Մարտական գործողությունների մասնակից (կրծքանշան)

Մարտական գործողությունների մասնակից կրծքանշանի Կանոնադրությունը գործում է 1996 թ. դեկտեմբերի 20-ից։ (ՀՀ ՊՆ 20.12. 1996 թ. N 586 հրաման)։ Կանոնադրության մեջ փոփոխություն է կատարվել 1997 թ. մարտի 13-ին։ (ՀՀ ՊՆ 13.03. 1997 թ. N 70 հրաման)
1. Մարտական գործողությունների մասնակից կրծքանշանով պարգևատրվում են 1992-1994 թթ. պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողներն ու վարժական հավաքների կանչված զինծառայողները, ովքեր ակտիվորեն մասնակցել են ՀՀ սահմանների պաշտպանության մարտերին։
2. Մարտական գործողությունների մասնակից կրծքանշանով պարգևատրումը կատարվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ բանակային կորպուսների հրամանատարների, համապատասխան վարչությունների պետերի և հանրապետական զինվորական կոմիսարի ներկայացմամբ։ Այլ պետական մարմինների մարտական գործողությունների մասնակից աշխատակիցների պարգևատրումը կատարվում է այդ մարմինների ղեկավարների միջնորդության հիման վրա՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով։
3. Մարտական գործողությունների մասնակից կրծքանշանով պարգևատրումը կատարվում է Մարտական գործողությունների մասնակից վկայականի հանձնման հետ միաժամանակ։ Հետմահու պարգևատրման դեպքում կրծքանշանը վկայականի հետ միասին հանձնվում է պարգևատրվածի ընտանիքին։
4. Մարտական գործողությունների մասնակից կրծքանշանը կրում են կրծքի աջ կողմում՝ բոլոր կրծքանշաններից առաջ։
5. Կրծքանշանը կամ վկայականը կորցնելու դեպքում կրկնօրինակ տրվում է, եթե այն տեղի է ունեցել մարտական գործողությունների պայմաններում, տարերային աղետի հետևանքով կամ այլ պայմաններում, երբ կրծքանշանը պահելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չի եղել։

1992-1994 Մարտական գործողությունների մասնակից

ԱղբյուրներԽմբագրել

ՀՀ պետական պարգևներ Archived 2016-03-05 at the Wayback Machine. (բեռնել)