Վանեսա Մորգան Մզիրեյ

կանադացի դերասանուհի

Վանեսա Մորգան Մզիրեյ (անգլ.՝ Vanessa Morgan Mziray, մարտի 23, 1992(1992-03-23)[1], Օտտավա, Կանադա[2]), կանադացի դերասանուհի և երգչուհի։ Հայտնի է դարձել «Կարտերի որոնումներում» սերիալի Բեատրիքս Կաստրոյի, «The Latest Buzz» պատանեական սիթքոմի Ամանդա Փիրսի և Disney ալիքի «Իմ դայակը վամպիր է» ֆիլմի Սարայի դերերի շնորհիվ։ Նա նաև խաղում է Թոնի Թոպազի դերը «Ռիվերդեյլ» հեռուստասերիալում, ինչպես նաև արքայադուստր Լիրայի դերը «Շաննարայի քրոնիկները» հեռուստասերիալում։

Վանեսա Մորգան Մզիրեյ
Ծնվել է1992 թվականի մարտի 23
ԾննդավայրԿանադա, Օտավա, Օնտարիո
ԿրթությունColonel By Secondary School?
ՔաղաքացիությունԿանադա Կանադա
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի
Ամուսին(ներ)Michael Kopech?
Համատեղ ապրող(ներ)James Karnik?
IMDbID ID 0605081
vanessamorgan.ca

Կենսագրություն խմբագրել

Վանեսա Մորգանը ծնվել է Օտտավայում (Կանադա)։ Նրա հայրը Հարավային Աֆրիկայից է, իսկ մայրը՝ Շոտլանդիայից[3]։ 1999 թվականին նա հաղթել է «Փոքրիկ Միսս Ամերիկա» մրցույթում[4]։ Մորգանը դպրոցն ավարտել է 2010 թվականին[4]

Կարիերա խմբագրել

2000 թվականին Մորգանը նկարահանվել է «A Diva’s Christmas Carol» ֆիլմում։

Հայտնի է դարձել 2007 թվականին Family Channel ալիքի «The Latest Buzz» սերիալի դերից հետո, բացի այդ նա նաև երգել է այդ ֆիլմի համար։

2010 թվականին նա նկարահանվել է «Լրտես Հերրիետ. Բլոգների պատերազմ» ֆիլմում։ Արդեն հաջորդ 2011 թվականին խաղացել է «Իմ դայակը վամպիր է» ֆիլմում Սարայի դերը[5]։

2011 թվականին Մորգանը հայտնվել է «Հիասքանչ «արքայազն»» ֆիլմում Մեթոմ Պրոկոպի և Սարա Հայլենդի հետ։ Նաև խաղացել է Disney Channel ալիքի «Ավագ դպրոց» ֆիլմում Կեմերովայի ընկերուհու՝ Վանեսայի դերը, և նկարահանվում է «Դեգրասի» սերիալի 12-րդ եթերաշրջանում[6]։ Այժմ նկարահանվում է «Ռիվերդեյլ» պատանեական սերիալում։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր
Թվական Անվանում Դեր Notes
2000 A Diva’s Christmas Carol փոքրիկ Իբոնի հեռուստատեսային ֆիլմ
2010 Լրտես Հերրիետ. Բլոգների պատերազմ Մերիոն Հերիտոուն հեռուստատեսային ֆիլմ
2010 Frankie and Alice փոքրիկ Ֆրենկի թատերական ֆիլմ
2010 Իմ դայակը վամպիր է Սարա հեռուստատեսային ֆիլմ
2011 Հիասքանչ «արքայազն» Հաննա
Հեռուստատեսություն
Թվական Անվանում Դեր Notes
2007-2010 The Latest Buzz Ամանդա Փիրս Գլխավոր դեր
2011-2012 Իմ դայակը վամպիր է Սարա Գլխավոր դեր
2012-ից միչև այսօր Ավագ դպրոց Ժանա Գոսամեր/Վանեսա Լաֆոնտեն
2012-ից մինչև այսօր Դեգրասի Զայնա ՄակՖարլեյն Գլխավոր դեր
2017 Շաննարայի քրոնիկները Լիրիա Գլխավոր դեր
2017-2023 Ռիվերդեյլ Թոնի Թոպազ Գլխավոր դեր

Սկավառակագրություն խմբագրել

Սինգլներ
Ano Canção Album
2007 «The Latest Buzz» The Latest Buzz սերիալից
2008 «Stand Up» The Latest Buzz սերիալից
2008 «Cinderella» The Latest Buzz սերիալից
2009 «Your Little Girl» The Latest Buzz սերիալից
2010 «Goodbye»
2011 «Best of All»
2011 «Break Even»
2012 «Get This Party Started»

Պարգևատրումներ և անվանակարգեր խմբագրել

Թվական Պարգևատրում Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2018 Teen Choice Awards «Լավագույն ճեղքվածք։ հեռուստասերիալի դերասան» Ռիվերդեյլ Հաղթանակ
«Բեմի գող» Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. «Cast bios for Geek Charming - Vanessa Morgan "Hannah"». Disney Channel Medianet. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. @VanessaMorganxo: Yes I'm canadian!... July 15, 2011, Official Twitter account
  4. 4,0 4,1 «Vanessa Morgan News». VanessaMorgan.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին.
  5. «The Celebrity Dish Twenty Minutes with Bruce McDonald and Vanessa Morgan». UrbamMoms.ca. 2010 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին.
  6. Byrne, Craig (2012 թ․ հունիսի 28). «Degrassi Season 12 Image Gallery: Meet The New Students!». KSiteTV. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանեսա Մորգան Մզիրեյ» հոդվածին։