Աղվաներեն (ինքնանվանումը անհայտ է), Աղվանքի լեզուն։ Տարածված էր մինչև 12-13-րդ դարերը Կուրի ձախ ափին (Արևելյան Վրաստան, Հարավային Դաղստան և որոշ այլ շրջաններ)։ Ենթադրվում է, որ պատկանել է կովկասյան լեզվաընտանիքին[1]։

Աղվաներեն
Տեսակլեզու և հին լեզու
Ենթադասսամուր
ԵրկրներԱղվանք
Պաշտոնական կարգավիճակԱղվանք
Ռեյտինգ13-րդ դարից մեռյալ, հնարավոր է որ ուդիներենի հին տեսակն է
ԴասակարգումՀյուսիսկովկասյան ընտանիք
Նախ-դաղստանյան ընտանիք
Լեզգիական ճյուղ
Գրերի համակարգԱղվաներեն այբուբեն
IETFxag
ԳՕՍՏ 7.75–97
ISO 639-1
ISO 639-2
ISO 639-3

Սովորաբար համարում է որպես ուտիերենի նախկին տարբերակ։ Հնչակարգային համակարգը ենթադրաբար նման է եղել այժմյան ուտիերենին։

Օգտագործվում էր աղվանական գիրը։ Հայտնի են 5-9-րդ դարերի արձանագրություններ հայկական աղբյուրներում և 2 կրկնագիր մագաղաթ, ենթադրաբար, 8-րդ դարի, որոնք գտել է Զազա Ալեքսիձեն Սինայի վանքում։ Դրանք հաստատում են, որ աղվաներենը ուտիերենի հին տարբերակն է։

Ներկայումս կարծիքներ կան այն մասին, որ աղվանները այսպես կոչված նախաալանական ցեղեր էին (հին հայկական աղբյուրներում՝ առավեղյան ցեղեր) և նրանց լեզուն առավել մոտ է եղել Հյուսիս Իրանական լեզուներին։

Աղվաներենը ներմուծված է Յունիքոդում[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 8։
  2. http://www.unicode.org/charts/PDF/U10530.pdf

Աղբյուրներ խմբագրել

  Ընթերցե՛ք «աղվաներեն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 262