Արվեստի տաղավար
Արվեստի տաղավար (խորվ.՝ Umjetnički paviljon), գեղարվեստական պատկերասրահ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։ Այն գտնվում է Դոլնի Գրադ շրջանում՝ Նիկոլա Շուբիչ Զրինսկու հրապարակից հարավ և Տոմիսլավ թագավորի հրապարակից ու Զագրեբի Գլխավոր կայարանից հյուսիս։ 1898 թվականին հիմնադրված Արվեստի տաղավարը Հարավ-արևելյան Եվրոպայի ամենահին պատկերասրահն է և հատուկ կառուցված պատկերասրահ Զագրեբում՝ նախատեսված լայնամասշտաբ ցուցահանդեսների համար[3]։
Արվեստի տաղավար | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | պատկերասրահ և թանգարանի շենք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Դոլնի Գրադ |
Վայր | August Šenoa Neighborhood? |
Հասցե | Trg kralja Tomislava 22, 10000 Zagreb[1][2]10000 |
Հիմնադրվել է | դեկտեմբերի 15, 1898 |
Կայք | umjetnicki-paviljon.hr(խորվ.)(անգլ.) |
![]() | |
![]() |

Պատմություն
խմբագրելՊատկերասրահի ստեղծման գաղափարը առաջին անգամ առաջ է քաշել խորվատ նկարիչ Վլախո Բուկովացը 1895 թվականին[4]։ 1896 թվականի մայիսին Բուդապեշտում պետք է կայանար «Հազարամյակի ցուցահանդեսը»՝ նվիրված Հունգարիայի 1000-ամյա պետականությանը, որին հրավիրված էին նկարիչներ այն ժամանակվա Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորությունից։ Բուկովացի խնդրանքով խորվաթ նկարիչները որոշել են իրենց աշխատանքները ներկայացնել հատուկ կառուցված տաղավարում՝ որը կառուցվել է երկաթե կարկասի հավաքածուի հիման վրա և ցուցահանդեսից հետո պետք է տեղափոխվեր Զագրեբ[4]։ Բուդապեշտի տաղավարը նախագծել են հունգարացի ճարտարապետներ Ֆլորիս Կորբը և Կալման Գերգլը, այն կառուցել է «Danubius» շինարարական ընկերությունը[3]։
Ցուցահանդեսի ավարտից հետո կառույցի կարկասը տեղափոխվել է Զագրեբ, իսկ «Fellner & Helmer»-ի ավստրիացի ճարտարապետները, որոնք այն ժամանակ ակտիվորեն աշխատել են Զագրեբում և ավելի վաղ նախագծել էին Խորվաթիայի ազգային թատրոնի շենքը, վարձվել են երկաթե շրջանակի հիման վրա տաղավարի նոր տարբերակի ստեղծման համար, մինչդեռ «Hönigsberg & Deutsch» շինարարական ընկերության հետ պայմանագիր է կնքվել պատկերասրահի կառուցման համար[3]։ Արտաքին տեսքը զարդարված էր ակադեմիական արվեստի ոճի քանդակներով (բոզար). արևելյան ճակատամասին հայտնվել են Վերածննդի ժամանակաշրջանի խորվաթական ծագմամբ երեք նկարիչների՝ Ջուլիո Կլովիոյի (Յուլիե Կլովիչ), Անդրեա Սկյավոնեի (Անդրիա Մեդուլիչ) և Վիտտորե Կարպաչչոյի կիսանդրիները, իսկ արևմտյան ճակատին տեղադրվել են Միքելանջելոյի, Ռաֆայելի և Տիցիանի կիսանդրիները[4]։
Պատկերասրահի կառուցումը տևել է երկու տարի՝ 1897-1898 թվականները, և տաղավարը պաշտոնապես բացվել է 1898 թվականի դեկտեմբերի 15-ին մեծ ցուցահանդեսով, որը ցուցադրում էր տեղացի նկարիչների աշխատանքները՝ «Խորվաթական սալոն» (խորվ.՝ Hrvatski salon) անվամբ[4]։ Այն եղել է շատ հայտնի և գրավել է մոտ 10 000 այցելուի, այն դեպքում, երբ Զագրեբի բնակչության թիվը այդ ժամանակ հասնում էր 60 000 մարդու[5]։
Պատկերասահն ունի ընդհանուր 600 մ² ցուցանմուշային տարածք և չունի մշտական ցուցանմուշներ, քանի որ այն մասնագիտացված է միանվագ անհատական և խմբակային ցուցահանդեսներով, որոնք ներկայացնում են բոլոր ժամանակների և բոլոր ոճերի արվեստի ստեղծագործություններ՝ ինչպես խորվաթական, այնպես էլ այլազգի նկարիչների։ Իր պատմության ընթացքում պատկերասրահը ունեցել է նկարիչների մասնակցությամբ մոտ 700 ցուցադրություն՝ սկսած խորվաթական Երկիր խումբ կոլեկտիվից և ավարտած Գեորգ Գրոսով, Հենրի Մուրով, Օգյուստ Ռոդենով, Էնդի Ուորհոլով, Խոան Միրոով, Ալբերտո Ջակոմետիով և ուրշներով[5]։
