Բաուրսակ, բորսոկ, բավիրսակ, բորցոկ (ղազ.՝ бауырсақ, բաշկիրերեն՝ бауырһаҡ, սիբիրի թաթարերեն՝ пауырсаҡ, բուրյաթերեն՝ боорсог, կալմ. боорцок, ղրղզ.՝ боорсок, մոնղ.՝ боорцог, նող․՝ бавырсак, տաջ.՝ буғурсоқ,орзуқ, թաթ.՝ бавырсак, տուվ. боорзак, ուզբ.՝ boʻgʻirsoq, бўғирсоқ, ույգ.՝ боғу(р)сак, հարավային ալթայերեն՝ боорсок), տաջիկ, բաշկիր, ղազախ, կալմիկ, ղրղզ, ալթայցի, մոնղոլ, թաթար, տուվացի, թուրքմեն, ուզբեկ[1] և ույղուր ժողովուրդների ավանդական խմորեղեն։

Բաուրսակ
Ենթատեսակfried dough? և սննդամթերք
 Bagirsaq Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Որպես կանոն, պատրաստվում է անթթխմոր կամ խմորիչով խմորից, ունի փոքր փքաբլիթի տեսք (շեղանկյուն կամ կլոր), պատրաստվում է ֆրիտյուրով խորը տապակի` կազանի մեջ տապակելով։ Կան նաեւ կաթնաշոռային բաուրսակների  բաղադրատոմսեր։ Սովորաբար ներկայացվում է որպես լրացում, օրինակ, շարբայի, կամ թեյի հետ (թաթարները միայն թեյի հետ, ույղուրները է ատկանչայ թեյե ըմպելիքի հետ)։

Բաուրսակը համարվում է տոնական դաստարխանի պարտադիր ատրիբուտ։ Կարեւոր դեր է կատարում բաշկիրների և այլ ժողովուրդների  հարսանյաց ծեսերին։ Թաթարական հարսանեկան ավանդույթներում փեսայի ծնողները (սիբիրյան թաթարների մոտ` հարսի ծնողները) հարսանիքին նվեր են բերում բաուրսակով կամ չակ-չակով ուտեստներ, ղազախական հարսանիքներում` բաուրսակները կամ կուրտը մետաղադրամների եւ քաղցրավենիքների հետ միասին նորապսակների գլխին է թափվում։ Ուզբեկական խոհանոցում բաուրսակները համարվում են ծիսական ուտեստ։ Թուրքմենների մոտ այն կոչվում է պեշմե եւ ունեն շեղանկյուն ձեւ։ Թուրքերի մոտ այն կոչվում է լոկմա (թուրքերեն  lokma)։

Փաստեր խմբագրել

Ռուսաստանում կշռով ամենամեծ (179 կգ) բաուրսակը պատրաստվել է 2014 թվականի ապրիլի 20-ին Ուֆայի Սալավատ Յուլաևի անվան հրապարակում[2]։ Դրա պատրաստման համար ծախսվել է 1006 հատ ձու, 25 կգ շաքարավազ, 70 կգ ալյուր, 50 կգ բաշկիրական մեղր[3]։

Ալմաթիում 2014 թվականի սեպտեմբերի 7-ին Մայրերի օրվա տոնակատարության ընթացքում գրանցվել է Գինեսի գրքի ռեկորդ. թխվել է 856 կգ բաուրսակ։ Միջոցառումն անցկացվել է սկեսուրների և հարսների միջև խոհարարական մենամարտի ձեւով։ Մրցույթին մասնակցել են յոթ իրական զույգեր[4]։

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Тихий Дон Արխիվացված 2018-10-19 Wayback Machine, Кн.3, Ч.6, II
  2. Книга рекордов России
  3. «В Уфе на изготовление самого большого баурсака России потратили 1006 яиц». Башинформ. 2014 թ․ ապրիլի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
  4. Новый рекорд Гиннесса установили в Алматы в День Матери

Արտաքին հղումներ խմբագրել