Արսվաղեն, Արսվաղե կամ Եսվաղեն, Աղվանքի Մազքթաց Արշակունի թագավոր։

Արսվաղեն
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
ԿրոնԱղվանից եկեղեցի
Ծնողներհայր՝ Ուռնայր
ԵրեխաներՎաչե Բ և Վաչագան Բարեպաշտ

Կենսագրություն խմբագրել

Աղվանից թագավորի ծննդյան և մահվան թվականներն անհայտ են։ Միայն հայտնի է, որ եղել է Աղվանքի առաջին քրիստոնյա թագավոր Ուռնայրի և պարսից շահ Շապուհ Գ-ի քրոջ որդին։ Ամուսնացել է պարսից շահ Հազկերտ Բ-ի քրոջ հետ։ Գահակալել է 5-րդ դարի առաջին քառորդում։

Արսվաղենի որդին՝ Վաչե Բ-ն (444-463), և վերջինիս եղբայր կամ եղբորորդի Վաչագան Գ-ն (487-510), եղել են Աղվանքի վերջին Արշակունի թագավորները[2]. նրանց մահից հետո իշխանությունն անցել է Միհրանյաններին։ Այլ տեսակետի համաձայն՝ եղբայրները եղել են ոչ թե Արշակունիներ, այլ Առանշահիկներ[3]։ Վաչե Բ-ից հետո, ի լրումն Վարդանանց պատերազմի, պարսից արքունիքը հիմնել է Աղվանից մարզպանությունը (462-642) և Պարտավ քաղաքում նշանակել պարսիկ հառավարիչ։ Այդտեղ է տեսափոխվում նաև Աղվանից եպիսկոպոսը[4]։

Գործունեություն խմբագրել

Հայաստանի առաջին բաժանումից հետո (387) Արցախը և Ուտիքն անցել են Աղվանից թագավորության կազմ՝ պարսից շահի հրամանով[5]։ Այդ ժամանակահատվածում Աղվանքում իշխել են վերջին Արշակունիները։ Որոշ ժամանակ անց նրանց զուգահեռ երկրում իշխում էին պարսից շահի դրածո մարզպանները։

Արսվաղեն թագավորը 422–423 թվականին օժանդակել է Մեսրոպ Մաշտոցին՝ աղվան հոգևորական Բենիամինի հետ ստեղծելու աղվաներենի այբուբենը[6]։ Մեսրոպ Մաշտոցը Այրարատ վերադառնալուց հետո անձամբ մեկնել է Աղվանք, հանդիպել Արսվաղեն արքայի և Երեմիա եպիսկոպոսի հետ, կազմակերպել նոր գրի տարածումը։ Այդտեղից էլ հակաաղանդավորական պայքար մղելու նպատակով նրանք անցել են Փայտակարանի Բաղասական կամ «Գարգարական դաշտ»՝ համանուն բնակիչների անունով։ Նրանք աղվանական ցեղերից մեկն էին, որոնց անունով ընդունված է անվանել աղվաներենը[7]։

Արսվաղենն արքունի ծախսերով հոգացել է երկրի նորաբաց դպրոցների կարիքները։ Աղբյուրները նշում են նաև Արսվաղենի գործուն աջակցությունը Մաշտոցին՝ Աղվանից երկրում քրիստոնեությունը հաստատելու գործում։ Աղվաներեն է թարգմանվում Աստվածաշունչը[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Սվազյան Հ․Ս․ Աղվանից Վաչե Բ և Վաչագան Գ Բարեպաշտ արքաների դինաստիական պատկանելության հարցի շուրջ Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
  3. Ուլուբաբյան Բ.Ս., «Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության iv-vii դդ.», Երևան, 1981
  4. Мовсес Каланкатуаци, История страны Алуанк
  5. Новосельцев А. П. , Пашуто В. Т., Черепнин Л. В. Пути развития феодализма. — Наука, 1972. — С. 45. Արխիվացված 2014-04-07 Wayback Machine
  6. Peter R. Ackroyd. The Cambridge history of the Bible. — Cambridge University Press, 1963. — vol. 2. — p. 368:"The third Caucasian people, the Albanians, also received an alphabet from Mesrop, to supply scripture for their Christian church. This church did not survive beyond the conquests of Islam, and all but few traces of the script have been lost..."
  7. Тревер К. В. Очерки по истории и культуре Кавказской Албании IV в. до н. э.−VII в. н. э.. — М.−Л.: Издательство Академии наук СССР, 1959., главы «Язык и письмо. Школа. Календарь» и «Албания в IV—II вв. до н. э.».
  8. «История Востока», ЗАКАВКАЗЬЕ В IV—XI вв
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 115