Չայնա Էնն ՄակՔլեյն (անգլ.՝ China Anne McClain, օգոստոսի 25, 1998(1998-08-25), Ատլանտա, ԱՄՆ, Ջորջիա), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և երգերի հեղինակ։ Հանդես է գալիս McClain Sisters երաժշտական խմբում՝ Սյերա և Լորին քույրերի հետ միասին։

Չայնա Էնն ՄակՔլեյն
անգլ.՝ China Anne McClain[1]
Ծնվել է1998 թվականի օգոստոսի 25 (17 տարեկան)
ԾննդավայրԱՄՆ, Ջորջիա, Ատլանտա
ԿրթությունOak Park High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի
Ժանրերփոփ, ժամանակակից R&B և պարային երաժշտություն
ԸնտրանիԲարձրագույն դասարան (հեռուստասերիալ)
Ծնողներհայր՝ Michael McClain?, մայր՝ Shontell McClain?
chinaanne.net

Կարիերա խմբագրել

Կարիերան սկսել է 2005 թվականին, երբ խաղացել է «The Gospel» ֆիլմում։ 2007 թվականին ստացել է Ժասմին Փեյնի դերը «Tyler Perry’s House of Payne» ֆիլմում։ Աշխարհահռչակ ճանաչում ստացավ Նոր տաղանդների ակադեմիա հեռուստասերիալից, երբ կատարեց Չայնա Փարքսի դերը[2]։

Դիսնեյը թողարկել է Նոր տաղանդների ակադեմիա հեռուստասերիալի սաունդթրեքները 2011 թվականի հոկտեմբերի 11-ին, որտեղ Չայնան երգել է վեց սոլո կատարում, ինչպես նաև երկուսը՝ քույրերի հետ[3]։ Միանգամից հայտնվելով Billboard 200-ի 29-րդ հորիզոնականում առաջին շաբաթում վաճառվեց մոտավորապես 14000 օրինակ։ «Calling All the Monsters» երգը Billboard Hot 100-ում զբաղեցրեց 86-րդ հորիզոնականը։ 2012 թվականին McClain Sisters խումբը նոր ալբոմ թողարկեց[4]։

Կենսագրություն խմբագրել

2005-2010 թթ խմբագրել

2005 թվականին երաժշտական ղեկավարը, լսելով Չայնա Էնի մի քանի երգերից, խորհուրդ տվեց Ռոբ Հարդին վերցնել նրան The Gospel ֆիլմի դերի համար լսումների՝ Բորիս Քոնջոյի և Իդրիս Էլբի հետ միասին։ Այդ դերով Չայնան գրավեց Թայլեր Փերիի ուշադրությունը, ով տվեց Չայնային Tyler Perry’s House of Payne հեռուստասերիալի Ժասմին Փեյնի դերը։

Daddy’s Little Girls ֆիլմում Չայնան խաղացել է իր երկու քույրերի՝ Սյերայի և Լորինի հետ, ովքեր նույնպես դերասանուհիներ են համարվում (ֆիլմում կատարում են Չայնայի ավագ քույրերի դերը)։ Նրա հայրը՝ Մայքլ ՄակՔլեյնը, հանդիսանում է երաժշտական պրոդյուսեր,իսկ մայրը՝ երգերի հեղինակ։ Չայնա ՄակՔլեյնը հայտնվել է նաև ուրիշ ֆիլմերում, նրան հրավիրել են որպես հյուր ուրիշ շոուներում, ինչպիսիք են Հանա Մոնտանա, Ջրային ոստիկանություն և Փաթորկալից եղանակ։ Նա նաև հայտնվել է Համադասարանցիներ ֆիլմում՝ Շարտոլա Մաքքենզի դերով։ Այդ տարում նա կատարել է Կիարայի դերը «Jonas L.A.» հեռուստասերիալում։

2011 խմբագրել

2011 թվականին նկարահանվել է Վեյվերլի Փլեյսի կախարդները հեռուստասերիալում՝ Թինայի դերով և Նոր տաղանդների ակադեմիա հեռուստասերիալում՝ գլխավոր դերով, որի համար նա ձայնագրել է Թայո Կրուզի «Dynamite»ը, որը Disney Channel-ով հրապարակելուց հետո հավաքել էր մոտավորապես 1 մլն դիտում՝ You Tube-ում[5]։ Ինչպես նաև Նոր տաղանդների ակադեմիա հեռուստասերիալի համար կատարել է «Exceptional» երգը։ Մասնակցել է Աստղային նենգություններ ռեալիթի շոուին։ Հելոուինի հատուկ սերիայի համար 2011 թվականին կատարել է «Calling All Monsters» երգը։

