Բալտասար Ժերար (անգլ.՝ Balthasar Gérard, 1557, Vuillafans - հուլիսի 14, 1584(1584-07-14), Դելֆտ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն), հոլանդական ապստամբության առաջնորդ Վիլհելմ Օրանացու (Վիլհելմ Լռակյաց, հետագայում հայտնի դարձավ որպես «Հայրենիքի հայր») մարդասպանն է։ Սպանեց Ուիլյամ Լռակյացին Դելֆտում 1584 թվականի հուլիսի 10-ին, երկու անգամ կրակելով նրա վրա, այնուհետև դատվեց, դատապարտվեց և մահապատժի ենթարկվեց։

Բալտասար Ժերար
ֆր.՝ Balthazar Gérard
Դիմանկար
Ծնվել է1557
ԾննդավայրVuillafans
Մահացել էհուլիսի 14, 1584(1584-07-14)
Մահվան վայրԴելֆտ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Cross of Burgundy.svg Իսպանական կայսրություն
ԿրթությունUniversity of Dole?
ՄասնագիտությունQ5973933?
Commons-logo.svg Balthasar Gerards Վիքիպահեստում

Ժերարը ծնվել է Ֆրանշ Կոնտե (այն ժամանակ պատկանում էր Սրբազան Հռոմեական կայսրությանը, այնուհետև Ֆրանսիային)։ Բալտասար Ժերարը հռոմեական կաթոլիկ ընտանիքից էր, Իսպանիայի և Նիդեռլանդների թագավոր Ֆիլիպ II-ի մեծ երկրպագուն։ Դոլի համալսարանում սովորել է իրավաբանություն։ 1580 թվականի մարտի 15-ին Ֆիլիպ թագավորը 25000 ոսկի և ժառանգական կալվածք էր առաջարկել յուրաքանչյուրին, ով կսպանի կամ կբռնի Ուիլյամ Լռակյացին, որին նա իր հրամանագրում անվանել է «վնասատու ամբողջ քրիստոնեության և թշնամու համար»[1][2]։

ՆախապատրաստություններԽմբագրել

 
Բալտասար Ժերարը կրակում է Ուիլյամին

Ֆիլիպի առաջարկած պարգևի հրապարակումից հետո Ժերարը մեկնում է Լյուքսեմբուրգ, որտեղ տեղեկանում է, որ Խուան դե Յուրեգին արդեն պատրաստվում էր մահափորձ իրականացնել, բայց այս փորձը չի հաջողվել։ 1584 թվականի մարտին մեկնեց Տրիեր, որտեղ իր ծրագիրը դրեց ճիզվիտների ռեգենտի առաջ, բայց մեկ այլ ճիզվիտ համոզեց նրան փոխել իր սկզբնական սխեման և գնալ Պարմայի արքայազնի մոտ։ Տուրնայում, ֆրանցիսկացի հայր Գերիի հետ խորհրդակցելուց հետո, Ժերարը նամակ գրեց, որի պատճենն ի պահ հանձնվեց մենաստանի խնամակալին, իսկ բնօրինակը անձամբ ներկայացվեց Պարմայի արքայազնին։ Նամակում Ժերարը, մասնավորապես, գրել է. «Վասալը պետք է միշտ գերադասի արդարությունն ու թագավորի կամքը իր կյանքից»[3]։

Սկզբում արքայազնը նրան ոչ պիտանի համարեց, բայց Հոլթեպենին և մյուսներին նամակով խորհրդակցելուց հետո նրան հանձնարարեցին Քրիստոֆել դ'Ասոնլվիլին, ով խոսեց Ժերարի հետ և խնդրեց գրավոր գրել դա, ինչը նա արեց 1584 թվականի ապրիլի 11-ին։ Նա ներողություն խնդրեց Պարմայի արքայազնից, քանի որ նա պատրաստվում էր որոշ ժամանակ ընկերություն անել հերետիկոսների և աթեիստների հետ և ինչ-որ կերպ հարմարվել նրանց սովորույթներին[4]։

Իր առաջին ծախսերի համար Ժերարը 50 ոսկի է խնդրել, ինչը մերժվել է։ «Ես կապահովեմ ինձ իմ դրամապանակից», - ասաց Ժերարը Ասոնլեվիլին, - և վեց շաբաթվա ընթացքում դուք կլսեք իմ մասին։ Ասոնլևիլը պատասխանեց. «Գնա՛, որդի՛ս... և եթե հաջողության հասնես քո ձեռնարկում, թագավորը կկատարի իր բոլոր խոստումները, և դու, բացի այդ, անմահ անուն կստանաս»։

ԿրակոցներԽմբագրել

 
Փամփուշտների անցքերը դեռ տեսանելի են Պրինսենհոֆում (Դելֆտ)

