Բարբարա Լեցցի (իտալ.՝ Barbara Lezzi, ապրիլի 24, 1972(1972-04-24), Լեչե, Ապուլիա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, 2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 5-ը Հարավային Իտալիայի հարցերով առանց պորտֆելի նախարար, 2013 թվականի մարտի 5-ից Ապուլիայից Իտալիայի սենատոր։

Բարբարա Լեցցի
իտալ.՝ Barbara Lezzi
Դրոշ
Դրոշ
Հարավային Իտալիայի հարցերով առանց պորտֆելի նախարար
2018 թվականի հունիսի 1 - 2019 թվականի սեպտեմբերի 5
Նախորդող Կլաուդիո Դե Վինչետի
Հաջորդող Ջուզեպպե Պրովենցանո
Դրոշ
Դրոշ
Ապուլիայից Իտալիայի սենատոր
2013 թվականի մարտի 5-ից
 
Կուսակցություն՝ Հինգ աստղերի շարժում
Կրթություն՝ Գրացիա Դելեդայի անվան մասնագիտական տեխնիկական քոլեջ
Մասնագիտություն՝ Քաղաքական գործիչ
Գործունեություն՝ Քաղաքականություն
Ազգություն Իտալիա Իտալիա
Դավանանք Կաթոլիկություն
Ծննդյան օր ապրիլի 24, 1972(1972-04-24) (51 տարեկան)
Ծննդավայր Լեչե, Ապուլիա, Իտալիա
Քաղաքացիություն  Իտալիա

Կենսագրություն խմբագրել

Բարբարա Լեցցին ծնվել է 1972 թվականի ապրիլի 24-ին Լեչեում, 1991 թվականին գրասենյակային աշխատողի և օտար լեզուներով նամակագրության վարման մասնագիտությամբ ավարտել է Գրացիա Դելեդայի անվան մասնագիտական տեխնիկական քոլեջը։ 1992 թվականին սկսել է աշխատել մասնավոր ընկերություններում։ 2013 թվականին Հինգ աստղերի շարժման ցուցակով Ապուլիայից ընտրվել է Սենատ։ Եղել է Բյուջեի և տնտեսական պլանավորման մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Եվրոպական քաղաքականության մշտական հանձնաժողովի անդամ[1]։

2018 թվականի մարտի 4-ին Սենատի ընտրություններում հաղթանակ է տարել ձայների 39,9 % արդյունքով՝ Հինգ աստղերի շարժումից իր թեկնածությունն առաջադրելով Նարդոյի միամանդատ օկրուգում։ Նրա մրցակիցներից ուժեղագույնը՝ աջ կենտրոնամետ կոալիցիայի թեկնածու Լուչանո Կարիդդին (իտալ.՝ Luciano Cariddi) ստացել է ձայների 35,2 %-ը, իսկ փորձառու քաղաքական գործիչ, Իտալիայի նախկին վարչապետ Մասիմո Դ’Ալեման՝ ընդամենը 3,9 %[2]։

2018 թվականի հունիսի 1-ին Կոնտեի կառավարությունում զբաղեցրել է Հարավային Իտալիայի հարցերով առանց պորտֆելի նախարարի պաշտոնը[3]։

2019 թվականի սեպտեմբերի 4-ին Ջուզեպպե Կոնտեն ձևավորել է իր երկրորդ կառավարությունը (Հարավային Իտալիայի հարցերով նոր նախարար է ընտրվել Ջուզեպպե Պրովենցանոն, Լեցցին ոչ մի նշանակում չի ստացել)[4], և սեպտեմբերի 5-ին նոր կաբինետը երդում է տվել[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Barbara Lezzi, ha sconfitto D'Alema la ministra per il Sud» (իտալերեն). la Presse. 2018 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  2. «Risultati - Senato - Collegio uninominale Nardo» (իտալերեն). la Repubblica. 2018 թ․ մարտի 6. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  3. «Governo Conte. Ecco chi sono i 18 ministri (solo 5 donne)» (իտալերեն). Avvenire. 2018 թ․ մայիսի 31. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  4. «Governo Conte bis: ecco la lista completa dei ministri» (իտալերեն). la Repubblica. 2019 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  5. «Il nuovo governo ha giurato, iniziato il primo Consiglio dei ministri» (իտալերեն). la Stampa. 2019 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Barbara LEZZI». Dati anagrafici e incarichi (իտալերեն). Senato della Repubblica. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Լեցցի» հոդվածին։