Բամբիռ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բամբիռ (այլ կիրառումներ)
«Բամբիռ», հայկական ֆոլկ-ռոք խումբ[1]։
Բամբիռ | |
---|---|
![]() «Բամբիռ» խումբը 2018 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Անկախության օրը Երևանի Ամիրյան փողոցում ելույթի ժամանակ | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ֆոլկ-ռոք Ֆոլկ-մետալ |
Գործունեություն | 1978–ներկա |
Կայք | bambir.band |
Անդամներ | |
Նարեկ Բարս Արիկ Գրիգորյան Արման Քոչարյան Վարդան Փարեմուզյան | |
Նախկին անդամներ | |
Աշոտ Կորգանյան | |
![]() |
Պատմություն
խմբագրել«Բամբիռ» խումբը հիմնվել է 1978 թվականին Գյումրիում։ Խմբի անդամներն էին Գագիկ "Ջագ" Բարսեղյանը (վոկալ, կիթառ), Գուրգեն Հակոբջանյանը (վոկալ, ֆլեյտա), և Թաթուլ Եղիազարյանը (ջութակ)։ Խումբը 1982-ին մասնակցելով Լիդի փառատոնին (Բելառուս) ստացավ «Ֆոլկ-երաժշտություն» մրցանակը։ 2002 թվականին հավաքվում է խմբի նոր սերունդը՝ Նարեկ Բարս (վոկալ, կիթառ), Արիկ Գրիգորյան (վոկալ, ֆլեյտա), Արման Քոչարյան (բաս-կիթառ), և Աշոտ Կորգանյան (հարվածային գործիքներ), և արդեն հաջորդ տարի շրջագայության մեկնում ԱՄՆ։
2003 թվականին «Բամբիռը» արժանացավ Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխութան կողմից Լավագույն ռոք-խումբ մրցանակի։ 2004-ին «Բամբիռը» ներկայացրեց «Սալաօ» ռոք-օպերան՝ ըստ Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» պատմվածքի։ Նույն թվականին Բամբիռը, առաջինը հայկական ռոք-խմբերից, մի շարք համերգներով ելույթ են ունենում Իրանում։ 2007-ին Աշոտը լքում է խումբը, և թմբկահարի տեղը խմբում զբաղեցնում է Վարդան Փարեմուզյանը։ 2010 թվականին խումբը մասնակցում է Eurovoice միջազգային մրցույթին "That's fine with us" երգով, և զբաղեցնում երրորդ տեղը[2]։
2011 թվականի ապրիլի 15-ին տեղի ունեցավ առաջին սերնդի «Բամբիռ» խմբի «Armenian scotch» ձայնասկավառակի շնորհանդեսը։ Ձայնասկավառակում զետեղված են խմբի առաջին և երկրորդ սերնդի 30-ամյա գործունեության ընթացքում ստեղծած աշխատանքները։ Ալբոմը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 140 և շոտլանդացի հանրահայտ բանաստեղծ Ռոբերտ Բըրնսի 250-ամյակներին։ Ձայներիզում տեղ են գտել նաև երկու բանաստեղծների ստեղծագործությունները, 18 երգերից 17-ի երաժշտությունը տարբեր տարիներին գրել է Գագիկ Բարսեղյանը (Ջագ)։ Ըստ Գագիկ Բարսեղյանի, երգաշարը կարծես մի բեմախաղ լինի և այդ բեմախաղը անուն ունի՝ Հայ-շոտլանդական, կամ պարզապես “Armenian scotch”։
Ձայնագրությունը կատարվել է «Նարեկացի» արվեստի միության ստուդիայում, իսկ տպագրվել է ԱՄՆ-ում[3]։
Մասնակիցներ
խմբագրելԱռաջին սերունդ
խմբագրել«Բամբիռի» կազմը (1978 - 2014 թթ)
- Գագիկ «Ջագ» Բարսեղյան - վոկալ, կիթառ
- Գուրգեն Հակոբջանյան - վոկալ, ֆլեյտա
- Թաթուլ Եղիազարյան - ջութակ
- Գագիկ Հակոբջանյան ջութակ
- Արմեն Կարճյան ջութակ
- Աննա Քոչարյան - ջութակ
- Արման Գրիգորյան ջութակ
- Սաշա Աթանյան ջութակ
- Գրիգոր Միրզոյան թավջութակ
