Գագիկ Բարսեղյան (Ջագ)
Գագիկ Բարսեղյան (Ջագ) (հուլիսի 4, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), երաժիշտ, 70-ականների «ԲԱՄԲԻՌ» ֆոլք-ռոք խմբի և հայկական ֆոլք-ռոքի հիմնադիր։
Գագիկ Բարսեղյան | |
---|---|
Ի ծնե անուն | Գագիկ Բարսեղյան |
Ծնվել է | հուլիսի 4, 1954 (69 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երաժիշտ |
Բամբիռ ռոք խմբի Նարեկ Բարսի հայրը։
Կենսագրություն Խմբագրել
Գագիկ Բարսեղյանը ծնվել է 1954 թվականին, Երևանում։ 1969 թվականին Լենինականում ընկերների հետ ստեղծել է «Անգին Քարեր» առաջին ռոք խումբը։ Զինվորական ծառայությունն անցել է Սիբիրում։ Վերադառնալով Հայաստան տեղափոխվել է Լենինական։ 1978 թվականին հիմնադրել է «Բամբիռ» ֆոլկ-ռոք խումբը։ Աշխատում է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։
Հեղինակ է շուրջ 200 երգերի, գրել է երաժշտություն բազմաթիվ թատերական բեմադրությունների և ֆիլմերի համար, թողարկել է 4 ալբոմ[1]։
Պարգևներ Խմբագրել
- Գյումրու քաղաքապետարանի հուշամեդալ, 2014[2]
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Ծնունդդ շնորհավոր, սիրելի Ջագ»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-08-12
- ↑ Ջագ. «Մենք միշտ պահել ենք լեննագանցու դուխը»
Արտաքին հղումներ Խմբագրել
- Ջագ/«Բամբիռ», «Սև բլուզ»
- «Գյումրեցին պիտի իր աչքով տեսնի իր քաղաքի վերականգնումը»
- Համերգասրահ - 2006 - Bambir - Blind Alley Archived 2016-03-04 at the Wayback Machine.