Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակություն[1], Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի չորս պատվիրակություններից մեկը, որը կազմավորվել է 19-րդ դարի վերջին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու կոնդակով։ Պատվիրակության կենտրոնն էր Մանչեստր, 1907 թվականից՝ Փարիզ քաղաքը, իսկ 2018 թվականից՝ Հռոմը։

Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակություն
Պատկերանիշ
ՏեսակՀայ առաքելական եկեղեցու թեմ
Մասն էՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հիմնադրման թվական1896
Երկիր Նիդերլանդներ,  Բելգիա,  Լյուքսեմբուրգ,  Իտալիա,  Մալթա,  Իսպանիա և  Պորտուգալիա
ԳլխամասՀռոմ, Իտալիա
Կայքarmenian-church.eu

Պատմություն խմբագրել

Նախապես կոչվել է «Եվրոպայի հայրապետական պատվիրակություն», ընդգրկել է Եվրոպայի երկրների հայ հոգևոր համայնքները։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևելյան Եվրոպայի սոցիալիստական երկրների հայ համայնքները դուրս են եկել Եվրոպայի հայրապետական պատվիրակության կազմից, որն այնուհետև վերանվանվել է «Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակություն»։ Ներկայումս Հունաստանի, Բուլղարիայի և Ռումինիայի հայ եկեղեցիներն ունեն առանձին թեմեր, իսկ Ավստրիայի, Շվեդիայի, Հունգարիայի և Չեխիայի հոգևոր հովվությունները ենթարկվում են 1980 թվականին ստեղծված Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակությանը։

Ժամանակի ընթացքում առանձնացել են նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի հայոց թեմերը։ Ներկայումս Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության գերակայության ներքո են Բելգիայի, Հոլանդիայի հոգևոր հովվություն, Իտալիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի հոգևոր հովվությունները, Լյուքսեմբուրգի, Մալթայի հայ համայնքները։

2018 թվականի սեպտեմբերին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Հռոմում Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ է նշանակվել Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: