Բարեկամության միջազգային ցուցահանդես
Բարեկամության միջազգային ցուցահանդես (կոր.՝ 국제우의전람관, 國際友誼展覽館), խոշոր թանգարանային համալիր, որը գտնվում է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության Պհյոնան Պուկտո նահանգի Մյոհյան լեռան վրա։ Թանգարանային համալիրը բաղկացած է դահլիճներից, որտեղ ցուցադրված են տարբեր օտարերկրյա պատվիրակություններից երկրի առաջին դեմքերին տրված դիվանագիտական նվերների ամբողջական հավաքածուներ։ Նվերներ տալու ավանդույթը կորեական մշակույթի բաղկացուցիչ մասն է[1]։
Բարեկամության միջազգային ցուցահանդես կորեերեն՝ 국제우의전람관 | |
---|---|
Հյուսիսային Կորեա, 2015 թվական | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն, ԿԺԴՀ |
Տեղագրություն | North Pyongan Province? |
Վայր | Հյանսան, Պհյոնան Պուկտո |
Հիմնադրվել է | 1978 |
Կայք | naenara.com.kp/main/index/ko/exhibition(կոր.), naenara.com.kp/main/index/en/exhibition(անգլ.), naenara.com.kp/main/index/fr/exhibition(ֆր.), naenara.com.kp/main/index/sp/exhibition(իսպ.), naenara.com.kp/main/index/ge/exhibition(գերմ.), naenara.com.kp/main/index/ru/exhibition(ռուս.), naenara.com.kp/main/index/ch/exhibition(չին.), naenara.com.kp/main/index/ja/exhibition(ճապոներեն) և naenara.com.kp/main/index/ar/exhibition(արաբ.) |
Պատմություն
խմբագրելԲարեկամության միջազգային ցուցահանդեսի շենքը կառուցվել է ավանդական կորեական ոճով, և դրա սրահները բացվել են 1978 թվականի օգոստոսի 26-ին[2] և բաղկացած են ավելի քան 150 սենյակներից, որոնց ընդհանուր մակերեսը 28,000-ից[3] և 70,000 մ² է[1]։ Շենքը տպավորիչ է նրանով, որ դրսից թվում է, թե պատուհաններ կան, սակայն՝ այդպես չէ[4]։ Լեգենդներից մեկի համաձայն՝ Կիմ Իր Սենը երեք օրում կառուցեց Բարեկամության միջազգային ցուցահանդեսը, բայց իրականում դրա կառուցումը տևեց մեկ տարի[5]։ Ներկայումս նվերների և պարգևների քանակն այնքան շատ է, որ ցուցադրվում են 60000-ից[6] 220000[7] նմուշ։ Ցուցահանդես մտնելուց առաջ այցելուները պարտավոր են հանել կոշիկները և խոնարհվել Կիմ Իր Սենի և Կիմ Չեն Իրի նկարների առջև[8]։
Ցուցահանդեսի շինությունը գտնվում է հենց Մյոնհյան լեռան վրա, Պհյոնսա տաճարի մոտ։ Սա ԿԻմ Իր Սենի պոեզիայի թեմա է եղել, և նա 1979 թվականի հոկտեմբերի 15-ին Բարեկամության միջազգային ցուցահանդեսի պատշգամբից կարդաց հետևյալ բառերը[9]․
«Այս պատշգամբից ես տեսնում եմ
աշխարհի շատ գեղեցիկ պատկեր…
Ցուցադրությունը գտնվում է այստեղ,
նրա կանաչ քիվը կոր է,
որպեսզի բարձրացվի ազգի արժանապատվությունը,
իսկ Պիրոյի գագաթն ավելի բարձր է խոյանում»
Այս թանգարանի նպատակն է ցույց տալ ամբողջ աշխարհին այլ պետությունների՝ Կորեային (ԿԺԴՀ) ուղղված համերաշխությունն ու աջակցությունը[10]։ Թանգարանի այցելուները տեղեկացվում են նաև, որ ցուցահանդեսին ներկայացված բոլոր պարգևներն ու նվերները Մեծ առաջնորդ Կիմ Իր Սենի նկատմամբ ունեցած անսահման սիրո և հարգանքի ապացույց են[11]։ Սակայն արևմուտքում կարծում են, որ ԿԺԴՀ-ի բնակիչները չեն էլ կասկածում, որ այդ նվերները հանդիսանում են դիվանագիտական արարողակարգի անբաժանելի մասը[12]։ Նրանք նաև կարծում են, որ ԿԺԴՀ-ի ղեկավարությունը այդ ամենն օգտագործում է ԿԺԴՀ-ի առաջնորդներին մեծարելու համար[13]։
Պարգևներ և նվերներ
խմբագրելՊարգևների մեծ մասը նվիրել են կոմունիստական երկրների պատվիրակությունները[14]։
- Արջի գլուխ՝ Ռումինիայի նախկին առաջնորդ Նիկոլաե Չաուշեսկուի կողմից
- Մետաղյա ձիավոր և դեկորատիվ շախմատի տախտակ՝ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիից
