Բալրամ Ջակհար

Հնդիկ քաղաքական գործիչ

Բալրամ Ջակհար (հինդի՝ बलराम जाखड़, անգլ.՝ Balram, օգոստոսի 23, 1923(1923-08-23), Pankosi, Firozpur district, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան - փետրվարի 3, 2016(2016-02-03)[1], Դելի, Հնդկաստան), հնդիկ պետական և քաղաքական գործիչ։ Եղել է Հնդկական ազգային կոնգրես կուսակցության ականավոր ներակայցուցիչ, Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի չորս համագումարների պատգամավոր[3][4][5][6], 1980-1989 թվականներին Լոկ սաբհայի խոսնակ[7], 1991-1996 թվականներին Հնդկաստանի գյուղատնտեսության նախարար և 2004-2009 թվականներին Մադհյա Պրադեշի նահանգապետ։ 2004 թվականի հուլիսի 2-24-ը եղել է Գուջարաթի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատարը[8][9]։

Բալրամ Ջակհար
Dr Balram Jakhar.jpg
 
Կուսակցություն՝ Հնդկական ազգային կոնգրես
Կրթություն՝ Ֆորմանի քրիստոնեական քոլեջ (1945)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, հասարակական գործիչ և գյուղատնտես
Ծննդյան օր օգոստոսի 23, 1923(1923-08-23)
Ծննդավայր Pankosi, Firozpur district, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան
Վախճանի օր փետրվարի 3, 2016(2016-02-03)[1] (92 տարեկան)
Վախճանի վայր Դելի, Հնդկաստան
Քաղաքացիություն British Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան, Flag of India.svg Հնդկաստան և Flag of India.svg Dominion of India
Զավակներ Sunil Jakhar?[2]

ԿենսագրությունԽմբագրել

Բալրամ Ջակհարը ծնվել է 1923 թվականի օգոստոսի 23-ին Պանջոկսիում, Բրիտանական Հնդկաստան՝ Չաուդրահի Ռաջարամ Ջակհարի և նրա կին Պատոդևիի ընտանիքում։ 1945 թվականին ավարտել է Լահորի Ֆորմանի քրիստոնեական քոլեջը՝ ստանալով լեզվագիտության դիպոլմ սանսկրիտում մասնագիտացմամբ։ Դրան համատեղ տիրապետել է փանջաբին, հինդիին, ուրդուին և անգլերենին։ Բարձրագությունից կրթություն ստանալուց և տուն վերադառնալուց հետո մի քանի տասնամյակների ընթացքում զբաղվել է բուսաբուծությամբ։ Եղել է առաջին մարդը, որը Աբոհար շրջանում սկսել է աճեցնել խաղող և կիննաու մանդարին[10]։ 1975 թվականին արժանացել է ազգային մակարդակի Հնդկաստանի նախագահի Udyan Pandit մրցանակին բուսաբուծությունում ներդրումի համար։

Խորհրդարանական կարիերան սկսել է 1972 թվականին՝ Փենջաբի օրենսդրական խորհրդի մեջ ընտրվելով։ 1977 թվականին վերընտրվել է՝ դառնալով ընդդիմադիր խմբի առաջնորդ։

1980 թվականին Ֆիրոզպուր շրջանից դարձել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի 7-րդ համագումարի պատգամավոր՝ դառնալով պալատի խոսնակ, իսկ 1984 թվականին վերընտրվել է Սիկար շրջանից՝ պահպանելով իր պաշտոնը։ Դրանով Ջակհարը մնում է հնդկական խորհրդարանի խոսնակ 1980 թվականից մինչև 1989 թվականը։

Զբաղեցնելով Լոկ սաբհայի բարձրագույն պաշտոնը՝ Բալրամ Ջակհարն ակտիվ զբաղվել է խորհրդարանական աշխատանքի զարգացմամբ, հիմնականում, հիմնադրել է խորհրդարանական թանագարանը, զարգացրել է խորհրդարանի գրադարանը, նրա փաստաթղթերի ծրագիրը և տեղեկատվա-ռեֆերատային ծառայությունները, ավտոմատացրել է քվեարկությունների համակարգը։ Որպես հնդկական օրենսդրական ժողովի նախագահ մասնակցել է Բրիտանական Ընկերության խորհրդարանական ասամբլեայի աշխատանքում, իսկ 1984 թվականից մինչև 1987 թվականը գլխավորել է այն՝ դառնալով այդ պաշտոնում Ասիայի առաջին ներկայացուցիչը[11][12]։

1991 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է Հնդկաստանի գյուղատնտեսության նախարարի պաշտոնը։ 2004 թվականից մինչև 2009 թվականը եղել է Մադհյա Պրադեշի նահանգապետը։ Այդ պաշտոնը զբաղեցնելու սկզբնական շրջանում նաև եղել է Գուջարաթի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատարը։

Բալրամ Ջակհարը մահացել է 2016 թվականի փետրվարի 3-ին ինսուլտից Դելիում՝ 92 տարեկան հասակում[13]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.thestatesman.com/news/india/ex-ls-speaker-balram-jakhar-passes-away/120924.html
  2. https://timesofindia.indiatimes.com/entertainment/hindi/bollywood/news/wouldnt-have-allowed-sunny-to-contest-from-gurdaspur-had-i-known-sunil-jakhar-was-his-opponent-dharmendra/articleshow/69301414.cms
  3. «Eighth Lok Sabha, Party Wise Details: Congress (I)» (անգլերեն)։ Parliament of India: Lok Sabha, House of the People։ Վերցված է 2016-02-04 
  4. «Seventh Lok Sabha, All Members: J» (անգլերեն)։ Parliament of India: Lok Sabha, House of the People։ Վերցված է 2016-02-04 
  5. «Tenth Lok Sabha, Party Wise Details: Indian National Congress» (անգլերեն)։ Parliament of India: Lok Sabha, House of the People։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-08-ին։ Վերցված է 2016-02-04 
  6. «Twelfth Lok Sabha, Party Wise Details: Indian National Congress» (անգլերեն)։ Parliament of India: Lok Sabha, House of the People։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-08-ին։ Վերցված է 2016-02-04 
  7. «Former Speakers: Bal Ram Jakhar» (անգլերեն)։ The Office of Speaker, Lok Sabha։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-08-ին։ Վերցված է 2016-02-04 
  8. T.R. Ramachandran (2004-07-02)։ «Kalam sacks Governors of Haryana, UP, Gujarat, Goa» (անգլերեն)։ The Tribune։ Վերցված է 2016-02-04 
  9. Vinay Kumar (2004-07-03)։ «4 Governors dismissed» (անգլերեն)։ The Hindu։ Վերցված է 2016-02-04 
  10. Anirudh Chaudhry (2016-02-03)։ «Obit: Balram Jakhar, a leader who always looked out for farmers» (անգլերեն)։ Business Standard։ Վերցված է 2016-02-04 
  11. «Former Chairpersons» (անգլերեն)։ Commonwealth Parliamentary Association։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-21-ին։ Վերցված է 2016-02-28 
  12. «Former Lok Sabha Speaker Balram Jakhar passes away» (անգլերեն)։ Government of Punjab։ 2016-02-03։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին։ Վերցված է 2016-02-29 
  13. «Former Lok Sabha Speaker Balram Jakhar is Dead» (անգլերեն)։ Vishwa Gujarat։ 2016-02-03։ Վերցված է 2016-02-04 

Լրացուցիչ հղումներ և գրականությունԽմբագրել