- Արտյոմ Մանուկյան թավջութակ
- Սերգո Տոնոյան ստեղնաշար
- Լևոն Դավթյան ստեղնաշար
- Հակոբ Եսայան ստեղնաշար
- Աշոտ Հովհաննիսյան ստեղնաշար
- Սեյրան Վարդանյան ստեղնաշար
- Վարուժան Վարդանյան ստեղնաշար
- Սեյրան Տիգրանյան ստեղնաշար
- Սուրեն Մարտիրոսյան սոլո կիթառ
- Գրիգոր Վիրաբյան սոլո կիթառ
- Վարդան Վարոսյան սոլո կիթառ
- Վլադիմիր Ոսկանյան սոլո կիթառ
- Արտաշ Հարությունյան բաս-կիթառ
- Հրանտ Մելքոնյան բաս-կիթառ
- Արմեն Սարգսյան - բաս-կիթառ
- Մուրադ Կասաբյան բաս-կիթառ
- Արմեն Կարապետյան հարվածային գործիքներ
- Լեվոն Նուրոյան հարվածային գործիքներ
- Արթուր Հովհաննիսյան հարվածային գործիքներ
- Մկրտիչ Հովհաննիսյան հարվածային գործիքներ
- Ռոբերտ Սարգսյան հարվածային գործիքներ
- Վրեժ Արամյան
- Էդիկ Յուզբաշյան
- Գագիկ Մալխասյան դուդուկ-պկու
- Արթուր Մարկոսյան պկու
- Համլետ Մուրադյան թառ
- Հրայր Մուրադյան քաման
- Անահիտ Վալեսյան քանոն
- Անի Առակյան քանոն
- Անահիտ Ծատուրյան քանոն
Նոր սերունդ
խմբագրել- Նարեկ Բարսեղյան - վոկալ, կիթառ
- Արիկ Գրիգորյան (ծնվել է 1983 թ. դեկտեմբերի 28-ին Գյումրիում, 1991 թվականիցից սովորել է երաժշտական դպրոցի ֆլեյտայի դասարանում, 1998 թվականից «Բամբիռ» ռոք խմբի անդամ է, 2001-2005 թթ-ին սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում՝ ստանալով երաժշտության դասատուի և երգչախմբի ղեկավարի մասնագիտությունները, 2005-2007 թթ.-ին դասավանդել է Երևանի Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցում՝ որպես ֆլեյտայի դասատու և երգչախմբի ղեկավար)- վոկալ, ֆլեյտա
- Արման Քոչարյան - բաս-կիթառ
- Վարդան Փարեմուզյան (ծնվել է 1985 թվականի ապրիլի 28-ին Վանաձորում, 2001 թվականից նվագել է Վանաձորի ռոք և ջազ խմբերում՝ «Որդան Կարմիր», «Վանաձոր Ջազ Բենդ», «J.E.M.», «Gizaque», «Eveapple» և այլն, 2003-2008 թվականներին եղել է Վանաձորի Կամերային երգչախմբի տենոր, 2006-2008 թթ.-ին սովորել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի երաժշտության ֆակուլտետում, 2008 թվականից հանդիսանում է «Բամբիռ» ռոք խմբի թմբկահարը) - հարվածային գործիքներ
Ալբոմներ
խմբագրել- 1999 - Quake
- 2003 - Quake Remixed and reissued by Raffi Meneshian/ Pomegranate Music Label
- 2003 - J&G (Jesus & Gregory)
- 2005 - Բամբիռ
- 2005 - Blind Alley
- 2007 - The Bambir
- 2010 - Imitate
- 2011 - Armenian Scotch
- 2012 – Beezzy, Urbane/Urban (Single)
- 2013 - Do You Love Me (Single)
- 2014 - Index Sessions (EP)
- 2015 - Upsessions Album
Տեսահոլովակներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Antirabiz
- ↑ «Բամբիռը Eurovoice 2010-ին». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 7-ին.
- ↑ PanArmenian.net --> «Armenian scotch»
Արտաքին հղումներ
խմբագրել- Բամբիռ - Հայաստանը ռոքի մեջ
- Բամբիռը imusic.am֊ում
- Պաշտոնական կայք
- Խումբը Ֆեյսբուք ցանցում
- Խմբի վիդեոալիքը ՅուԹյուբ կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բամբիռ» հոդվածին։ |