Բադգաստայն
Բադգաստայն[2][3] (գերմ.՝ Bad Gastein)[4] —համայնք դաշնային երկիր (գերմ.՝ Gemeinde) Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բադգաստայն | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 170,6 կմ² | ||
ԲԾՄ | 1002 մետր | ||
Բնակչություն | ▼3980 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 06434 | ||
Փոստային ինդեքսներ | 5640 | ||
Ավտոմոբիլային կոդ | JO | ||
Պաշտոնական կայք | bad-gastein.at | ||
| |||
Այն Սանկտ- Իոհան -Իմ- Պոնգաու շրջանի մի մասն է: Բնակչությունը կազմում է 5838 մարդ (2001 թ. Մայիսի 15-ի դրությամբ): Այն զբաղեցնում է 170.6 կմ² տարածք: Պաշտոնական կոդը 50 403-ն է:
Քաղաքական իրավիճակԽմբագրել
Համայնքի ղեկավարը Գերհարդ Շթայնբաուերն է (ԱԺՊ) (ANP): Համայնքի ներկայացուցիչների խորհուրդը (Գերմանական Gemeinderat) բաղկացած է 25 տեղերից:
Տեղերը բաշխված են՝
ԱռողջարանԽմբագրել
Բադգաստայնը գտնվում է ծովի մակարդակից 1000 մ բարձրության վրա: Նա հայտնի է իր տաք աղբյուրներով, որոնք հարուստ են ռադոնով:
Բաց է ամբողջ տարին, բայց ձմռանը այստեղ են գալիս հիմնականում դահուկորդները: Երկու հարևան համայնքները` Բադ-Գաստայնն ու Բադ- Հոֆգաստինը, որտեղ սարալանջերը հասնում են 2251 մ բարձրության, դահուկարշավի մի տարածություն են կազմում: Լեռնադահուկային սահուղու երկարությունը կազմում է ավելի քան 250 կիլոմետր, իսկ լեռնադահուկային վազքի ուղին մոտ 180 կմ է: Սնոուբորդիստների համար գործում է «Գաստայն սնոուբորդ»-խաղահրապարակը, երկպագուների տրիբունան, «boardercross» վազքուղին:
ՊատմությունԽմբագրել
19-րդ դարում, տաք ջրերի շնորհիվ, Բադգաստայնը դարձավ նորաոճ հանգստավայր, որտեղ հանգստացել են միապետներ, հարուստ քաղաքացիներ, հայտնի մարդիկ, այդ թվում` Ավստրիայի կայսրուհի Էլիզաբեթ Բավարսկայան, գերմանիայի կայսր Վիլհելմ I-ը, իր կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի հետ: 1916 և 1923 թվականների ամառը Բադգաստայնում իր հանգիստն անցկացրեց հոգեվերլուծաբան, հոգեբույժ և նյարդաբան Զիգմունդ Ֆրեյդը :
Տուրիզմը մեծ մասսայականություն ստացավ 1905թ. երկաթգծի կառուցումից հետո: 1960-ական թվականներից առողջարանի հեղինակությունն սկսեց պակասել, շատ հյուրանոցներ, չհամապատասխանելով նոր պահանջներին, փակվեցին:
ՍպորտԽմբագրել
Բադգաստայնում 1958 թվականին անցկացվեց լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնությունը, որի ընթացքում երեք ոսկե և մեկ արծաթե մեդալ նվաճեց աշխարհահռչակ ավստրիացի Տոնի Զայլերը: 2007 թ. այստեղ անցկացվեցին կանանց թենիսի WTA Gastein Ladies կարգի առաջնություններ[[[5]]]: Ներկայացված է 15-րդ լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնության, անցկացված 1958թ. փետրվարի 2-9-ը Ավստրիայի Բադգաստայն քաղաքում, մեդալների և մեդալակիրների ցուցակը:
Մեդալների ընդհանուր թիվըԽմբագրել
1 | Ավստրիա | 4 | 4 | 1 | 9 |
2 | Կանադա | 2 | 1 | 0 | 3 |
3 | Շվեյցարիա | 1 | 2 | 4 | 7 |
4 | Նորվեգիա | 1 | 0 | 0 | 1 |
5 | ԱՄՆ | 0 | 1 | 0 | 1 |
6 | Ֆրանսիա | 0 | 0 | 2 | 2 |
7 | Իտալիա | 0 | 0 | 1 | 1 |
Ճապոնիա | 0 | 0 | 1 | 1 |
ՄեդալակիրներԽմբագրել
ՏղամարդիկԽմբագրել
Կարգապահություն | Ոսկի | Արծաթ | Բրոնզ |
---|---|---|---|
Արագություն | Անտոն Զայլեր | Ռոգեր Շտաուբ | Ժան Վուարնե |
Giant slalom | Անտոն Զայլեր | Յոզեֆ Ռիդեր | Ֆրանսուա Բոնլյո |
Սլալոմ | Յոզեֆ Ռիդեր | Անտոն Զայլեր | Տիխարու Իգայա |
Համադրություն | Անտոն Զայլեր | Յոզեֆ Ռիդեր | Ռոգեր Շտաուբ |
ԿանայքԽմբագրել
Կարգ | Ոսկի | Արծաթ | Բրոնզ |
---|---|---|---|
Արագություն | Լյուսիլ Ուիլեր | Ֆրիդա Դենցեր | Կարլա Մարկելլի |
Giant slalom | Լյուսյեն Շմիտ | Սալլի Դիվեր | Ֆրիդա Դենցեր |
slalom | Ինգեր Բյորնբակկեն | Յոզեֆինա Ֆրանդլ | Աննեմարիա Վազեր |
Համադրություն | Ֆրիդա Դենցեր | Լյուսիլ Ուիլեր | Յոզեֆինա Ֆրանդլ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018 — Statistics Austria.
- ↑ Կաղապար:Атлас мира
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 32.
- ↑ Переименование Бадгастайн на Бад-Гастайн в соответствии с Постановлением правительства Каринтии LGBL. SBG Nr. 137/1995 с 01.01.1997 г. С. 150, строка 50403 (Änderungen bzw. Festlegungen von Gemeindenamen ab 1945) (գերմ.)
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-17-ին։ Վերցված է 2017-11-29
Արտաքին հղումներԽմբագրել
- Официальная страница (գերմ.)
- Сайт курорта (գերմ.)
- Фотографии общины Archived 2007-08-14 at the Wayback Machine.
- Сайт курорта в Гастайн (ռուս.)
- Панорамные Фотографии курорта Гаштайн Archived 2010-04-21 at the Wayback Machine.
- Аудио-гид по Бад-Гастайну
- [1] Archived 2017-10-17 at the Wayback Machine.
- Сайт Международной федерации лыжного спорта