- Կոկորդիլոսի կաշվից ճամպրուկ՝ Կուբայի նախկին ղեկավար Ֆիդել Կաստրոյից
- Մարգարիտներով պատված արծաթե թուր և մզկիթի մակետ՝ Պաղեստինի նախկին առաջնորդ Յասեր Արաֆաթի կողմից
- Հնաոճ գրամոֆոն՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (ՉԺՀ) առաջին վարչապետ Չժոու Էնլայից, և զրահապատ գնացք՝ ՉԺՀ նախագահ Մաո Ցզեդունից (ցուցասրահների մեծ մասը նվիրված են հենց Չինաստանից ստացված նվերներին)
- Փղոսկրից առյուծ Տանզանիայից, ոսկյա գլանատուփ (ծխախոտատուփ) Հարավսլավիայից, բրոնզե սովետական տանկ՝ Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունից, արծաթե ձողիկներ Մոնղոլիայից
- Մայքլ Ջորդանի բասկետբոլի նկարը՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի կողմից[15]
- Զրահապատ լիմուզին՝ սովետական առաջնորդ Իոսիֆ Ստալինի կողմից[7]
- Տիեզերական ջեմ ֆիլմի VHS կրկնօրինակ[16]
- Բութսի Քոլինզի «Back in the Day: The Best of Bootsy» ալբոմի կրկնօրինակ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Martin, Bradley, K. (2007 թ․ մայիսի 16). «Kim Jong Il Gets the Gifts, and All North Korea Ends Up Paying». Bloomberg L.P.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Anniversary of International Friendship Exhibition marked». Korean Central News Agency. 1998 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Pang, Hwan Ju Korean Review. — 3. — Foreign Languages Pub. House, 1987. — С. 212.
- ↑ «International Friendship Exhibition, treasure-house of Korea». Korean Central News Agency. 1998 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Lim, Jae-Cheon Kim Jong Il's Leadership of North Korea. — Taylor & Francis, 2009. — С. 162. — ISBN 978-0-415-48195-3
- ↑ Houtryve, Tomas Van (2009 թ․ օգոստոսի 20). «Journey to North Korea, Part II: The Pack-Rat Dictatorship». Time. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
- ↑ 7,0 7,1 Reuters (2006 թ․ դեկտեմբերի 21). «North Korean museum shows off leaders' gifts». The Age.
{{cite news}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ Vines, Stephen (1997 թ․ օգոստոսի 14). «The Great Leader rules from beyond the grave». The Independent. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Deane, Hugh The Korean War 1945-1953. — China Books, 1999. — С. 210. — ISBN 978-0-8351-2644-1
- ↑ Portal, Jane; British Museum Art under control in North Korea. — 2005. — С. 95. — ISBN 978-1-86189-236-2
- ↑ Hunter, Helen-Louise Kim Il-sŏng's North Korea. — Greenwood Publishing Group, 1999. — С. 22. — ISBN 978-0-275-96296-8
- ↑ Hunter, 1999, p. 213.
- ↑ Kim, Byoung-lo Philo Two Koreas in development: a comparative study of principles and strategies of capitalist and communist Third World development. — Transaction Publishers[en], 1992. — С. 102. — ISBN 978-0-88738-437-0
- ↑ Gluckman, Ron (4241 թ․ դեկտեմբերի 31). «90,000 ways to Love a Leader». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Kim Jong-il's North Korea welcomes legal U.S. tourists». Herald de Paris. 2009 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 3-ին.
{{cite news}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ Burdick, Eddie Three Days in the Hermit Kingdom: An American Visits North Korea. — McFarland, 2010. — С. 58. — ISBN 978-0-7864-4898-2