2011 թվականի օգոստոսին Չայնան Նոր տաղանդների ակադեմիա հեռուստասերիալի նկարահանումներից վաստակել է 600 000 դոլար[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարի Ֆիլմ Դերը Նկարագրություն
2005 The Gospel Ալեքսիս առաջին ֆիլմ
2007 A Dennis the Menace Christmas Մարգարեթ
Հայրիկի աղջիկը Չայնա Ջեյմս
2008 Six Blocks Wide հարևան № 8
2009 Jack and Janet Save the Planet Ժանեթ հեռուստաֆիլմ
2010 Փոթորկալի եղանակ Ալանա Քոլինս պատկեր direct-to-video
Համադասարանցիներ Շարլոտա Մաքքենզի
2013 Համադասարանցիներ 2 Շարլոտա Մաքքենզի
2014 Ինչպես ստեղծել իդեալական տղայի Գաբի Հարիսոն

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դերը Նշումներ
2006-2012 Փեյն ընտանիքի տունը Յասմին Փեյն 1-4 և 6-7 եթերաշրջաններ
2008 Ջիմի Քամելը ուղիղ եթերում Սաշա Օբամա հեռուստասերիալ
2009 Հանա Մոնտանա Իզաբել «Welcome to the Bungle» էպիզոդ (3-րդ եթերաշրջան 8 սերիա)
Ծովային ոստիանություն Քայլա Վենս 6-րդ եթերաշրջան 18 սերիա
2010 Jonas L.A. Կիարա 2-րդ եթերաշրջան 6 սերիա
2011 Վեյվերլի Փլեյսի կախարդները Թինա (բարի հրեշտակ) «Wizards vs Angels» էպիզոդ (4-րդ եթերաշրջան 9-10 սերիա)
2011 Նոր տաղանդների ակադեմիա Չայնա Փարքս գլխավոր դեր
2011 Աստղային նենգություններ հենց ինքը 1 սերիա
2012 Ինչպես պատահի հենց ինքը երաժշտական հյուր

Ձայնագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

Սաունդթրեքեր խմբագրել

Ալբոմների ցուցոկը, հորիզոնականները շքերթներում և հավաստագիրներ
Անվանում Ալբոմի նկարագրություն Շքերթներում զբաղեցրած հորիզոնականները
US
[6]
US OST
[6]
US Kids
[6]
Նոր տաղանդների ակադեմիա 29 2 1
"—"Ալբոմը հորիզոնականներ չի զբաղեցրել

Սինգլներ խմբագրել

Անվանում Տարի Շքերթում զբաղեցրած հորիզոնականը Ալբոմ
US
[7]
CAN
[8]
Dynamite 2011 A.N.T. Farm
Calling All the Monsters 86 89
Unstoppable 2012
"—"Ալբոմը շքերթներում տեղեր չի զբաղեցրել

Այլ խմբագրել

Երգ Տարի Ալբոմ
«Your Biggest Fan» 2009 Jonas L.A.
«„I Got My Scream On“»
2012 Make Your Mark: Ultimate Playlist
«„How Do I Get There from Here“» 2012 Make Your Mark: Ultimate Playlist

Տեսահոլովակներ խմբագրել

Տարի Երգ Նշումներ
2011 «Dynamite» տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել Disney Channel-ում
«Calling All the Monsters»
2012 «Unstoppable» տեսահոլովակը/տեքստը Նոր տաղանդների ակադեմիա հեռուստասերիալից

Մրցանակներ խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2011 NAMIC Vision Awards[9] Կատակերգու դերասանուհու լավագույն աշխատանքը Ժասմին Փեյն Հաղթանակ
2011 Teen Icon Awards[9] Icon To Tomorrow Նոր տաղանդների ակադեմիա Կաղապար:Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://m.imdb.com/name/nm1942207/
  2. «China Anne McClain» (անգլերեն). webcitation.org. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  3. «Original Soundtrack A.N.T. Farm» (անգլերեն). allmusic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  4. «Hollywood Records signs McClain Sisters announces. Premiere of «Rise»» (անգլերեն). fearlessradio.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  5. 5,0 5,1 «China Anne McClain Net Worth» (անգլերեն). celebritynetworth.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Billboard Chart History: A.N.T. Farm Soundtrack». Billboard. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 13-ին.
  7. «Billboard Chart History: МакКлайн, Чайна Энн». Billboard. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 13-ին.
  8. «China Anne McClain Chart History». acharts. 2010 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 13-ին.
  9. 9,0 9,1 «China Anne McClain - Awards and nominations». IMDB. 2010 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չայնա Էնն ՄակՔլեյն» հոդվածին։