21-րդ դարի սկզբին տաղավարում անցկացվել են Միլիվոյ Ուզելեցի[6], Ժիլ Այլոյի[7], Էդո Կովաչևիչի[8], Գերհարդ Ռիխտերի, Վիլկո Գեցանի, Նաստա Ռոյցի և նաև խմբակային ցուցահանդեսներ, որոնցում ներկայացված են ժամանակակից նկարիչների՝ Սանտյագո Սերայի և Բորիս Միխայլովի[9], 21-րդ դարի նկարիչներ Կարլ Թեոդոր ֆոն Պիլոտիի, Ֆրանց ֆոն Շտուկի հետադարձ ցուցահանդեսները[10]։
2006 թվականին վերանորոգվել է ապակե տանիքը և փոխվել է լուսավորության համակարգը[11]։ Այլ վերանորոգման աշխատանքները շարունակվել են յոթ տարվա ընթացքում և ավարտվել են 2013 թվականին[12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://umjetnicki-paviljon.hr/kontakt/
- ↑ https://registar.kulturnadobra.hr/#/details/Z-222
- ↑ 3,0 3,1 3,2 «The history and activities of the Art pavilion in Zagreb 1898. - 1998». Art Pavilion in Zagreb. Արխիվացված է օրիգինալից 3 июня 2010-ին. Վերցված է 28 сентября 2019-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Knežević, Snješka Zagrebačka zelena potkova. — Zagreb: Školska knjiga, 1996. — С. 149–160. — ISBN 953-0-60524-2
- ↑ 5,0 5,1 «Dan Umjetničkog paviljona 15. prosinca 2008. i 110. godišnjica njegova postojanja» (խորվաթերեն). Art pavilion in Zagreb. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 28 сентября 2019-ին.
- ↑ «Gilles Aillaud: From Picture to Stage». Art Pavilion in Zagreb. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 28 сентября 2019-ին.
{{cite web}}
: More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «Milivoj Uzelac, 1897 - 1977 - Retrospective». Art Pavilion in Zagreb. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 28 сентября 2019-ին.
{{cite web}}
: More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «Edo Kovačević — Retrospective». Art Pavilion in Zagreb. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 28 сентября 2019-ին.
{{cite web}}
: More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «Looking at Others — photographs and video installations». Art Pavilion in Zagreb. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 28 сентября 2019-ին.
{{cite web}}
: More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «ZAGREB — MÜNCHEN: Hrvatsko slikarstvo i Akademija likovnih umjetnosti u Münchenu» (խորվաթերեն). Art Pavilion in Zagreb. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 28 сентября 2019-ին.
{{cite web}}
: More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Nezirović, Vanja (25 июля 2006). «Za obnovu Umjetničkog paviljona 8,4 milijuna kuna». Jutarnji list (խորվաթերեն). Արխիվացված է օրիգինալից 22 марта 2012-ին. Վերցված է 28 сентября 2019-ին.
- ↑ «Obnovljen Umjetnički paviljon». zagreb.hr (խորվաթերեն). City of Zagreb. 16 мая 2013. Վերցված է 28 сентября 2019-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայքт Արխիվացված 2019-10-01 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արվեստի տաղավար» հոդվածին։ |