Բարգավաճման պահապան գործողություն
«Բարգավաճման պահապան» գործողություն (անգլ.՝ Operation Prosperity Guardian), ռազմական գործողություն, որը հայտարարվել է 2023 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի կողմից[2][3][4][5] և իրականացվում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից Կարմիր ծովում և Ադենի ծոցում միջազգային նավագնացությունը պաշտպանելու (արգելափակելու) նպատակով[6]։
Թվական | դեկտեմբեր 2023 |
---|---|
Մասն է | Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023) |
Վայր | Կարմիր ծով և Ադենի ծոց |
Արդյունք | հակամարտությունը շարունակվում է |
Հակառակորդներ | |
ԱՄՆ Միացյալ Թագավորություն Կանադա Իտալիա Նիդերլանդներ Նորվեգիա Իսպանիա Բահրեյն Հունաստան Ավստրալիա Սեյշելյան կղզիներ | Եմեն (ԲՔԽ) |
Հրամանատարներ | |
| |
Կողմերի ուժեր | |
անհայտ | անհայտ |
Ռազմական կորուստներ | |
| |
10 զոհ, 2 վիրավոր[1] |
Սկզբում կոալիցիայի կազմում ընդգրկված էին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսպանիան, Բահրեյնը և Սեյշելյան կղզիները[7][8]։ Ավելի ուշ դրան միացան Հունաստանը[9] և Ավստրալիան[10]։ Պենտագոնի տվյալներով՝ 20 երկրներ համաձայնել են մասնակցել նավագնացության ազատության գործողությանը[11][12]։
Նախապատմություն խմբագրել
2023 թվականի նոյեմբերի 19-ին Եմենի հութիները խոստանում են հարձակվել առևտրային այն նավերի վրա, որոնք, իրենց կարծիքով, ուղղվում են դեպի Իսրայել և հակառակը[13]։ Պարբերաբար հարձակումներն ու առևանգումները հանգեցնում են նրան, որ նավագնացային ընկերությունները լքում են Կարմիր ծովի երթուղին և բարձրացնում են ծովային բեռների ապահովագրության վճարները[14][15]։ Լրատվամիջոցները ռազմական գործողության ծրագրերի մասին իմացել են նրա հայտարարվելուց մի քանի օր առաջ[16][17][18]։
Հակամարտող կողմերի ուժեր խմբագրել
ԱՄՆ ռազմածովային ուժերը կոալիցիայում ներկայացված է ռազմանավերի խմբավորմամբ, որը ներառում է «USS Dwight Eisenhower» ավիակիրը (48 F/A-18 կործանիչ-ռմբակոծիչներ), «USS Philippine Sea» կառավարվող հրթիռային հածանավը և «USS Gravely», «USS Stethem», «USS Carney», «USS Mason» ու «USS Laboon» էսկադրային ականակիրները[19]։
Մեծ Բրիտանիան Կարմիր ծով է ուղարկել «HMS Diamond» էսկադրային ականակիրը[20][21]։
Հունաստանը կոալիցիոն ուժերի կազմ է ուղարկում իր ֆրեգատը՝ կա՛մ «Hydra»-ն, կա՛մ նույն տեսակի «Psara»-ն[22][23][24]։
Դեկտեմբերի 29-ին Դանիան հայտարարում է, որ Կարմիր ծով է ուղարկում իր «Esbern Snare» ֆրեգատը, որը կմտնի կոալիցիոն ուժերի կազմ[25]։
Կանադան, Նորվեգիան և Նիդերլանդները չեն նախատեսում ռազմանավեր ուղարկել Կարմիր ծով և կսահմանափակվեն շտաբային սպաների խմբեր ուղարկելով[26]։
Ավստրալիան գործողության շտաբ կուղարկի 11 զինվորական[10]։
Սեյշելյան կղզիների մասնակցությունը կսահմանափակվի տեղեկատվության փոխանակմամբ[27]։
Իրադարձությունների ընթացք խմբագրել
2023 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարում է միջազգային ծովային անվտանգության ուժերի ստեղծման մասին՝ որպես գործողության մի մաս, որի նպատակն է հակազդել Իրանի կողմից աջակցվող հութիների սպառնալիքներին միջազգային ծովային առևտրին ու շաբաթներ շարունակ առևտրային նավերի վրա հարձակումներից հետո հայտարարում է «Բարգավաճման պահապան» գործողության մեկնարկի մասին՝ Միավորված ծովային ուժերի հովանու ներքո և իր Combined Task Force 153 օպերատիվ խմբի հրամանատարությամբ[28][29], որը պատասխանատու է Կարմիր ծովում անվտանգության ապահովման համար[7][30]։
