Արտակ Մալումյան

հայ բռնցքամարտիկ

Արտակ Մալուման, հայ կիսածանր քաշային բռնցքամարտիկ[1][2][3], Հայաստանի բռնցքամարտի առաջնություննների բազմակի հաղթող, աշխարհի առաջնության բրոնզե[1][2][3][4][5], Եվրոպայի առաջնության արծաթե, Զինված ուժերի բռնցքամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 2005 թվականի Հայաստանի 4-րդ լավագույն մարզիկ, բռնցքամարտի մարզիչ, Հայաստանի բռնցքմարտի ֆեդերացիայի նախկին փոխնախագահ[6], բռնցքամարտի մարզիչ:

Արտակ Մալումյան Boxing pictogram.svg
Artak Malumyan 2019.jpg
Արտակ Մալումյանը Հրազդանի ձորի բացօդյա մարզասրահում մարզվելիս (26.01.2019թ.)
Ընդհանուր տեղեկություններ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվՄայիսի 5, 1981 թ.
ԾննդավայրՎանաձոր, ՀԽՍՀ
Քաշային կարգ81 կգ[1][2][3]
ՄարզիչԿառլեն Ամյան

Կենսագրական տվյալներԽմբագրել

Արտակ Մալումյանը ծնվել է 1981 թվականի մայիսի 5-ին Հայկական ԽՍՀ-ի Վանաձոր քաղաքում:

Նախնական կրթությունը ստացել է Վանաձորի թիվ 2 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1998 թվականին: Նույն թվականին ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ: Այն ավարտել է 2002 թվականին՝ ստանալով ֆիզիկական կուլտուրայի մանկավարժի, բռնցքամարտի մարզչի որակավորում:

2002-2004 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում՝ ծառայությունն անցկացնելով Բանակի կենտրոնական մարզական ակումբում:

Արտակ Մալումյանը 1999-2002 թվականներին եղել է Վանաձորի թիվ 2 միջնակարգ դպրոցի ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ: 2009-2013 թվականներին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ: 2013-2016 թվականներին աշխատել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում գործող «Վիսու-Տալո» փայտամշակման շինարարական ընկերությունում որպես գլխավոր տնօրեն:

Սպորտային գործունեությունԽմբագրել

Հայաստանի առաջնություններԽմբագրել

Արտակ Մալումյանը հանդիսանում է Հայաստանում տեղի ունեցած բռնցքամարտի մի շարք առաջնություններ բազմակի հաղթող:

Աշխարհի առաջնությունԽմբագրել

Հայաստանը ներկայացնող Արտակ Մալումյանը Չինաստանի Միմյանգ քաղաքում 2005 թվականի նոյեմբերի 13-ից 20-ը տեղի ունեցած Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 81 կիլոգրամ կիսածանր քաշային դասակարգում նվաճեց բրոնզե մեդալ[1][2][3]: Նրա մարզիչն էր Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Կառլեն Ամյանը[1]:

Ստորև ներկայացված է 2005 թվականին տեղի ունեցած Բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ Հայաստանը ներկայացնող 81 կիլոգրամ կիսածանր քաշային բռնցքամարտիկ Արտակ Մալումյանի մենամարտերի նկարագրությունը[2][3]

 
Արտակ Մալումյանը մարզվում է Հրազդանի ձորի բացօդյա մարզասրահում (26.01.2019թ.)
Մենամարտի օր Մրցակիցներ Միավորներ
1/16-րդ եզրափակիչ (16.11.2005թ.)   Արտակ Մալումյան (ARM)
  Տոմաս Ադամեկ (CZE)
37
16
1/8-րդ եզրափակիչ (17.11.2005թ.)   Արտակ Մալումյան (ARM)
  Ռամադան Յասեր Աբդելհաֆեր (EGY)
30
11
Քառորդ եզրափակիչ (18.11.2005թ.)   Արտակ Մալումյան (ARM)
  Լուիզ Վաշինգտոն (BRA)
+22
22
Կիսաեզրափակիչ (19.11.2005թ.)   Արտակ Մալումյան (ARM)
  Մարիո Սիվոլիջա (CRO)
10
20

Ա.Մալումյանը մասնակցել է նաև 2001 թվականին Մեծ Բրիտանիայի կազմում գտնվող Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում տեղի ունեցած Բռնցքամարտի աշխարհի առաջնությանը՝ զբաղեցնելով 9-րդ[7]:

Եվրոպայի առաջնությունԽմբագրել

Արտակ Մալումյանը 1999 թվականին մասնակցել է Խորվաթիայի Ռիեկա քաղաքում տեղի ունեցած Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը և նվաճել արծաթե մեդալ:

Ա.Մալումյանը մասնակցել է նաև 2006 թվականի հուլիսի 14-ից 23-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում տեղի ունեցած Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը[8]:

Զինված ուժերի բռնցքամարտի աշխարհի առաջնությունԽմբագրել

2003 թվականին Արտակ Ալումյանը Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում մասնակցել է Զինված ուժերի բռնցքամարտի աշխարհի առաջնությանը և նվաճել արծաթե մեդալ:

Հայաստանի լավագույն մարզիկներ 2005Խմբագրել

Արտակ Մալումյանը հանդիսանում է 2005 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկներից՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։

ԸնտանիքԽմբագրել

Արտակ Մալումյանն ամուսնացած է, ունի երեք երեխա։

ԾանոթագրություններԽմբագրել