Ուռնայր, (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), Աղվանքի արքա՝ Արշակունիների արքայատոհմից։

Ուռնայր
ՏոհմԱրշակունիներ
ՀայրՎաչե Ա
ԵրեխաներԱրսվաղեն

Պատմական ակնարկ խմբագրել

Ըստ ակադեմիական «Հին աշխարհի պատմության» Ուռնայրը թագավորել է 370-ական թվականներին[1]։ Նրա գահակալման ժամանակաշրջանը համարվում է աղվանների երկրի հզորացման ամենակարևոր փուլը[1]։ Հայ-պարսկական պատերազմի ժամանակ Ուռնայրը սատարել է Սասանյանների արքա Շապուհ II Երկարակյացի զորքին[1]։

Ուռնայրի տիրապետության ժամանակ Աղվանքը քրիստոնեությունն ընդունում է որպես պետական կրոն։ Աղբյուրները հայտնում են, որ թագավորն իր մերձավորների հետ մկրտվել է Հայաստանում[2] (ըստ որոշ փաստերի նրան մկրտել է անձամբ Գրիգոր Լուսավորիչը[3]): Այդպիսով քրիստոնեությունը Հայաստանից[1][2] տարածում է գտնում Աղվանքում։

Հայոց պատմության մեջ հետաքրքիր դեպք՝ կապված Ուռնայրի հետ, նշված է Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց» աշխատության մեջ։ Բուզանդը նշում է, որ երբ 371 թվականի Ձիրավի ճակատամարտում Ուռնայրը գերի է ընկում հայերի մոտ, սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը հրաժարվում է գլխատել նրան, պատճառաբանելով. «Ես իմ ընկերներին բոլորին կոտորեցի, իսկ նրանք, որ թագ են կրում...ոչ ձեռք եմ մեկնել, ոչ էլ...կմեկնեմ»[4][5]։

Արքայի անունը առաջացել է հայերեն «ուռն»՝ մուրճ և «այր»՝ տղամարդ բառերից, ինչը մեկնվում է որպես «մուրճով զինված»[6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 История Древнего мира / Под ред. Дьяконов, Игорь Михайлович, В. Д. Нероновой, Свенцицкая, Ирина Сергеевна. — 2-е изд. — М., 1983. — Т. 3. Упадок древних обществ. — С. 201-220.
  2. 2,0 2,1 Кавказская Албания // Православная энциклопедия. —М., 2000. — Т. 1. — С. 455—464.
  3. «ALBANIA – Encyclopaedia Iranica». www.iranicaonline.org. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  4. «Պատմություն Հայոց (Փավստոս Բուզանդ) — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
  5. Բուզանդ, Փավստոս (1968). «Պատմութիւն Հայոց». էջ 242.
  6. Ачарян, Рачия Акопович Словарь армянских собственных имён = Հայոց Անձնանունների Բառարան. — Ер., 1948. — С. 204.
  7. Justi Iranisches Namenbuch. — Marburg, 1895. — С. 334a.