Բարդի Շիշկինի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Ուռածաղկավորներ
Ընտանիք Ուռազգիներ
Ցեղ Բարդի
Տեսակ Բարդի Շիշկինի
Լատիներեն անվանում
Pópulus bolleana
Lauche

Բարդի Շիշկինի (լատին․՝ Pópulus bolleana), ուռազգիներ ընտանիքի, բարդի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

 
Տերևները

Տերևաթափ խոշոր ծառ է 30—35 մ բարձրությամբ և 0,8—1,0 մ տրամագծով։ Սաղարթը լայն-ձվաձև է կամ բրգաձև, դեպի վեր ուղղված ճյուղերով։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը բաց գույնի է, մոխրականաչավուն, հարթ և միայն ծեր ծառերի բնի ներքին մասի կեղևը ճաքճքված է, մուգ մոխրագույն կամ սևավուն։ Երիտասարդ ընձյուղները պատված են սպիտակ, թաղիքանման աղվամազով։ Երկարացած ընձյուղների տերևները խոշոր են, կաշվեկերպ, 5—7 բլթականի (երբեմն՝ 3), որոնք իրենց հերթին ունեն բլթակներ և խոշոր-ատամնաեզր են, տափակ-սեպաձև, երբեմն սրտանման հիմքով, բացվելիս երկու կողմից էլ ծածկված են սպիտակ, թաղիքանման աղվամազով։ հետագայում վերևի կողմից ստանում է մուգ անփայլ կանաչ գույն, ներքևի կողմը մնում է ծածկված սպիտակ, թաղիքանման աղվամազով։ Կարճացած ընձյուղների տերևները էլիպսա-կլորավուն են, անկանոն-անկյունավոր, սուր-ասամնաեզր, երբեմն՝ մերկ։ Տերևակոթունը կողքերից խիստ սեղմված է, խոշոր, ափսեանման գեղձիկներով։ Բողբոջները ձվաձև են, խոշոր, մինչև 12 մմ երկարությամբ, ծածկված սպիտակ աղվամազով։ Տերևները բացվում են մարտին, ծաղկում է մարտ-ապրիլին, պտուղները հասունանում են ապրիլ-մայիս ամիսներին։

Տարածվածություն խմբագրել

Բնական պայմաններում տարածված է Միջին Ասիայի հարթավայրերում և նախալեռնային շրջաններում, որտեղ աճում է գետափերին, ինչպես նաև լանջերի խոնավ շլեյֆներում։ Տյան Շանում հանդիպում է խմբերով, սովորական ընկուզենու անտառներում։

Խոնավասեր է, չափազանց լուսասեր, բավականին ցրտադիմացկուն և ձմեռադիմացկուն (Միջին Ասիայում դիմանում է մինչև —40 °C-ի սառնամանիքներին)։ Պահանջկոտ է հողի նկատմամբ։ Ունի մակերեսային, հորիզոնական ուղղությամբ տարածվող արմատներ։ Հտղմադիմացկուն չէ։

Կիրառություն խմբագրել

Մշակության մեջ հայտնի է անհիշելի վաղ ժամանակներից։ Հայաստանում մշակվում է 50-ական թվականներից։ Ներկայումս 30—35 տարեկան ծառեր կան Երևանում և բուսաբանական այգում, որոնք հասնում են 15 —16մ բարձրության և 50—60 սմ բնի տրամագիծ ունեն։ Ամեն տարի առատորեն ծաղկում և պտղաբերում են։ Հաջողոլթյամբ է բազմանում կտրոնների միջոցով։ Բոլլեի բարդին լավ է աճում նաև Վանաձորում, Սևանում, Իջևանում, Բյուրականում, Գյումրիում, ամենուրեք հանդես բերելով մեծ դիմացկունության և դեկորատիվ հատկանիշներ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 260։