2023 թվականի դեկտեմբերի 18-ից դեկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում հութիները Կարմիր ծովում անօդաչու սարքերով և բալիստիկ հրթիռներով հարձակվել են ևս հինգ նավերի վրա[31][32]։ Միջազգային անվտանգության ուժերը չեն միջամտել այս միջադեպերից ոչ մեկին։
2023 թվականի դեկտեմբերի 31-ին եմենցի հութիների կողմից վերահսկվող շրջաններից չորս նավակներ գնդակոծում են բեռնարկղեր տեղափոխող «Maersk Hangzhou» նավը, որը պատկանում է դանիական «Maersk Line» նավագնացային ընկերութանը, և լողացել են նավից մի քանի մետր հեռավորության վրա, ԱՄՆ ռազմական ուղղաթիռները պատասխան կրակ են բացել և խորտակել են եմենցի ապստամբ-հութիների երեք նավ[33][34], իսկ զինված նավակների մի քանի անձնակազմեր սպանվել են[35]։ «Maersk Hangzhou» նավի վրա ոչ ոք չի տուժել[35]։
2024 թվականի հունվարի սկզբին գործողությանը մասնակցող 12 երկրներ հութիներից պահանջել են վերջնագիր՝ դադարեցնել նավերի գնդակոծումը, ինչից հութիները հրաժարվել են։
2024 թվականի հունվարի 1-ին Բրիտանիան տեղեկացնում է, որ պատրաստվում է ավիահարվածներ հասցնել հութիներին Կարմիր ծովում, եթե ապստամբները շարունակեն գնդակոծել նավերը տարածաշրջանում[35]։ Բրիտանիան միավորելու է իր ուժերը ԱՄՆ-ի և եվրոպական մեկ այլ երկրի հետ՝ հարված հասցնելու նպատակով այն թիրախներին, որոնք գտնվում են Հնդկական օվկիանոսում կամ Եմենում, որտեղից համակարգվում են գրոհները[35]։ ԱՄՆ-ի և Բրիտանիայի համակարգված հարվածի արդյունքում կարող են գործադրվել Թագավորական ռազմաօդային ուժերի ռազմական ինքնաթիռները կամ կառավարվող զենիթային հրթիռներով «HMS Diamond» էսկադրային ականակիրը[35]։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը Իրանին նախազգուշացնում է, որ կիսում է գրոհների կանխման պատասխանատվությունն այն բանից հետո, երբ Պենտագոնում հայտարարել են, որ իրենց ռազմածովային ուժերը խորտակել են եմենցի ապստամբների երեք նավակներ[35]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «US sinks 3 ships, kills 10 after Houthi Red Sea attack». Reuters. 2023 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Middle Eastcategory US launches new multinational operation to safeguard Red Sea commerce». Reuters. 2024 թ․ հունվարի 7.
- ↑ «Statement from Secretary of Defense Lloyd J. Austin III on Ensuring Freedom of Navigation». U.S. Department of Defense (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Шеф Пентагона объявил о начале операции «Страж процветания» по защите Красного моря». online47.ru (ռուսերեն). 2023 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Пентагон объявил о многонациональной операции по защите судов в Красном море». Коммерсантъ (ռուսերեն). 2023 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «US-led force to patrol Red Sea in response to attacks by Houthis backing Palestinians». Reuters. 2024 թ․ հունվարի 7.
