Արիկ Գրիգորյան
Արիկ Գրիգորյան (դեկտեմբերի 28, 1983[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռոք երաժիշտ, «Բամբիռ» ֆոլկ-ռոք խմբի ֆլեյտահար, կիթառահար և բեք-վոկալիստ։
Արիկ Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1983[1] (39 տարեկան) Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մասնագիտություն | ռոք երաժիշտ, ֆլեյտահար և կիթառահար |
Գործիքներ | Ֆլեյտա և կիթառ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (2005) |
Անդամակցություն | Բամբիռ |
Կապված | Բամբիռ |
Կենսագրություն Խմբագրել
Արիկ Գրիգորյանը ծնվել է 1983 թ. դեկտեմբերի 28-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1993 թ.-ից «Բամբիռ» ռոք խմբի անդամ է։ Արիկ Գրիգորյանը իր կարիերան սկսել է շատ վաղ տարիքում՝ գրավելով Հայաստանի և արտերկրի բեմերը։ Այժմ, երբ արդեն հիմնադրել է երեք խումբ և հաստատվել որպես երաժիշտ, ուսուցիչ և երգչախմբի դիրիժոր, նա ձգտում է հայկական երաժշտության մեջ նոր նորարարությունների [2]։
Կրթություն Խմբագրել
- 1991 թ.-ից սովորել է երաժշտական դպրոցի ֆլեյտայի դասարանում։ Ուսման ընթացքում դարձել է մի քանի հանրապետական մրցույթների մրցանակակիր։
- 2001-05 թթ. սովորել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում` ստանալով երաժշտության դասատուի և երգչախմբի ղեկավարի մասնագիտություններ։
Կարիերա Խմբագրել
2005-07 թթ.-ին դասավանդել է Երևանի Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցում` որպես ֆլեյտայի դասատու և երգչախմբի ղեկավար։
2000 թ.-ից «Բամբիռ» խմբի հետ մասնակցել է բազմաթիվ փառատոների Հայաստանում և արտերկրում` ԱՄՆ, Վրաստան, Իրան, Թուրքիա, Լեհաստան, Ռուսաստան, Հունաստան, Իռլանդիա։
Երաժշտական գործունեություն Խմբագրել
Վիշապ Խմբագրել
«Վիշապ», ժողովրդական մեղեդիներով, նոր գաղափարներով եւ նոր հնչողությամբ երաժշտական խումբ։ Այն հետազոտական նախագիծ է` բացահայտելու ժողովրդական և հոգևոր երաժշտությունը և ներկայացնելու այն տարբեր երաժիշտների հետ[3]։
Պատմություն Խմբագրել
«Վիշապ» անսամբլը ստեղծելու գաղափարի հիմքում տարբեր երաժիշտների հետ աշխատելն է, որոնք փորձով կփոխանակվեն ու արդյունքում հետաքրքիր մի նոր հնչողություն կստացվի։ Խումբն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում։
Լոս Անջելեսում Արիկ Գրիգորյանը եւ Արենի Աբգարյանը միասին սկսեցին աշխատել «Վիշապ» ծրագրի վրա, արդյունքում Արենիի տանը փոքրիկ համերգ տեղի ունեցավ։ Միացան նաև թավջութակահար Արտյոմ Մանուկյանը և հարվածային գործիքների երաժիշտ Վարդան Թուֆենքջյանը՝ դառնալով քառյակ։ Խմբի կազմը փոփոխվում է։ Հայաստանում, օրինակ, հարվածայինների վրա նվագում է Էդուարդ Հարությունյանը, ԱՄՆ-ում՝ Վարդան Թուֆենքջյանը, իսկ Փարիզում մեկ ուրիշը կլինի [4]։
«Վիշապ» անվանումը բացատրվում է նրանով, որ վիշապը լինելով շատ ուժեղ կենդանի ունակ է պահպանել մշակույթը։
Երգացանկ Խմբագրել
Խմբի երգացանկը խիստ բազմազան է. այն ներառում է Միջնադարի հոգևոր և ժողովրդական երգեր։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://armradioarchive.am/ar/dGmcJir
- ↑ «Բամբիռից մինչև Վիշապ»։ Creative Armenia։ Creative Armenia։ 28 Հունվար 2018
- ↑ ««Վիշապ»․ բոլորովին նոր հնչողություն»։ CIVILNET։ 1 Հունվար 2019։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-24-ին
- ↑ «Ամեն մեկիս մեջ էլ քնած, արթնացող կամ արթնացած մի վիշապ կա»։ PanArmenian։ 4 Նոյեմբեր 2016