառակում ներառված են նաև Ստեֆանի Սքոթի «Pose» երգը, Կարլոն Ջեֆրիի «Summertime» երգը, ինչպես նաև McClain Sisters խմբի երկու երգերը՝ «Electronic Apology» և «Perfect Mistake» (խմբի կազմում են Չայնա Էնն Մաքքլեյնը և նրա քույրերը՝ Սիերան և Լորին Մաքլայնը)։  Ձայնսկավառակում ներառված է նաև 2 սինգլ։ Առաջին սինգլը՝ «Dynamite»-ը, թողարկվել է 2011 թվականի հուլիսի 26-ին։  Երկրորդ սինգլը «Calling All the Monsters»-ը, թողարկվել է 2011 թվականի սեպտեմբերի 20-ին։  «Calling All the Monsters» սինգլը մեծ հաջողություն է գրանցել ԱՄՆ-ում՝ հասնելով Billboard Hot 100-ի առաջին համարին, որը Billboard Hot 100-ում հասել է ամենաբարձր հորիզոնականին ալբոմի բոլոր երգերից։ Նա նաև առաջին տեղն է զբաղեցրել Billboard Top Heatseekers չարթում։ Երգը հասել է բարձր դիրքի Սլովակիայի չարթերում։ Մեծ Բրիտանիայի լավագույն 75-ում երգը նույնպես հասել է առաջին հորիզոնականին։ Այն գլխավորել Է Top Radio Disney 30 Countdown-ը։ Ձայնասկավառակը ձայնագրվել է «Hollywood Records» ձայնագրման ընկերության կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Smith D. A.N.T. Farm (television) // Disney A to Z: The Official Encyclopedia — 1996.
  4. TV Tropes — 2004.
  5. Gorman, Bill (2011 թ․ մայիսի 12). «A.N.T. Farm To Premiere June 17 On Disney Channel USA». TV by the numbers. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 12-ին.
  6. «Disney Channel and Disney Junior May 2011 Program Highlights». The Walt Disney Company. 2011 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից (DOC) 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.
  7. Seidman, Robert (2011 թ․ հունիսի 27). «Friday Cable Ratings: TNT Movie, 'American Restoration' Lead Cable; 'Smackdown' Steady + "A.N.T. Farm", "Phineas and Ferb" & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 27-ին.
  8. Gorman, Bill (2011 թ․ մայիսի 10). «Friday's Series Finale of "The Suite Life on Deck" and Sneak Peek of "A.N.T. Farm" Stand as TV's Top 2 Telecasts in Kids 6–11 and Tweens 9–14». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 10-ին.
  9. Seidman, Robert (2011 թ․ հունիսի 20). «Friday Cable Ratings: 'American Restoration' Leads Primetime Originals, 'Smackdown' Dips». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 20-ին.
  10. Seidman, Robert (2011 թ․ հունիսի 27). «Friday Cable Ratings: TNT Movie, 'American Restoration' Lead Cable; 'Smackdown' Steady + "A.N.T. Farm", "Phineas and Ferb" & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 27-ին.
  11. Seidman, Robert (2011 թ․ հուլիսի 6). «Friday Cable Ratings: Repeat of 'American Dad', 'Pawn Stars' & 'The Hangover' Lead Primetime + 'Friday Night Smackdown'». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
  12. Seidman, Robert (2011 թ․ հուլիսի 11). «Friday Cable Ratings: More 'Torchwood: Miracle Day' + 'Friday Night Smackdown', 'Wizards of Waverly' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
  13. Seidman, Robert (2011 թ․ հուլիսի 18). «Friday Cable Ratings: SpongeBob Leads Night + 'American Restoration', 'Phineas & Ferb', 'Haven', 'Friday Night Smackdown', 'Torchwood: Miracle Day' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 18-ին.
  14. Seidman, Robert (2011 թ․ օգոստոսի 1). «Friday Cable Ratings: 'Haven' Rises, 'American Restoration' Tops Night + 'Thundercats', 'Friday Night Smackdown' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
  15. Seidman, Robert (2011 թ․ օգոստոսի 15). «Updated Friday Cable Ratings: 'Storage Wars' Tops Primetime; 'Smackdown' Falls; 'Heaven', 'Thundercats' Steady & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
  16. Gorman, Bill (2011 թ․ օգոստոսի 29). «Friday Cable: 'Smackdown' Tops Night; Hurricane Irene Boosts Weather Channel + 'Haven', 'Thundercats' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին.
  17. Seidman, Robert (2011 թ․ սեպտեմբերի 19). «Friday Cable: College Football, 'Sponge Bob', 'Smackdown!' 'Star Wars: Clone Wars', 'Haven' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
  18. Gorman, Bill (2011 թ․ սեպտեմբերի 26). «Friday Cable: 'Smackdown!' Tops; Plus College Football, 'Haven', 'Star Wars: Clone Wars' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
  19. Seidman, Robert (2011 թ․ հոկտեմբերի 3). «Friday Cable: Rain-Shortened Yankees/Tigers Tops Night + 'Haven', 'Clone Wars', 'Smackdown!' & Much More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
  20. Gorman, Bill (2011 թ․ հոկտեմբերի 10). «Friday Cable: Cardinals/Phillies Tops Night, Plus 'Smackdown!', 'Sanctuary', 'Jessie' & Much More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
  21. «Updated Friday Cable Ratings: 'Storage Wars' Tops Primetime; 'Smackdown' Falls; 'Haven', 'Thundercats' Steady & More». TV by the Numbers. 2011 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 10-ին.
