Ֆրեդ Աֆրիկյան

հայ ճարտարապետ
(Վերահղված է Աֆրիկյան Ֆրեդից)

Ֆրեդ Գուրգենի Աֆրիկյան (մարտի 25, 1937(1937-03-25), Արթիկ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 13, 2018(2018-10-13), Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, նկարիչ-ձևավորող, տառաստեղծ։ Եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ։

Ֆրեդ Աֆրիկյան
Ի ծնեՖրեդ Գուրգենի Աֆրիկյան
Ծնվել էմարտի 25, 1937(1937-03-25)
ԾննդավայրԱրթիկ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 13, 2018(2018-10-13) (81 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՀԱՊՀ (1961)
ԱշխատավայրՀայնախագիծ
Ուշագրավ աշխատանքներՀայոց այբուբենի հուշարձան, Մարտական ծառայության մեդալ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ
Պարգևներ
Ֆրեդ Աֆրիկյան Վիքիքաղվածքում
 Fred Afrikyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1955-1961 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժնում։ 1961-2003 թվականներին աշխատել է «Հայնախագիծ» նախագծային ինստիտուտում նախ որպես ճարտարապետ, ապա՝ նախագծի գլխավոր ճարտարապետ։ 1963 թվականից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ։ Ֆրեդ Աֆրիկյանը մեծ ներդրում ունի հայ տառարվեստի և գրքերի գեղարվեստական ձևավորումների ասպարեզում[1][2]։ 1984 թվականին լույս է տեսել նրա «Տառարվեստ» ալբոմը՝ 150 հեղինակային տառատեսակներով, 2011 թվականին՝ «Հայ Գիր» ալբոմը նոր 200 տառատեսակներով[3]։

Ճարտարապետ Աննա Ալոյանի ամուսինն է, նկարչուհի Մանո Աֆրիկյանի հայրը։

Ստեղծագործական ուղի խմբագրել

1984 թվականին Աֆրիկյանի հեղինակությամբ հրատարակվել է «Տառարվեստ» ալբոմը, որը պարունակում է 120 հայկական գեղարվեստական տառատեսակներ։ 2011 թվականին հրատարակվել է նրա դասական և կանոնական համակարգերի հայկական տպագրական տառատեսակների 200 շրիֆտներ պարունակող «Հայգիր» կատալոգը։ Գեղարվեստականորեն ձևավորել է շուրջ 400 գիրք, որից չորսը իր հեղինակած բանաստեղծությունների՝ «Պոեմ էակի», «Օրհներգումն արեգական», «Մարդ միսթիկական», «Աֆորիզմներ» ժողովածուները։

 
Հայոց այբուբենի հուշարձան

Իրականացրել է հետևյալ հեղինակային նախագծեր՝

Հեղինակ է կառավարական երեք մեդալների՝

Հեղինակային գրքեր խմբագրել

  • Տառարվեստ։ Հայկական գեղարվեստական տառատեսակների 120 տախտակ։ «Սովետական գրող», 1984[4]
  • Հայկական նոր տպագրական տառատեսակների «ՀԱՅԳԻՐ» կատալոգը, 2011 (200 տառատեսակներ)
  • «Աֆորիզմներ», 1995
  • «Պոեմ էակի», 2000
  • «Օրհներգումն արեգական», 2000
  • «Մարդ միսթիկական», 2007
  • «Բևեռացում», 2017, ISBN 978-9939-0-2443-1

Գրքերի ձևավորումներ խմբագրել

  • Պարույր Սևակ, 6 հատորյակ, 1972
  • Հովհաննես Թումանյան։ "Лирика", 1982
  • Գևորգ Բրուտյան, «Փիլիսոփայությունը երկխոսություններում», 1985
  • Григор Нарекаци, "Книга скорбных песний"1984
  • Джон Киракосян, "Геноцид армян во время османской империи", 1982
  • М. Т. Кочарян, "Гольбах и современность"
  • Ջոն Ասատրյան, «Երգեր» Պարույր Սևակի խոսքերով
  • Ռոմանոս Մելիքյան, «Զմրուխտ»
  • Բժշկական էթիկա
  • «Ողջ աշխարհի ոսկին» մարզական
  • «Նամակներ փառքի և անմահության», 1975
  • «Միքելանջելո»

Լոգոներ խմբագրել

  • Ճարտարապետների միություն
  • «Հայնախագիծ» ինստիտուտ
  • «ԵրՇին տրեստ»
  • «Հայրենադարձ իրանահայերի միություն»

Թերթերի գլխագրեր խմբագրել

  • «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ»
  • «Գրքերի աշխարհ»
  • «Հայաստանի Հանրապետություն»
  • «Ազատամարտ»
  • «Ակունք»

Մրցանակներ խմբագրել

  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2012
  • «Հայ գրի» կատալոգի ձևավորում, 3-րդ մրցանակ, 2013
  • Մրցանակ աղետի գոտում բնակելի մենատների նախագծերի համար
  • Ազգային ժողովի նիստերի դահլիճ, 2-րդ մրցանակ, 1995
  • Սպիտակի երկրաշարժի հուշարձան, 2-րդ մրցանակ, 1990

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ֆրեդ Աֆրիկյան
  2. Ֆրեդ Աֆրիկյանի «Հայգիրը»՝ 200 տառաոճերով։
  3. Այվազյան, Հովհաննես; Ղազարյան, Հայկանուշ (2015). Հայ գրատպություն եւ գրքարվեստ։ հանրագիտարան. Haykakan hanragitaran hratarakchʻutʻyun. ISBN 9785897000425.
  4. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարան(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ֆրեդ Աֆրիկյան հոդվածին