Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բաղանիս)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բաղանիս գյուղում[2]։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԲաղանիս, Տավուշի մարզ, ՀՀ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳուգարաց թեմ
Հիմնական ամսաթվերը10-րդ դար
Կազմված էԳերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Հիմնադրված10-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Baghanis church Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Բաղանիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում[3]։

Բաղանիս գյուղը (Նոյեմբերյանի շրջան) տեղադրված է Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի երկարությամբ՝ ձորալանջի նեղ հարթաշերտի վրա, շրջկենտրոնից 13 կմ հարավ-արևելք։ Վերջին տարիների ծավալուն շինարչարության հետևանքով արևելյան կողմում այնարդեն կցվել է Ոսկեպար գյուղի հետ։ Հյուսիսային եզրի բլրի բարձրադիր լանջին, միջնադարյան գերեզմանոցի տարածքում գտնվում է վաղմիջնադարյան ոչ մեծ եկեղեցիէ ներկայումս ավերակ վիճակում։ Պահպանվել են խորանի մասը, հյուսիսային պատը (ողջ երկարությամբ՝ մինչև թաղածածկը)՝ դրանց կից հարավային ու արևմտյան պատերի սկզբնամասերը։ Պատերի ստորին երեսաքարերը հիմնականում բացակայում են։ Թաղակամարների և թաղակապ ծածկի հետքեր, ինչպես նաև տարածքում ավերված մասերի բեկորներ կամ քարեր չեն պահպանվել։

Ճարտարապետություն խմբագրել

Արտաքուստ ճիշտ 2։1 հարաբերությամբ կողմերով ուղղանկյան մեջ ամփոփված միանավ դահլիճ է՝ 8,75×4,7 մետր չափերով։ Եղել է թաղակապ՝ երկլանջ կտուրով։ Շեշտված պայտաձևություն ունեցող խորանի երկու կողմում կան ուղղանկյուն կտրվածքով պատուհաններ։ Հյուսիային պատի հետ օրգանապես կապված են երկու միջանկյալ և արևմտյան անկյունային որմնամույթերը, որոնց վրա բարձրացել են թաղակիր կամարները։

Կառուծվացք խմբագրել

Կառուցված է հիմնականում դեղնավուն ֆելզիտե սրբատաշ խոշոր (ստորին մասերում 60-65 սմ բարձրությամբ) քարերով։ Վերջին երեք շարքերի քարերն իրենց կանաչավուն երանգով տարբերվում են մյուսներից։ Մնացորդները աչքի են ընկնում քարի մշակման և շարվածքի բարձր մակարդակով, կրաշաղախե միջուկիբացառիկ ամրությամբ։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ռուբեն Սիմոնյան, Տավուշի մարզ, Երևան, ««Ոսկան Երևանցի»», 2003 — 254 էջ. — 500 հատ։
  • Լավրենտի Միրզոյան, Տավուշ, Երևան, «Ասողիկ», 2010 — 856 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Ռուբեն Սիմոնյան, Տավուշի մարզ, Երևան, ««Ոսկան Երևանցի»», 2003 — 254, էջեր 254 — 254 էջ. — 500 հատ։
  3. «Տավուշի մարզպետարան՝ Բաղանիս». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 20-ին.