Սուրբ Աստվածածին եկեղեցի (Արտիմետ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանի Արտիմետ գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱրտիմետ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված19-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Արտիմետ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի կառուցվել է 1876 թվականին Գևորգ Դ Կոստանդնապոլսեցի կաթողիկոսի ժամանակաշրջանում։

Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին փակվել է և վերածվել է պահեստի, իսկ արդեն հետխորհրդային տարիներին՝ 1976-ական թվականներին տեղաբնակ Գարսևան Գևորգյան իր 5 զավակների հետ վերակառուցում են եկեղեցին։

Տարիներ անց եկեղեցին մասնակի վերանորոգվում է Կանադայի հայոց թեմի և CYMA կազմակերպություն նյութական ու ֆիզիկական աջակցությամբ։

2015[2] թվականին օծվում է եկեղեցու նորակառույց Սուրբ Սեղանը, ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի։

Եկեղեցին այժմ գործում է, իսկ հոգևոր հովիվն է Տ. Ներսես քահանա Ռուշանյանը։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Առատաշենի Սուրբ Աստվածածին». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
  2. «Օծվեց Արտիմետ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու Սուրբ Սեղանը». ՇՈՂԱԿԱԹ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. 2015 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.