Իր մտահղացած ծրագիրը, որը հաստատվել էր մի քանի վանականների կողմից, Բալտասար Ջերարդը Ֆրանց Գայոնի անունով մտավ ծառայության Վիլհելմի մոտ և սկսեց նախապատրաստել սպանության ծրագիր։ Սպանության օրը՝ 1584 թվականի հուլիսի 10-ին, Բալթասարը մտավ Դելֆտում գտնվող Վիլհելմի նստավայր, որտեղ նրան թույլ տվեցին ներս մտնել որպես ծանոթ մարդ, և պահը օգտագործելով՝ թաքնվեց աստիճանների մութ անկյունում՝ սպասելով, որ Վիլհելմը անցնի։ Ուշ երեկոյան Վիլհելմն իրոք անցավ աստիճանների մոտով և կանգ առավ՝ հրաժեշտ տալու վստահելի սպային՝ Ռոջեր Ուիլյամսին։ Այդ պահին Բալթասարը մոտ տարածությունից կրակոց արձակեց և սկսեց վազել՝ հետապնդվելով Ուիլյամսի և գվարդիայի մյուս զինվորների կողմից։ Ուիլյամ Լռակյացը մահացավ։ Քույրը ծնկի եկավ նրա կողքին, բայց արդեն ուշ էր։

Ժերարը փախուստի դիմեց, նրան հետապնդում էր Ռոջեր Ուիլյամսը։ Նա գրեթե հասել էր պարիսպներին, որտեղից մտադիր էր ցատկել խրամը։ Մյուս կողմից պատրաստ կանգնած էր թամբած ձին։ Սակայն հետապնդողները բռնեցին նրան։ Ըստ լեգենդի, երբ Ժերարին դավաճան են անվանել, նա պատասխանել է. «Ես դավաճան չեմ, ես իմ տիրոջ հավատարիմ ծառան եմ»։ «Ո՞ր տիրոջ», հարցրին նա պատասխանել է. «Նորին մեծություն Իսպանիայի թագավորի»։

Սպանությունը նշանավոր է նրանով, որ եղել է հրազենով պետության ղեկավարի առաջին գրանցված քաղաքական սպանությունը[5]։ Ուիլյամ Լռակյացի սպանությունից ավելի քան 200 տարի հետո, սպանվեց պետության մեկ այլ ղեկավար՝ 1792 թվականին կեսգիշերային դիմակահանդեսի ժամանակ մահացու վիրավորվեց Շվեդիայի թագավոր Գուստավ III-ը[6]։

Հոլանդացիների կողմից սիրված Վիլհելմի սպանությունը «պապիստի» կողմից ոչ միայն հուսահատություն, այլև կատաղության պոռթկում առաջացրեց։ Բալտասար Ժերարի դեմ տեղի ունեցած դատավարությունը փաստացի որոշեց մեկ հարց՝ ինչ մահով մահապատժի ենթարկել նրան։ Դատարանի վճիռը չափազանց դաժան էր նույնիսկ այն ժամանակվա չափանիշներով և ցնցեց շատերին։ Մահապատժին (քառատում) պետք է նախորդեին խոշտանգումները՝ դատապարտյալին ոչ միայն սաստիկ ցավ պատճառելու, այլև նրան նվաստացնելու համար։ Ծաղրանքն ու խոշտանգումները շարունակվել են երեք օր, որից հետո նրան մահապատժի են ենթարկել։ Ինքը՝ Ժերարը, և՛ դատավարության, և՛ խոշտանգումների ժամանակ, ցուցաբերել է հազվագյուտ քաջություն և կամքի ուժ՝ նա վախ չի ցուցաբերել, չի խնդրել պատիժը մեղմել։

ԺառանգությունԽմբագրել

 
Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի պարգևատրման նամակը Բալտասար Ջերարդսի ընտանիքին, 1590 թ.

Ֆիլիպ II-ն Ժերարի ընտանիքին շնորհել է ազնվականության տիտղոս և նրանց երեք կալվածք է շնորհել Ֆրանշ-Կոնտեում։ Բալթասար Ժերարի անունն է կրում է նրա հայրենի Վիլաֆենս քաղաքի փողոցներից մեկը (Դաուբսի դեպարտամենտ)՝ «Rue Gérard»:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Motley John L. (1856)։ The Rise of the Dutch Republic, Vol. 3 
  2. «Ban tegen Willem van Oranje – Wikisource»։ nl.wikisource.org (հոլանդերեն)։ Վերցված է 2021-04-17 
  3. Motley, John L. (1856). The Rise of the Dutch Republic, Vol. 3
  4. Motley, John L. (1856). The Rise of the Dutch Republic, Vol. 3
  5. Harvey, A. D. (1 June 1991). "The pistol as assassination weapon: A case of technological lag". Terrorism and Political Violence. 3 (2): 92–98. doi:10.1080/09546559108427107. ISSN 0954-6553
  6. Harvey, A. D. (1 June 1991). "The pistol as assassination weapon: A case of technological lag". Terrorism and Political Violence. 3 (2): 92–98. doi:10.1080/09546559108427107. ISSN 0954-6553.