Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն
Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն հիմնադրվել է 1986 թվականին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ջանքերով։
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | թատրոն |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Երևան |
Հիմնադրման ամսաթիվ | 1986 |
Անվանված է | Մհեր Մկրտչյան |
Կայք | mmat.am |
![]() |
Պատմություն խմբագրել
Թատրոնը նախապես կոչվել է Վարդան Աճեմյանի անվան արտիստական թատրոն։ Բացումը տեղի է ունեցել Մհեր Մկրտչյանի բեմադրած Մ. Պանյոլի «Հացթուխի կինը» ներկայացմամբ, որի գլխավոր հերոսի՝ էմանլե Քաստանիեի դերը մարմնավորել է մեծանուն արտիստը, ինչը և դարձավ նրա «կարապի երգը»։ Մհեր Մկրտչյանը մեկ տարուց էլ պակաս ղեկավարեց թատրոնը։ Արտիստի մահից հետո թատրոնը վերանվանվեց նրա անունով՝ Երևանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն։ Թատրոնը որոշ ժամանակ ղեկավարեց կինը՝ Թամար Հովհաննիսյանը, իսկ վերջինիս՝ Հայաստանից մեկնելուց հետո թատրոնը մի քանի տարի չգործեց։ Այն վերաբացվեց 2004 թվականին՝ «Լինսի» հիմնադրամի միջոցներով հիմնական վերանորոգումից հետո[1]։
2000 թվականից մինչև 2018 թվականը թատրոնի գեղարվեստական ղեկավարը ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանն է եղել։ Թատերախմբի մաս են կազմել և կազմում ՀՀ վաստակավոր արտիստներ Լալա Մնացականյանը, Անահիտ Քոչարյանը, Մակիչ Մարգարյանը, դերասաններ Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը, Հայկ Սարգսյանը, Արսեն Գրիգորյանը, Կարինե Սաֆարյանը, Նանոր Պետրոսյանը, Քնարիկ Զաքարյանը, Լիանա Ադամյանը, Լուսինե Ավանեսյանը, Սարգիս Վարդևանյանը, Մարի Գրիգորյանը, Ամիրան Գալստյանը, Լևս Դավթյանը, Անի Ղազարյանը, Միլենա Ավանեսյանը, Վահագն Գասպարյանը, Սրբուհի Բալայանը, Անուշ Հակոբյանը, Արփինե Իսրաելյանը և ուրիշներ[2]։
Հասցե խմբագրել
Թատրոնը գտնվում է Մովսես Խորենացու փողոցի 18 շենքում։
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն կատեգորիայում։ |