Արքայազն Ռանդիան (երբեմն սխալմամբ անվանվել է Ռարդիոն կամ Ռանդիոն, հոկտեմբերի 12, 1871(1871-10-12)[1], Demerara - դեկտեմբերի 19, 1934(1934-12-19), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ունեցել է նաև Օձաձև մարդ, Մարդկային իրան, Մարդ-թրթուր և տարբեր այլ կեղծանուններ, գայանական ծագմամբ ամերիկացի դերասան՝ տետրա-ամելիա համախտանիշով, որը 1900-ականների սկզբի շրջիկ կրկեսների հայտնի դերասան էր, առավել հայտնի իր՝ շուրթերով ծխախոտ վառելու ունակությամբ։ Ասում են, որ նրան 1889 թվականին, 18 տարեկան հասակում ԱՄՆ է բերել շոումեն Ֆ․ Տ․ Բարնումը և 45 տարի շարունակ նա եղել է Քոնի կղզու կառնավալի և կրկեսի դերասան։ Արքայազն Ռանդիանը նկարահանվել է 1932 թվականի «Տձևներ» կինոնկարում․ նրա միակ կինոնկարը, որում լուցկիով ծխախոտ է վառում։

Արքայազն Ռանդիան
Ծնվել էհոկտեմբերի 12, 1871(1871-10-12)[1]
ԾննդավայրDemerara
Մահացել էդեկտեմբերի 19, 1934(1934-12-19) (63 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Գայանա և  ԱՄՆ
Մասնագիտությունդերասան և կրկեսի դերասան

Անձնական կյանք խմբագրել

Ռանդիանը (որի իսկական անունն անհայտ է) ծնվել է առանց ձեռքերի և ոտքերի՝ Բրիտանական Գվիանայի Դամերարա նահանգում։ Նա հինդու էր և գիտեր հինդի, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն[2]։ Ըստ 1917 թվականի ապրիլի 14-ի ճամփորդական տվյալների՝ նա բնակվում էր ԱՄՆ-ի Վիրջինյան կղզիների Սուրբ Թոմաս նահանգի Շարլոտտա Ամալիա քաղաքում։ Իր կնոջ հետ, որը հայտնի էր արքայադուստր Սառա անունով (1872 թվականին ծնված հինդու կին), ունեցել է երեք աղջիկ և մեկ տղա։ Նրանց երեխաներն էին՝ Մարի Ռանդիանը (ծնված 1893 թվականին), Ռիչարդ Ռնդիանը (ծնված 1901 թվականին), Էլիզաբեթ Ռանդիանը (ծնված 1904 թվականին), և Վիլհելմինա Ռանդիանը (ծնված 1904 թվականին)[3]։ 1920-ական թվականներին նա աշխատում էր «Krause Amusement» ընկերությունում և ապրում էր Նյու Ջերսի նահանգի Պլեյնֆիլդ քաղաքում։ Նա և իր կինը մինչև Ռանդիանի մահն ապրել են Նյու Ջերսի նահանգի Պետերսոն քաղաքի 174 Վոթեր փողոցում[4]։

Առօրյա խմբագրել

Իր դերակատարումների ժամանակ Ռանդիանը կրում էր բրդյա հագուստ, որը նրա մարմնին տալիս էր թրթուրի, օձի կամ կարտոֆիլի տեսք և բեմի վրա տեղաշարժվում էր իր ազդրերի ու ուսերի արագ շարժումներով։ Նրա ամենահայտնի կատարումը միայն շուրթերով ծխախոտ վառելն ու գլորելն էր, բայց նա նաև ունակ էր նկարել և գրել, շրթունքներով խոզանակ կամ ստիլոս պահել և ինքնուրույն սափրվել՝ ապահովության համար օգտագործելով փայտե բլոկով ածելի։ Իր համարներում օգտագործված բոլոր նյութերը պահում էր փայտե տուփի մեջ, որը ինքն էր պատրաստել, ներկել ու կողպել։

Նրա ծխախոտը վառելու կարողությունը ցուցադրվել է Մետրո-Գոլդուին-Մայերի «Տձևներ» ֆիլմում։

Մահ խմբագրել

Ռանդիանը մահացել է 1934 թվականի դեկտեմբերի 19-ին երեկոյան ժամը 7:00-ին՝ 63 տարեկան հասակում, սրտի կաթվածից՝ Նյու Յորքի 14-րդ փողոցի Սեմ Վագների թանգարանում իր վերջին ելույթից անմիջապես հետո։

Հանրաճանաչ մշակույթում խմբագրել

Արքայազն Ռանդիանը հիշատակվում է Թոմ Ուեյթսի «Lucky Day» (Overture) երգում, որը ներառված է վերջինիս «The Black Rider» ալբոմում և կրկեսի դերասանների մասին է[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Prince Randian». Freaks of Nature. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  3. List of Alien Passengers for the United States, S.S. Motor Schooner "Creole", from St. Thomas, 1 November 1915.
  4. Frederick, Drimmer (1973). Very Special People. Bantam Books. էջ 103. ISBN 0-8065-1253-9.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել