Արտաշես Արզումանյան
հայ դերասան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Արտաշես (Արգո) Նիկոլայի Արզումանյան (5 մայիսի, 1898, Շուշի - 22 հունիսի, 1985, Լենինական), հայ խորհրդային դերասան։ Ադրբեջանական ԽՍՀ (1954) և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971)։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 5 մայիսի, 1898 |
Ծննդավայր | Շուշի |
Մահացել է | 22 հունիսի, 1985 |
Մահվան վայր | Լենինական |
Ազգություն | հայ |
Այլ անուն(ներ) | Արզո Արզումանյան |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
ԿենսագրությունԽմբագրել
1929-1949 թթ. աշխատել է Բաքվի, 1949-1954 թթ.՝ Ստեփանակերտի հայկական թատրոններում։ 1956 թվականից Լենինականի Մռավյանի անվան թատրոնի դերասան է։ Վ․ Ի․ Լենինի դերի առաջին կատարողներից է հայ բեմում (Կապլերի և Զլատոգորովայի «Լենինը 1918 թվականին», 1940)։
ԴերերԽմբագրել
Արտաշես Արզումանյանի լավագույն դերակատարումներից են՝
- Հայրապետը՝ Շիրվանզադեի «Նամուս», 1936
- Մինթոևը՝ Շիրվանզադեի «Մորգանի խնամին», 1949
- Սալամովը՝ Զաբարլիի «1905 թվին», 1937
- Բալաբեկը՝ Նաիրի Զարյանի «Աղբյուրի մոտ», 1950
- Մելիք աղան՝ (Վաղարշյանի «Օղակում», 1956
- Նազարը՝ Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար», 1965
- Սչաստլիվցևը՝ Ալեքսանդր Օստրովսկու «Անտառ», 1968
Արտաքին հղումներԽմբագրել
- Արտաշես Արզումանյան
- Արտաշես Արզումանյան Archived 2016-05-29 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 49)։ |