Բաղրամյան (Բաղրամյանի շրջան)

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում
(Վերահղված է Բաղրամյան (ավան)ից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաղրամյան (այլ կիրառումներ)

Բաղրամյան, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Բաղրամյանի տարածաշրջանում։ Գտնվում է մարզկենտրոնից 19 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1080 մ։Բաղրամյան համայնքը ,որպես շրջկենտրոն հիմնադրվել է 1983թ-ին։Հեռավորությունը Երևանից՝ 57 կմ է, իսկ Հայաստանի պետական սահմանից՝ 20 կմ։

Գյուղ
Բաղրամյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
Հիմնադրված է1983 թ.
ԲԾՄ1080 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1008 մարդ (2004)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Բաղրամյան (Բաղրամյանի շրջան) (Հայաստան)
Red pog.png
##Բաղրամյան (Բաղրամյանի շրջան) (Արմավիրի մարզ)
Red pog.png

ԲնակչությունԽմբագրել

Բաղրամյանի ազգաբնակչության փոփոխությունը.[1]

Տարի 1989 1991 2001 2004
Բնակիչ 352 700 903 1008

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։

ԱշխարհագրությունԽմբագրել

Բաղրամյանի կլիմային բնորոշ են տաք, չոր ամառներ և համեմատաբար կարճ, բայց ցուրտ ձմեռներ։

Ժամային գոտիԽմբագրել

Բաղրամյանը, ինչպես և ամբողջ Հայաստանը, գտնվում է Գրինվիչի միջօրեականից արևելք՝ չորրորդ ժամային գոտում։ Դա նշանակում է, որ երբ Երևանում ժամը 12.00–ն է, կեսօր, ապա Լոնդոնում առավոտյան 08.00 է, Սիդնեյում՝ երեկոյան 19.00, իսկ Լոս Անջելեսում կեսգիշեր է՝ 01.00:

Մինչև 2011 թվականը Հայաստանն անցնում էր ամառային և ձմեռային ժամային հերթափոխի. մարտի վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքները մեկ ժամ առաջ էին տրվում, իսկ հոկտեմբերի վերջին կիրակի օրը ձմեռային ժամանակը վերականգնվում էր՝ ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ տալով։ 2012 թվականից Երևանի ժամանակը դարձել է անփոփոխ` ՀՀ համապատասխան օրենքի փոփոխությամբ։

Ռելիեֆ։ Բուսական և կենդանական աշխարհԽմբագրել

Բաղրամյանը գտնվում է բարեխառն գոտու ցամաքային հատվածում, շրջապատված լեռներով ու լեռնաշղթաներով։ Բաղրամյանի առջև Արարատ լեռան տեսարանն է, իսկ հյուսիսում վեր է խոյանում Արագածը. այսպիսով, Բաղրամյանը թուրքական սահմանից հեռու է ընդամենը քսան կիլոմետր։

Վերջին տարիների ընթացքում ավելի կանոնավոր ոռոգման համակարգը թույլ է տալիս ընդլայնել կանաչ տարածքները և այգիները։

ԲնակավայրերԽմբագրել

Բաղրամյանի շրջանի վարչական կենտրոնը Բաղրամյանն է։ Ուներ 16 բնակավայր։ Բնակավայրերն են՝

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 42»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2015 Մարտի 17 

https://www.facebook.com/baghramyani.baghramyan