- ↑ 7,0 7,1 «Заявление министра обороны Ллойда Дж. Остина III об обеспечении свободы судоходства"».
- ↑ «Prosperity Guardian: началась операция против йеменских хуситов». www.vesty.co.il. 2023 թ․ դեկտեմբերի 19.
- ↑ «Греция присоединится к коалиции по обеспечению безопасности в Красном море». Interfax.ru (ռուսերեն). 2023 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ 10,0 10,1 ROD MCGUIRK (2024 թ․ հունվարի 7). «Australia to send military personnel to help protect Red Sea shipping but no warship». Associated Press.
- ↑ «WorldcategoryMore than 20 countries now part of US-led Red Sea coalition, Pentagon says10:56 PM GMT+3 · Updated 37 min ago». Reuters.
- ↑ «К американской коалиции по защите судоходства в Красном море от хуситов присоединились более 20 стран». news.am (ռուսերեն). 2023 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Who are the Houthis and what is happening in the Red Sea?». Sky News (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Ship insurance costs soar after Middle East tanker attacks». Yahoo News (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունիսի 14. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Reuters узнал о росте премий за военный риск для танкеров в Черном море». Forbes.ru (ռուսերեն). 2023 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ ««Страж процветания»: США намерены объявить операцию против хуситов». Детали (ռուսերեն). 2023 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Пентагон собирается объявить о начале специальной операции – The War Zone». ont.by (ռուսերեն). 2023 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «War Zone: Пентагон намерен провести военную операцию против йеменских хуситов». radio1.ru (ռուսերեն). 2023 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Пентагон вывел из Красного моря два больших десантных корабля с морпехами». Интерфакс (ռուսերեն). 2024 թ․ հունվարի 7.
- ↑ «UK warns of deteriorating security in Red Sea, Royal Navy ship joins taskforce». Reuters.
- ↑ «Британский эсминец HMS Diamond присоединится к коалиции в Красном море». TACC. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Defence Min Dendias: Greek frigate to take part in "Prosperity Guardian" operation». flight.com.gr. 2023 թ․ դեկտեմբերի 22.
- ↑ «Греция направляет фрегат в Красное море для участия в операции США». www.pnp.ru (ռուսերեն). 2023 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Κώστα Σαρικά (2024 թ․ հունվարի 7). «Prosperity Guardian: Η δύσκολη αποστολή της ελληνικής φρεγάτας στην πολυεθνική επιχείρηση». On Alert.
- ↑ Никита Аронов (2024 թ․ հունվարի 7). «Дания присоединяется к морской коалиции в Красном море». Детали.
- ↑ «Канада направит для участия в операции против йеменских хуситов лишь трёх офицеров». Интерфакс. 2024 թ․ հունվարի 7.
- ↑ «Seychelles' participation in "Operation Prosperity Guardian" is only information exchange». Seychelles News Agency (անգլերեն). 2024 թ․ հունվարի 7.
- ↑ «Новая Международная Военно-Морская Оперативная Группа Укрепляет Безопасность В Красном Море». Unipath (ռուսերեն). 2023 թ․ օգոստոսի 18.
- ↑ «Новая международная военно-морская оперативная группа укрепляет безопасность в Красном море - Unipath» (ռուսերեն). 2023 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Пентагон объявил о начале операции «Страж процветания» по защите судов в Красном море от нападений хуситов». Meduza (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Yemen's Houthis say they attacked two more vessels in the Red Sea». Al Jazeera (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Houthis Claim Responsibility for Attack Against Commercial Vessel MSC United | Atlas News» (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «ВМС США потопили лодки хуситов, атаковавшие контейнеровоз». dw.com (ռուսերեն). 2023 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Вертолеты ВМС США потопили катера хуситов в Красном море после попытки захвата торгового судна». www.nur.kz (ռուսերեն). 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ 35,0 35,1 35,2 35,3 35,4 35,5 «Բրիտանիան պատրաստվում է Կարմիր ծովում հարված հասցնել հուսիներին. The Times». news.am. 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.