  22. Seidman, Robert (2011 թ․ նոյեմբերի 7). «Friday Cable Ratings: Discovery's 'Gold Rush' Tops Cable + 'Friday Night Smackdown', 'Sanctuary', 'Boss' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  23. Gorman, Bill (2011 թ․ նոյեմբերի 21). «Friday Cable Ratings: 'Gold Rush' Tops Cable + Okla. St./Iowa St., 'Friday Night Smackdown', 'Sanctuary', 'Flying Wild Alaska' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 21-ին.
  24. Seidman, Robert (2011 թ․ նոյեմբերի 29). «Friday Cable Ratings: 'Gold Rush', 'For Better or Worse' Lead Night + 'Smackdown', 'Clone Wars' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
  25. «Friday Cable Ratings: 'Gold Rush' Wins Again + 'Smackdown', 'Sanctuary', 'For Better or Worse' & More». TV by the Numbers. 2011 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 10-ին.
  26. «Friday's Cable Ratings: "Gold Rush" Tops Viewers, Demos for Discovery». The Futon Critic. 2012 թ․ հունվարի 20. Վերցված է 2012 թ․ հունիսի 10-ին.
  27. «Friday Cable Ratings: 'Gold Rush' Still Tops + 'Spartacus: Vengeance' Premiere, 'Smackdown!', 'Bering Sea Gold', 'Merlin' & More». TV by the Numbers. 2012 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 10-ին.
  28. «Friday Cable Ratings: 'Gold Rush' & 'Bering Sea Gold' Stay On Top + 'Spartacus: Vengeance', 'Merlin', 'Smackdown!' & More». TV by the Numbers. 2012 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
  29. «Friday's Cable Ratings: Discovery Stays on Top With "Gold Rush" Special». The Futon Critic. 2012 թ․ մարտի 5. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.
  30. «Friday's Cable Ratings: "Fairly Legal" Tops Viewers, "Smackdown" Leads Demos». The Futon Critic. 2012 թ․ մարտի 30. Վերցված է 2012 թ․ հունիսի 10-ին.
  31. «Friday Cable Ratings: 'Storage Wars' on Top + 'Friday Night Smackdown', 'Ultimate Fighter Live', 'Fairly Legal' & 'In Plain Sight'». TV by the Numbers. 2012 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 10-ին.
  32. «Friday's Cable Ratings: "WWE Smackdown," "Fairly Legal" Top Demos». The Futon Critic. 2012 թ․ հունիսի 11. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
  33. Bibel, Sara (2012 թ․ հունիսի 25). «Friday Cable Ratings: 'WWE Smackdown' Wing Night, 'Common Law', 'UFC Fight Night', 'House of Payne', 'Mystery Diners', 'American Pickers', 'Jessie' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
  34. Kondolojy, Amanda (2012 թ․ հուլիսի 2). «Friday Cable Ratings: 'WWE SmackDown' & 'House of Payne', 'Common Law', 'American Pickers', 'Hardcore History, + X Games & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
  35. Bibel, Sara (2012 թ․ հուլիսի 9). «Friday Cable Ratings: 'House of Payne' and 'WWE Smackdown' Win Night, 'American Pickers', 'Say Yes to the Dress', 'Hardcore History', 'Mystery Diners', & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
  36. Kondolojy, Amanda (2012 թ․ հուլիսի 16). «Friday Cable Ratings: 'For Better or Worse' Premiere + 'Friday Night Smackdown', 'Common Law', 'Hardcore History', 'American Pickers' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
  37. 37,0 37,1 37,2 «Friday's Cable Ratings: "A.N.T. Farm" Leads Viewers, "WWE Smackdown" Tops Demos». The Futon Critic. 2012 թ․ հուլիսի 23. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
  38. «Friday's Cable Ratings: "WWE Smackdown" Tops Charts in Viewers, Demos». The Futon Critic. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  39. Kondolojy, Amanda. «Friday Cable Ratings: MLB Wins Night + 'Friday Night SmackDown', 'Ultimate Fighter', College Football, 'UFC Fight night' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8-ին.
  40. «Friday's Cable Ratings: "Gold Rush" Returns on Top for Discovery». The Futon Critic. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
  41. «Friday's Cable Ratings: "Gold Rush" Holds Off NBA Surge on ESPN». The Futon Critic. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
  42. Kondolojy, Amanda. «Friday Cable Ratings: WWE on Top + 'Bering Sea Gold: Under The Ice', 'Daily Show', 'American Pickers', 'Hardcore History', 'Yukon Men' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.
  43. «Friday Cable Ratings: 'Friday Night SmackDown' Wins Night + 'Yukon Men', 'Storage Wars', NBA Basketball & More - Ratings | TVbytheNumbers». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  44. «Friday Cable Ratings: 'NFL Draft' Wins Night, 'NBA Playoffs,' 'Sons of Guns', 'WWE Smackdown', 'I Found the Gown' & More - Ratings | TVbytheNumbers». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.