Աֆրիկյան աստղ, բարձրագույն զինվորական մրցանակ[1][2][3] Միացյալ Թագավորությունում[4] (Անգլիա, Շոտլանդիա, Ուելս, Հյուսիսային Իռլանդիա) և Միացյալ Ազգերի համագործակցության երկրներում։

Աֆրիկյան աստղ
Africa star.jpg
Ամսաթիվ1943 թվական, հուլիս
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
ՊարգևատրողՉի շնորհվում
Նախկին անվանումչկա

Մրցանակը կիրառության մեջ մտավ Երկրորդ աշխարհամարտում Նացիստական Գերմանիայի տապալումից և անգլիական զորքերի հաղթանակից հետո՝ 1943 թվականի հուլիս ամսից։

ԿանոնադրությունԽմբագրել

Մրցանակը շնորհվում է այն զինվորականներին, ովքեր առնվազն մեկ օր կարողանում են ողջ մնալ Երկրորդ համաշխարհային պատերազմի[5][6][7] Հյուսիսային Աֆրիկայի ճակատում։ Աստղով կարող են պարգևատրվել 1940 թվականի հունիսի 10-ից մինչև 1943 թվականի մարտի 12-ը ընկած ժամանակահատվածում կռված զինվորները։

Մրցանակի դափնեկիրները կռվել են Միջերկրական ծովից մինչև Սուեզի ջրանցքը ըննկած հատվածում, Մալթա կղզում, Եթովպիայում, Քենիայում, Սուդանում, Սոմալիլենդում և Էրիթրեայում։

1941 թվականին Ավստրալիայի կառավարությունը իրավունք ստացավ մրցանակով պարգևատրել Սիրիայում 1941 թվականի հունիսի 8-ից մինչև հուլիսի 11-ը տեղի ունեցած ռազմական բախման նշանավոր զինվորներին։

ԱստիճաններԽմբագրել

  •   – «8» 8-րդ բանակի ծառայողների համար
  •   – «1» 1-ին բանակի ծառայողների համար
  •   – «8» և «1» բանակի ծառայողների համար
  •   – Արծաթազոծ յուրահատուկ մրցանակ լավագույն զորավարի և նավատորմի համար

ԾանոթագրություններԽմբագրել